11 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 11, 2009թ. 16:24

ՀՀ նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել եռօրյա պետական այցով Հայաստան ժամանած Լատվիայի Հանրապետության Նախագահ Վալդիս Զատլերսի եւ տիկին Լիլիտա Զատլերեի հրաժեշտի արարողությունը: Մինչ հրաժեշտը երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները: Այս մասին տեղեկացնում է նախագահի մամուլի գրասենյակը:


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:15

Դեկտեմբերի 9-ին Սուրբ Աստվածամոր Աննայից Հղացման տոնի օրը, ձեռամբ Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի և մասնակցությամբ Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբգեն աբեղա Սալբիյանի վերաօծվեց Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղի Սբ Սարգիս եկեղեցին:Այս մասին հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: Համաձայն գյուղի տարածքում պահպանված հնագիտական հուշարձանների Դիլիսկան բնակեցված է եղել վաղնջական ժամանակներից: Դիլիսկան Ջավախքի […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 16:01

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարը նախօրեին կրկին հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որտեղ արդեն հերթական ձանձրացնող սուտն է տարածել ՀՀ բնակչության թվաքանակի, զինված ուժերի համալրման և սահմանային միջադեպերի մասին: Իրականությանը չեն համապատասխանում այն տեղեկությունները, որ Հայաստանն ունի մարդկային ռեսուրսի պակաս և չի կարողանում կազմավորել անհրաժեշտ ստորաբաժանումները: Այս առնչությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:53

Հայաստանում մոտ 80%-ից ավել  կենցաղային ապրանքեր չունեն հայկական մատնանշում, փոխարենն ունեն վրացական և ադրբեջանական մատնանշում: Այս մասին այսօր «Փաստարկ» ակումբում կայացած  ասուլիսում ասաց «Սպառողների իրավունքների պաշտպանության» հ/կ-ի նախագահ Աբգար Եղոյանը: Նրա խոսքով պատճառն այն է, որ կառավարության որոշմամբ այս ուղղությամբ դադարեցվել է ստուգող կազմակերպությունների աշխատանքը և մոնիտորինգի մեխանիզմ չի կիրառվում: Եղոյանն ArmAr.am-ին ասաց, որ իրենք […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:28

Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել հայ-լատվիական գործարար համաժողովի բացումը:  Լատվիայի Նախագահի հետ Հայաստան են ժամանել վեց տասնյակից ավելի գործարարներ: Նախագահ Սարգսյանը ողջունելով գործարար համաժողովի բոլոր մասնակիցներին` ասել է. ««Անկեղծորեն ուրախ եմ, որ Նախագահ Զատլերսը, նրա գլխավորած պատվիրակությունը եւ Լատվիայի գործարար միջավայրի ներկայացուցիչներն այսօր […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 15:27

Ստեփանակերտի թիվ 9-ը դպրոցի հարակից թաղամասերը, իսկ ըստ քաղաքի  ջրամատակարարման համակարգի` 4-րդ և 5-րդ գոտիները, արդեն ապահովված են շուրջօրյա ջրամատակարարմամբ: Դեկտեմբերի 10-ին մեծ շուքով տեղի է ունեցել այդ գոտիները սնուցող ջրամբարի բացումը: Արարողությանը  մասնակցել են վարչապետ Արա Հարությունյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, պաշտոնատար այլ անձինք և, իհարկե, բնակիչները: Ստեփանակերտի 9-րդ դպրոցի մերձակա բարձունքում կառուցված ջրամբարը, […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 14:41

Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրամիություն խորհրդակցություններում ԵՄ-ն վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի հիման վրա ԼՂՀ խնդրի լուծման գործընթացում իր աջակցությունը։ Այսինքն՝ ԵՄ-ն մեկ անգամ ևս ընդգծել է ԼՂ հիմնահարցի լուծման խաղաղ գործընթացի կարևորությունը՝ բացառելով խնդրի ռազմական լուծման տարբերակները։ ԵՄ-ն ողջունել է նաև Աթենքում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ժամանակ ընդունված հայտարարությունը։ Բացի այս, կարևորվել է   հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 14:25

Դեկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարի առաջարկով և ՀՀ կրթության և գիտության նախարար Աշոտ Աշոտյանի ստորագրած հրամանով դեկտեմբերի 8-ից 19-ը խոզի գրիպի պատճառով չեն գործում կրթական հաստատությունները: Կառավարությունն այս որոշումը չի վերաբերում բուհերին, մինչդեռ ներքին կարգով երկուշաբթի օրվանից Երևանի պետական բժշկական համալսարանն էլ  10 օրով կդադարեցնի դասերը: Նման քայլի, սակայն, ոչ բոլոր բուհերն են դիմել: ԵՊՀ […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 14:20

18 տարի առաջ, 1991թ. դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը, օգտագործելով ազատ կամարտահայտման իր իրավունքը,«Այո» ասաց իր անկախությանը: Հիշարժան այդ իրադարձություններն արդեն պատմության սեփականությունն են դարձել: Դրանց արդյունքում ամրապնդված արժեքներն ու պատմության դասերը, սակայն, արդիական են նաեւ այսօր: Շրջադարձային իրադարձությունները սկսվեցին 1988թ.: Օգտվելով Գորբաչովյան վերակառուցման ընձեռված հնարավորությունից և ՄԱԿ-ի  հռչակած ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքին համահունչ, արցախահայությունը առաջ քաշեց […]


Դեկտեմբեր 11, 2009թ. 14:01

Այն, որ Թուրքիայի վարչապետի այցն ԱՄՆ հեշտ չէր լինելու, կանխատեսում էին շատ քաղաքական փորձագետներ։ Բայց այն, որ բանակցությունների   առաջին ակնառու  դրևորումը  պետք է լիներ  ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանի հրաժարականը` ոչ ոք կանխատեսել չէր կարող, քանի որ Նաբի Շանսոյը թուրքական ամենափորձառու դիվանագետներից մեկն է համարվում: Այսօր ռուս և արևմտյան վերլուծաբանները փորձում են հասկանալ, թե քաղաքական ի՞նչ […]