Այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ արտգործնախարարի տիկնոջ՝ Նատալիա Նալբանդյանի ղեկավարած «Բարի գալուստ Հայաստան» ասոցիացիայի կազմակերպած ամանորյա բարեգործական տոնավաճառը, որի ողջ հասույթը՝ Երեւանի քաղաքապետարանի առաջարկած ծրագրի համաձայն, տրամադրվելու է Շենգավիթ համայնքի մի քանի մանկապարտեզների կարիքներին: Միջոցառմանը մասնակցելու նպատակով քաղաքապետարան այցելեց նաեւ Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանը: Տոնավաճառին ներկա էին Հայաստանի վարչապետի տիկին Գոհար Սարգսյանը, նախկին […]
19 Դեկտեմբեր 2009
Պաշտպանության, կրթության եւ գիտության նախարարությունները մտահոգված են մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությամբ: Այդ ուղղությամբ ամենամյա քննարկումների, ծրագրերի մշակման հանդիպումների նախաձեռնությանը միացել են նաեւ մշակույթի, սպորտի եւ արտակարգ իրավիճակների նախարարությունները: Չնայած որոշ քայլեր արվել են, այդ թվում` զորամասերում դպրոցի օրվա անցկացումը, սպայակազմի հետ հանդիպումները, դպրոցականների այցելությունները ռազմական ինստիտուտներ, այնուամենայնիվ բացեր շատ կան` օրինակ այն, որ ոչ բոլոր […]
Օրերս Ադրբեջանի արտգործնախարարությունը ԱՄՆ-ում դեսպան Յաշար Ալիևի միջոցով բողոքի նոտա էր հղել ԱՄՆ Պետդեպարտամենտին` Լեռնային Ղարաբաղին 8 միլիոն դոլարի հատկացում սահմանող կոնգրեսական նախագծի առնչությամբ: Նրանց պնդմամբ` ԱՄՆ կառավարության ցանկացած ծրագիր, որ իրականացվում է Լեռնային Ղարաբաղում եւ «գրավյալ մյուս տարածքներում» առանց Ադրբեջանի իշխանությունների հետ խորհրդակցելու, հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին Միացյալ Նահանգների պաշտոնապես հայտարարված դիրքորոշմանը: […]
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս` քրեակատարողական վարչության, աային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում 2009 թ. դեկտեմբերի 18- ին, ժամը 17:45-ի սահմաններում Երեւանի Ամիրյան- Զաքյան փողոցների հատման խաչմերուկում հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 2009թ. նոյեմբերի 27-ին «Նուբարաշեն՚» քրեակատարողական հիմնարկից փախուստ կատարած Մհեր Ենոքյանը: Փախուստի դիմած մյուս […]
«Մենք հույս ունենք, որ Թուրքիան չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ձախողել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ համաձայնությունը: Եթե իրադարձությունները նման ընթացք ստանան, Հայաստանի խորհրդարանը չի վավերացնի հարաբերությունների կարգավորման հայ-թուրքական արձանագրությունները»,- ասել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը թուրքական «Հուրիյեթ»-ին տված հարցազրույցում: Վարչապետն ասել է, թե հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել: «Սակայն, դատելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ […]
Ոստիկանը սպանել է ոստիկանին Ոստիկանության մայոր, ավագ օպերլիազոր Զ.Ալիևը դաժանաբար սպանել է ոստիկանության արագ արձագանքման գնդի աշխատակից սերժանտ Թ.Գաֆարովին: Դեպքը տեղի է ունեցել Բաքվի կենտրոնում: Ի դեպ, Գաֆարովը Զ.Ալիևի քրոջ ամուսինն էր, որից միառժամանակ առաջ բաժանվել էր: Բնակարանի հետ միասին այրվել է նաև տանտիրուհին Բաքվում բնակելի շենքերից մեկում մի քանի օր առաջ հրդեհ է բռնկվել։ […]
Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն հայտարարել էր, թե «Սուրբ Խաչ վանքը պետք է դառնա Ղրիմի ազգագրական թանգարանի բաժին»:, Սակայն Գրիշչենկոն փորձել է չքմեղանալ ու սրբագրել իր իսկ խոսքը: Analitika.at.ua-ի փոխանցմամբ նա վստահեցրել է, որ «Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի»: Նա նաև հավելել է, թե հայտարելով `վանքը ազգագրական թանգարանի […]
Նյու Յորքի Turkishny.com կայքէջի վկայությամբ, պատասխանել է ամերիկյան CBS հեռուստաընկերության հարցերին, Կ. Պոլսո Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական Բարդուղիմեոս պատրիարքը, մեղադրանքներ է հնչեցրել Թուրքիայի հասցեին: Նա ասել է, թե Թուրքիան մի երկիր է, ուր երկրի ոչ թուրք քաղաքացիները չեն կարողանում օգտվել այն բոլոր իրավունքներից, որոնք նախանշված են սահմանադրությամբ: Հարցազրույցը վարող Բոբ Սիմոնը հարց է ուղղել, թե. […]
Երեկ իր հայրենի քաղաք Ռիզեյում Թուրքայի վարչապետ Ռ. Էրդողանը հայրենակիցների առջև պետք է հանդես գար ելույթով։ Սակայն կատարվեց անսպասելին, պարզվեց Էրդողանն անկարող էր ելույթ ունենալ, որովհետև կտրվել էր նրա ձայնը։ Հայրենի Ռիզայի թուրք բնակչությունը, ստիպված է, որոշ ժամանակ դիմանա՝ առանց հայրենակցի բոցաշունչ ելույթների։ Ամենայն հավանականությամբ ամենաբարձրյան էլ հոգնել ու ձանձրացել է Թուրքայի վարչապետի «ղալմաղալներից», ու […]
Թուրքական «ANKA» լրատվական գործակալության տեղեկացմամբ` Թուրքիայի արտգործնախարարությունն անհանգստացած է այն փաստից, որ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում «Ասորիների համաշխարհային միությունը» կանգնեցնելու է թուրքերի կողմից ցեղասպանված ասորիների հիշատակը հավերժող հսկա հուշարձան: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակը գերատեսչության անունից մտահոգություն է հայտնել ավստրալիական իշխանություններին այդ հուշարձանի նախագծի իրականացմանը թույլտվություն տալու համար: Թուրքական […]




