29 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 29, 2009թ. 20:15

Դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԼՂՀ Ազգային ժողովի արտահերթ նիստը, որը հրավիրվել է պատգամավորների նախաձեռնությամբ, ԱԺ նախագահի դեկտեմբերի 28-ին ստորագրած որոշմամբ՝ համաձայն ԼՂՀ Սահմանադրության 86-րդ հոդվածի, նախաձեռնողների սահմանած օրակարգով։ Նիստը վարում էր ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։ Նիստին ներկա էին կառավարության անդամները՝ վարչապետ Արա Հարությունյանի գլխավորությամբ։ Բացելով նիստը՝ ԱԺ նախագահը հաղորդեց, որ արտահերթ նիստ հրավիրելու որոշումը […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 19:51

«2009-ի համաշխարհային տնտեսական ճգնաժամից կարելի էր նաև օգուտներ քաղել»,-ArmAr.am էլեկտրոնայի օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց   տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: Ըստ տնտեսագետի, Հայաստանը  չօգտվեց ընձեռված հնարավորությունից, մինչդեռ կարելի էր, ձեռնարկությունները վերազինել նոր սարքավորումներով, որը թույլ կտար դառնալ ավելի մրցունակ  և հնարավորություն կտար ավելի պատրաստված դուրս գալ ճգնաժամից: Բայց սրանով հանդերձ, պրն. Մանասերյանը համոզված է, որ դեռ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 19:30

Ինչպե՞ս են հայերը տոնել Ամանորը Վաղնջական ժամանակներից հայերը Նոր տարին դիմավորել են մարտի 21-ին՝ գարնանային գիշերահավասարի օրը, ինչը պատահական չէր։ Խորհուրդն այն է, որ բնությունը հարություն է առնում գարնան սկզբին և այդ օրն էլ հայ մարդը տոնել է որպես Նոր տարվա սկիզբ: Այս տոնը հայերը նշել են մեծ տոնակատարություններով, փառաբանելով բնության զարթոնքը` աղերսել աստվածներին, որ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 19:27

«ՎիվաՍել–ՄՏՍ–ը ցանկանում է ժպիտ տեսնել բոլորի աչքերում»,- Ռալֆ Յիրիկյան ՎիվաՍել-ՄՏՍ-ի` Հայաստանի առաջատար բջջային օպերատորի   հատկացրած ավելի քան 6 միլիոն դրամի աջակցության շնորհիվ լուծվել է 15-ամյա վաղեմության խնդիրը: Կառուցման օրվանից տանիքի խնդիր ունեցող Վանաձորի տիկնիկային թատրոնը ձերբազատվել է այդ հոգսից: Շենքը, որտեղ գործում է Վանաձորի տիկնիկային թատրոնը, սկզբում շահագործվել է որպես ծաղկի սրահ: 1993 թվականին, քաղաքային […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 18:50

21-րդ դարի առաջին տասնամյակի ավարտին աշխարհը բազմաթիվ փոփոխությունների առաջ կանգնեց: Համաճարակներն ու ֆինանսատնտեսական ճգնաժամը մոլորակի գլխավոր մարտահրավերներից էին, որոնց դեմ պայքարը, ցավոք, շարունակվելու է նաև 2-րդ տասնամյակում: Պայքարի ու քաղաքականության հավերժական այս շրջապտույտում երևույթներն ու իրադարձությունները այնքան արագ են փոխարինում իրար, որ մարդիկ չեն էլ հասցնում հասկանալ` ինչ կատարվեց, ինչու կատարվեց ու ինչպես արձագանքել: Երևույթներ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 18:29

Այսօր Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն Ծովային եւ ցամաքային հաղորդակցության վարչության կազմավորման 200-ամյակի հիշատակին նվիրված շքանշան է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանին: ՀՀ եւ ՌԴ միջեւ Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի կողմից շնորհված շքանշանը Հայաստանի վարչապետը բարձր է գնահատել եւ ընդունել երախտագիտությամբ:


Դեկտեմբեր 29, 2009թ. 17:57

Աջակցություն հայ գրողին. Այս վերտառությամբ հրապարակված տեղեկատվությունում թուրքական «Sabah» օրաթերթը հայտնում է, որ 30 թուրք մտավորականներ նամակով դիմել են Հայաստանի Հանրապտության նախագահ Սերժ Սարգսյանին: Այդ նամակով թուրք մտավորականները խնդրում են ներում շնորհել և ազատ արձակել 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո ձերբակալված  և 3.5 տարվա ազատազրկման դատապարտված Սարգիս Հացպանյանին: «Հավատում ենք, որ կօգնեք մեր ընկերոջը վերադառնալ […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 17:15

Մեր զրուցակիցն է ԼՂՀ ԱԺ-ի Արտաքին հարաբեությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը – 1991թվականին տեղի ունեցան ԼՂՀ Գերագույն խորհրդի ընտրությաններն ու Արցախն առաջին անգամ ձևավորեց իր խորհրդարանը. ի՞նչ կասեք օրվա առիթով։ –  1991թ. սեպտեմերի 2-ին Ղարաբաղի մարզային խորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը միացյալ նստաշրջանում արդեն հռչակել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ։ Հռչակագրում նշված էր, որ հետագայում […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 17:00

Հայաստանի ողջ տարածքում Ամանորի տոների կապակցությամբ դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 14-ը ճանապարհային ոստիկանույունն անցնելու է խստացված ծառայության: Այդ օրերին կարգազանցների հանդեպ ներողամտություն կցուցաբերվի միայն այն դեպքում, երբ վարորդի կատարած խատումը լուրջ հետևանքների չի հանգեցնի, հակառակ դեպքում, խստագույն պատիժն անխուսափելի է: Ոստիկանապետ Մարգար Օհանյանը գինովցածներին խորհուրդ է տալիս տոնական տրամադրությունը չփչացնելու համար, պարզապես տանից դուրս չգալ: […]


Դեկտեմբեր 29, 2009թ. 16:50

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, 1958 թ. ծնված Արսեն Պետրոսյանը մի ընկերությունում կատարած ստուգման արդյունքում հայտնաբերված բնապահպանական խախտումներն ամբողջությամբ չարձանագրելու և կազմվող ակտի գումարի չափը մինչև 10 միլիոն դրամ նվազեցնելու համար պահանջել է 5 միլիոն դրամ կաշառք: Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում` դեկտեմբերի 28-ին, ՀՀ բնապահպանության նախարարության իր […]