«Եթե Ղարաբաղյան հարցում, թեկուզև Մինսկի խմբի շրջանակներում, որևէ առաջընթաց չլինի, ես չեմ կարծում, որ Թուրքիան արձանագրությունների հետ կապված, որևէ քայլ անի»,- ասում է Ստամբուլի մշակութային համալսարանի Գլոբալ քաղաքական գործընթացների կենտրոնի տնօրեն Մենսուր Ակգյուն, ով հայ և թուրք լրագրողների եռօրյա հանդիպման կազմակերպիչներից մեկն է: Այսօր հանդիպման առաջին օրն էր և արդեն բոլորի համար պարզ դարձավ, որ […]
17 Դեկտեմբեր 2009
Հայաստանի մարզուհիների հաղթանակով ավարտվեց Հայատանի «Հատիս» և Թուրքիայի «Բեշիքթաշ» բասկետբոլային թիմերի մրցամարտը։ Այս անգամ ևս հայ մարզուհիների առավելություն ակնհայտ էր։ Մրցապայքարի չորս խաղափուլերում էլ մեր մարզիկներն առջևում էին։ Հիշեցնենք, որ այս երկու թիմերի միջև վերջերս Թուրքիայում կայացած մրցապայքարը ևս ավարտվել էր հայ մարզուհիների փայլուն հաղթանակով։ ArmAr.am-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է մեր սիրելի թիմին և մաղթում […]
Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2008թ. հունիսի 5-ի թիվ 853-Ն որոշման մեջ, որոշման նախագծի ընդունումը հիմնավորելով գնումների համակարգի բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված եւ կարգավորման ենթակա միջոցառումների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: Բովանդակային փոփոխություններ են կատարվել գնումների համակարգը կանոնավորող կարգերի մեջ, մի շարք դրույթներ շարադրվել են նոր խմբագրությամբ, սահմանվել է, որ հանրապետական գործադիր մարմնում սույն որոշմամբ նախատեսված պատվիրատուի […]
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի երրորդ մասին համապատասխան կառավարությունը որոշել է հաստատել հարկային մարմնի կողմից ռիսկային չափանիշների հիման վրա պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության համակարգի կիրառման կարգը` համաձայն հավելվածի: Որոշումն ուժի մեջ կմտնի 2010թ. հոկտեմբերի 1-ից եւ կվերաբերի այդ ամսաթվից հետո հրապարակված ստուգման հանձնարարագրերով իրականացվող ստուգումներին: Նոր համակարգի […]
Այսօր Արմավիրի մարզում, Սարդարապատի հուշահամալիր-թանգարանի դահլիճում տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Կառավարության ղեկավարը մինչ այդ Արմավիր քաղաքում մասնակցել է բնակարանամուտի արարողությանը. «Արմավիրի մարզում մեր արտագնա նիստը սկսեցինք տոնական տրամադրությամբ, քանի որ պաշտպանության նախարարության կողմից այսօր բնակարաններ հանձնվեցին զինծառայողներին եւ դա, բնականաբար, ոգեւորում է մեզ, որ […]
Ստամբուլահայ երաժշտասերները շուտով առիթ կունենան ունկնդրելու հայազգի աշխարհահռչակ սոպրանո, միջազգային բեմերի օպերային մեներգչուհի Հասմիկ Պապյանին, ով առաջին անգամ է ելույթ ունենալու Ստամբուլում: Ինչպես տեղեկացնում է «Մարմարան», այս բացառիկ համերգը, որը տեղի է ունենալու դեկտեմբերի 20-ին, Ստամբուլի տեխնիկական համալսարանի Մաչքային ամֆիթատրոնում, Պետրոս Շիրինօղլուի հովանավորությամբ, կազմակերպվում է Պոլսո «Ժամանակ» օրաթերթի հիմնադրման 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում: Հոբելյանական համերգի […]
Մարմարա» օրաթերթը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 16-ին Հայոց պատրիարքական ընտրությունը նախապատրաստող մարմինը Ստամբուլի հայոց պատրիարքարանում գումարել է իր անդրանիկ ժողովը եւ պարտականությունների բաշխում է կատարել: Փոփոխություն է կատարվել հանձնախմբի կազմում. հրաժարական ներկայացրած Մաշտոց քահանա Գալփաքչյանի եւ Պարոն Նալբանդի փոխարեն հանձնախմբի կազմում ընդգրկվել են Խաչիկ Չանելը եւ Դավիթ Դալմաղը: Նրանց է միացել նաեւ փաստաբան Սեպուհ Ասլանգիլը: […]
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատում ներկայացվել է հայտնի իրավաբան Ջեֆրի Ռոբերթսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» զեկույցը (իրավական կարծիքը): Հանդիպումը կազմակերպել էին Բրիտահայկական համակուսակցական խորհրդարանական խումբը, Իրավական նախաձեռնության հայկական խումբը, Ուելսի միջազգային հարաբերությունների կենտրոնը եւ «Նոր Սերունդ» հրատարակչությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից։ Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ ՄԹ խորհրդարանից, Ֆորին Օֆիսից, […]
«Արձանագրությունները կվավերացվեն ոչ թե իրական քայլի դեպքում, այլ նաև այն դեպքում, եթե գոնե հույս հայտնվի, որ Ղարաբաղի խնդրի լուծման ուղղությամբ որևէ իրական քայլ է սպասվում»,- ասում է թուրքական «Cumhurriet»-ի լրագրող Օգզուր Ուլուսովը: Վերջինս մի շարք թուրք լրագրողների հետ միասին մասնակցում է «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի (Հայաստան) և Գլոբալ քաղաքական միտումների կենտրոնի (Թուրքիա) կազմակերպած հայ եւ թուրք […]
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Դանիայի Թագավորության նորանշանակ դեսպան Միքայել Բորգ-Հանսենը (նստավայրը` Կիեւ): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ նշել, որ Հայաստանը շահագրգռված է Դանիայի հետ երկկողմ ու բազմակողմ ձեւաչափերով հարաբերությունների զարգացմամբ: ՙՄենք ցանկանում ենք ակտիվացնել երկու երկրների քաղաքական երկխոսությունն, ինչն, անկասկած, իր հետեւից կբերի նաեւ որոշակի տնտեսական […]




