9 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 9, 2009թ. 19:52

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը եւ «Հայռուսգազարդ» ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով եղել են Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինհրապարակում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: 2010-ի վերջին արդեն 480 մեգավատ հզորությամբ կայանը կմիանա հայկական ցանցին, ինչը հնարավորություն կտա նվազեցնել ջերմային կայաններում արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը: Նախարար Արմեն Մովսիսյանն անդրադարձել է էլեկտրաէնեգիայի նոր […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:46

Խորհրդարան ավանդական  հարց ու պատասխանի ժամանակ Առողջապահության նախարարը  պատասխանելով խոզագրիպ հիվանդության տարածման վերաբերյալ պատգամավորների հարցերին, ասել է. «Այսօրվա դրությամբ ունենք 49 արձանագրված H1N1 խոզի գրիպի դեպքեր, մնացած դեպքերը սեզոնային գրիպի եւ սուր շնչառական ինֆեկցիայի դեպքեր են, որոնք բնորոշ են ձմեռվա ժամանակաշրջանին: Անցյալ տարվա հետ համեմատ ունենք թվաքանակի աճ: Վերջին մեկ ամսվա տվյալներով արձանագրված է սեզոնային […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:33

Վիվա Սել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ, Արմավիրի մարզի Այգեշատ, Բերքաշատ և Շենավան համայնքներում, 3 ամսվա ընթացքում տեղադրվել և փորձարկվել է հեռահար կառավարմամբ 6 միավոր «Զենիթ» հակակարկտային կայան: Բնության անկանխատեսելիության հետևանքներն ընկալման տեսանկյունից բացարձակապես տարբեր են քաղաքաբնակների և հողի լեզուն հասկանալ ձգտողների  համար: Այգեշատի, Բերքաշատի և Շենավանի բնակիչները շատ շոշափելի` նյութական վնասի տեսքով զգացել են կարկտի վնասակար ազդեցությունը: […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:25

Ռուսաստանը դրական է վերաբերվում Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների մերձեցմանն ու շարունակելու է նպաստել այդ գործընթացին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ դեկտեմբերի 9-ին ելույթ ունենալով եվրոպական եւ ասիական ԶԼՄ-ների համաժողովում: «Մենք դրական ենք վերաբերվում, որ 20-րդ դարում կուտակված ահռելի խնդիրները դուք փորձում եք լուծել՝ փոխադարձ զսպվածություն եւ փոխզիջման որոնում ցուցաբերելով»,- նշել է […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:12

Ժառանգություն կուսակցության հայտարարությունը Հայաստանի ներկայիս բարձրագույն ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը չի կարող ավելի ցածր լինել, քան այսօր է, եւ որեւէ տարբերակով խնդրի կարգավորման արդյունքում այն չի կարող գտնվել Ադրբեջանի ենթակայության ներքո: Սակայն 1992-ից ի վեր Հայաստանի երեք նախագահները տարբեր պատճառներով հրաժարվել են ճանաչել ԼՂՀ անկախությունը: Իսկ կարգավիճակի խնդիրը սակարկման առարկայի […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 19:05

Երեկ` դեկտեմբերի 8-ին Թուրքիայի Սահմանադրական դատարանը 12 ժամ տևած քննարկումներից հետո չկայացրեց և ոչ մի որոշում քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման վերաբերյալ: Սահմանադրական դատարանի նախագահ Հասըմ Քըլըջը տեղեկացրել է, որ հնարավոր է մինչ դեկտեմբերի 11-ը  հայցադիմումի վերաբերյալ որոշում չընդունվի, քանի որ անհրաժեշտ է ներկայացված փաստերը մանրակրկիտ ուսումնասիրել, ավելին` ըստ նրա նոր ապացույցներ ու փաստեր են […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 18:49

Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են ազատ արձակել ահաբեկիչ Մեհմետ Ալի Ագջուին: Հիշեցնենք, որ վերջինս հանդիսանում էր «Գորշ գայլեր» խմբավորման անդամ և 1981 թ. մայիսի 13-ին մահափորձ էր իրականացրել Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ: Ինչի հետևանքով  Հռոմի պապը վիրավորվել էր, իսկ թուրք ահաբեկիչն իսկույն ձերբակալվել. արդեն 19-րդ տարին է որ նա գտնվում էր ազատազրկման մեջ` Իտալիայում: […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 18:14

1948թ. դեկտեմբերի 9-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից ընդունվեց «Ցեղասպանության հանցագործության կանխման և դրա համար պատժի մասին» կոնվենցիան, որով ցեղասպանությունը սահմանվում է` որպես միջազգային հանցագործություն և ստորագրող պետությունները պարտավորվում են կանխել, ինչպես նաեւ պատժել ցեղասպանություն իրականացնողներին: Ըստ Կոնվենցիայի սահմանման, ցեղասպանություն է համարվում ազգային, էթնիկական, ռասայական կամ կրոնական խմբի մասնակի կամ ամբողջական ոչնչացման նպատակով իրականացված հետևյալ գործողություններից […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 17:49

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը   հայտարարել է, թե այս տարի այլևս Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների  հանդիպում տեղի չի ունենա, սակայն եկող տարվա սկզբին նախատեսված հանդիպման ընթացքում բանակցությունները կշարունակվեն արդեն` Մարդրիդյան նորացված սկզբունքների հիման վրա: Իսկ ի՞նչ ասել է Մադրիդյան նորացված սկզբունքներ, և, արդյո՞ք, հայաստանյան քաղաքական  ուժերը տեղեկացված են, թե սպասվող տարում  ղարաբաղյան […]


Դեկտեմբեր 9, 2009թ. 16:52

Ֆրանսիայի նախագահ Ն. Սարկոզին երեկ մասնակցել է մի քննարկման, որտեղ Ֆրանսիայում ապրող մուսուլմաններին մեկ անգամ ևս զգուշացրել է, որպեսզի ավելի զուսպ լինեն իրենց կրոնական համոզմունքներում և «հույզերում», հակառակ պարագայում նրանց անախորժություններ են սպասվում։ Ֆրանսիայի նախագահը նաև իր համերաշխությունն է հայտնել Շվեյցարիայի քաղաքացիներին՝ կապված մզկիթների կառուցման արգելքի հետ։ Սարկոզին նշել է նաև որ կրոնային մոլեռանդությունը չպետք […]