8 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 8, 2009թ. 20:24

Այսօր Թուրքիայի իշխանությունների դեմ բողոքի ցույց էին  կազմակերպել հայաստանաբնակ քրդերը: Հայաստանի քրդական համայնքը Թուրքիայի իշխանությունների քաղաքականությունը քրդական հարցում` այս կերպ է բնորոշում. «Մեկ քայլ առաջ, երկու քայլ ետ»: «Քուրդ ժողովուրդը համոզված է, որ Թուրքիան քրդական հարցը լուծելու մասին պատրաստակամություն հայտնելով, պարզապես, թոզ է փչում եվրոպացիների աչքերին»-, ասում է Հայաստանում քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովը: «Մենք […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 20:02

Թուրքական «Զաման» թերթը տեղեկացրել է, որ դեկտեմբերի 10-13-ը Իզմիրում կազմակերպվող «Travel Turkey» ցուցահանդեսին կմասնակցեն Հայաստանի զբոսաշրջիկությամբ զբաղվող գործակալությունները ևս: Զբոսաշրջությանը նվիրված այս ցուցահանդեսը կազմակերպել է ինչպես Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միությունը, այնպես էլ Իզմիրի ցուցահանդեսների միությունը։ Հայտնի է, որ ցուցահանդեսին կմասնակցեն 17 երկրներ՝ 430 ընկերություններով։ Իզմիրի ցուցահանդեսների միության նախագահ Դողան Իշլեյեն, շեշտել է, որ Թուրքիայի և […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 19:57

Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, այսօր Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկելու է Թուրքիայի խորհրդարանում 21 տեղ զբաղեցնող, քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությունը փակելու`   գլխավոր դատախազության հայցադիմումը։ Հիշեցնեք, որ գլխավոր դատախազությունը «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցությանը մեղադրում է Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ և պահանջում է փակել կուսակցությունը և 221 կուսակցակաների զրկել քաղաքական գործունեության իրավունքից։ Արևմտյան որոշ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 19:04

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչը (Želko Janjetović) /նստավայրը` Մոսկվա/: Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպան Յանետովիչին` իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով: Ընդգծելով Բոսնիա եւ Հերցեգովինայի հետ փոխգործակցությունը զարգացնելու մեր երկրի հետաքրքրությունը` Նախագահ Սարգսյանն ասել է, որ թեեւ երկու երկրների հարաբերությունները դեռեւս սաղմնավորման փուլում են, […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 19:00

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը տեղեկացնում է, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» թեմայի շրջանակներում, Արմավիրի համալսարանականներին ներկայացրել է հաջողության` սեփական փորձով ապացուցված ճանապարհը: «Երբ որևէ ընկերություն բավարարվում է բիզնես-գործընթացների արդյունքում բացառապես եկամուտ հետապնդելով, կարող է ակնկալել ընդամենը կարճաժամկետ հաջողություն: Առավել կարևոր է, սակայն, երկարաժամկետ զարգացումը, որի ապահովման հարցում մեծ տեղ է զբաղեցնում, […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 18:16

«Հայաստան» համահայկական հիմնադրամը հիմնանորոգում է Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանային հիվանդանոցը: Չնայած ներկայիս անմխիթար վիճակին` հիվանդանոցը շարունակում է սպասարկել շրջանի, այդ թվում և Լոռու մարզի բնակիչներին: Տարեկան շուրջ 1400 քաղաքացի այստեղ բուժսպասարկում է ստանում: Այս մասին հայտնում են հիմնադրամի մամուլի ծառայությունից: Նոյեմբերյան քաղաքը գտնվում է Երևանից 185կմ, իսկ ադրբեջանական սահմանից` շուրջ 5 կմ հեռավորության վրա: Որպեսզի […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 18:12

2009 թվականը մոտենում է ավարտին եւ սովորության համաձայն, քաղաքական ուժերն ու կառավարման մարմիններն ամփոփում են անցնող տարին: Այսօր Մամուլի ազգային ակումբում ՀՀ ներքին ու արտաքին քաղաքական գեռքբերումներին ու բացթողումներին է անդրադարձել ԱԺ Հանրապետական խմբակցության անդամ, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը: Նա անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած,  մի քանի ուշագրավ գործընթաց առանձնացրեց, որոնք կարեւոր են […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 18:00

Խորհրդարանի այսօրվա նիստում Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով թիվ 8 և թիվ 25 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների 2009 թվականի դեկտեմբերի 7-ի` «Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին» որոշումները, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի համաձայն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ գրանցեց անկուսակցական Կորյուն Գառնիկի Նահապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:53

Եղիշեի` 464-465թթ գրված «Վարդանի և հայոց պատերազմի մասին» աշխատության դերն անգնահատելի է հայ ինքնություն պահպանման գործում: Վարդանանց պատերազմը հայ ինքնության պահպանման համար էական նշանակություն ունեցավ: Մինչդեռ այսօր Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված սրերը ոչ միայն աղանդների տեսքով են ճոճվում, այլև ոմանք փորձեր են անում ջուր լցնելով թշնամու ջրաղացին` խեղաթյուրել մեր պատմությունը` ազգային ինքնության պահպանման համար […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:11

Դեկտեմբերի 8-ին մեծ շուքով տեղի ունեցավ  Աբովյանի Սբ. Հովհաննես նորակառույց  եկեղեցու  հինգ գմբեթների, խաչերի  օծման արարողակարգը ձեռամբ` Կոտայքի թեմի Առաջնորդ Առաքել Եպս. Քարամյանի և մասնակցությամբ թեմի հոգևոր դասի: Գերաշնորհ Սրբազան Հայրը իր օրհնությունը բերեց Աբովյան քաղաքի  բնակիչներին, ներկաներին, ինչպես նաև իր գոհունակությունն հայտնեց նորակառույց եկեղեցու բարերար` ԱԺ պատգամավոր տիար Գագիկ Ծառուկյանին: Սրբազան հայրը իր օրհնության […]