Արարատյան Հայրապետական թեմը երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնին հայտարարում է սիրո իրական պատմությունների մրցույթ: Իսկ 2010-ի համար ընտրված թեմաներն են «Ս. Սարգիս` մեր սիրո բարեխոս», «Ս. Սարգիս` մեր ամուր ընտանիքի բարեխոս» և «Ս. Սարգիս` ամուր ընտանիք, ամուր հայրենիք»: Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվանի պատասխանատու Էլզա Մանուկյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր անվանակարգում սահմանված են […]
24 Դեկտեմբեր 2009
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Լեւոն Մալխասյանի ծննդյան 65-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. «Հարգելի պարոն Մալխասյան, Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի կապակցությամբ: Կան մարդիկ, ովքեր ոչ միայն ծնվել ու ապրում են Երեւանում, այլեւ դարձել են մեր մայրաքաղաքի կարեւոր մասնիկը: Ավելին, նրանք մեր քաղաքի կոլորիտն են, գույնն ու շունչը: Հենց նրանց ստեղծած արվեստի […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Արմենիա» առագաստանավի անձնակազմի անդամներին, ովքեր շուրջերկրյա ուղեւորության առաջին փուլը հաջող ավարտելով վերադարձել են Հայաստան: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Ողջունելով շուրջերկրյա նավարկության մեկնած առաջին հայկական առագաստանավի անձնակազմին` Նախագահ Սարգսյանն ասել է. «Դուք ամիսներ շարունակ Հայաստանի, Արցախի ու Հայ Առաքելական եկեղեցու դրոշների ներքո ծովերով, օվկիանոսներով նավարկել եք` այցելելով գաղթօջախներ […]
ԵԱՀԿ Միսնսկի խմբի ռուսաստանյան ներկայացուցիչ Յուրի Մերզլյակովը ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը հայտնել է, թե հնարավոր է հրաժեշտ տա զբաղեցրած պաշտոնին: Ռուս քաղաքական գործիչն ասել է, թե ցանկություն ունի եկող տարում զբաղվել այլ աշխատանքով: «Ես ասել էի, որ հույս ունեմ` մոտ ապագայում լքել Մինսկի խմբի համանախագահի պաշտոնը: Ինչպես տեսնում եք` մինչև 2009 թվականի ավարտը դա տեղի չունեցավ: […]
Խորհրդի հիմնադիր հայտարարությունը Ջավախքահայությունն ամեն օր վրացական իշխանությունների կողմից ենթարկվում է քաղաքական, լեզվական, մշակութային, կրթական, կրոնական եւ սոցիալ-տնտեսական հողի վրա խտրական վերաբերմունքի. Այսպես` – Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում տեղական ինքնակառավարման մարմինները փաստացի զրկված են օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացումից: – Հայերի համախումբ բնակության Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանում հայության ներքին հանրային-քաղաքական և վարչական կյանքը կառավարվում եւ ուղղորդվում […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն ուղերձով դիմել է ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2-րդ համագումարի մասնակիցներին Հարգելի ներկաներ, ուրախ եմ ողջունել ԼՂՀ արհմիությունների ֆեդերացիայի 2-րդ համագումարի մասնակիցներին եւ մաղթել հաջող ու բեղմնավոր աշխատանք: Լեռնային Ղարաբաղի արհեստակցական միությունները գործունեության հինգ տարիների ընթացքում կարողացան դառնալ ամենամասսայական կազմակերպություններից մեկը եւ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում մեր հանրապետության կյանքում: Արցախի իշխանությունները շահագրգռված […]
Ադրբեջանական լրտվամիջոցները կրկին մոլորվել են երեք «ծառերի» արանքում` փորձելով ղարաբաղյան կողմին ներկայացնել դժգույն լույսի ներքո: Դեկտեմբերի 20-ին ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում նախ «հայ» զինծառայողի, այնուհետև, ինչպես պարզվել է, ադրբեջանցի զինվորի կողմից սպանված կինը մեկ օրվա ընթացքում «հայից» վերածվել է ադրբեջանուհու: Ընդ որում, որպես այդ լուրի լուսանկար է օգտագործվել սպանված վրացուհու լուսանկարը, որն […]
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետությունում ատոմային նոր էներգաբլոկ(ներ)ի կառուցման նպատակով ստեղծվող «Մեծամորէներգաատոմ» ՓԲԸ հիմնադիր պայմանագրին եւ կանոնադրությանը: Դրանով ավարտվում է այս նախաձեռնության իրավական փուլը եւ սկսվում գործնական աշխատանքի ժամանակաշրջանը: Գործադիրը որոշում է ընդունել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության որոշ ծրագրերի գծով գոյացած 3,760,518 հազար դրամի տնտեսումը տեղափոխել ծախսային այլ հոդված: Մեկ այլ […]
Գործադիրը հաստատել է ՀՀ կառավարության 2010թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ հանրապետական գործադիր մարմինների 2010թ. գերակա խնդիրները: Ծրագրում ներառվել է 179 կետ, գերակա խնդիր է համարվել 80-ը: Դրանցից են ժողովրդագրական ակտիվ քաղաքականության, կենսաթոշակային եւ բարձրագույն կրթության բարեփոխման, տարածքների համաչափ զարգացման ռազմավարությունների իրականացումը, ատոմային էներգետիկայի զարգացումը, տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանման ներուժի բացահայտման ռազմավարության ներդրումը, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից […]
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», ինչպես նաև «Բենզինի եւ դիզելային վառելիքի համար հաստատագրված վճարների մասին» և ՙԾխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքներն ուժը կորցրած ճանաչելու մասին օրենքների նախագծերին: Սույն ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է հարկման այլընտրանքային համակարգերից աստիճանական անցում […]




