Հայկական ավանդական երեք կուսակցությունների Կանադայի կառույցները պատրաստվում են 2010թ. Ապրիլի 24-ին միասնաբար նշելու Հայոց ցեղասպանության 95-ամյա տարելիցը: Հայ Յեղափոխական դաշնակցությունը, Ռամկավար-ազատական կուսակցությունը եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը կոչ են անում կանադահայությանը` համախմբված ու միակամ ոգեկոչելու Մեծ Եղեռնի 95-ամյակը` ցույց տալով աշխարհին, որ «հայը անխարիսխ բեկոր չէ, այլ իրենից բռնագրավված իր հնադարյան պապենական հողի պահանջատերն է»:
18 Դեկտեմբեր 2009
«Արարատյան» պոմպակայանում շինարարական աշխատանքների հետ կապված դեկտեմբերի 21-ին ժամը 10:00-ից կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Գ.Նժդեհ, Բագրատունյաց, Թադևոսյան, Արշակունյաց, Մանթաշյան, Սևանի, Լազոյի փողոցների, Արին-Բերդի փող. և նրբանցքների, Արցախի փող. 4-րդ նրբանցքի և հարակից տարածքների ջրամատակարարումը: Շենգավիթի մնացած հատվածներում ջրամատակարարումը կիրականացվի գրաֆիկի խախտումով: Ժամը 10:00-ից կդադարեցվի նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ա1, Ա2, Ա3, […]
Դեկտեմբերի 17-ին «Եվրասիա» հիմնադրամի կողմից կազմակերպված ծրագրի շրջանակներում Երեւան ժամանած թուրքական հայտնի լրատվամիջոցների ներկայացուցիչները դեկտեմբերի 18-ին հայ լրագրողների հետ շարունակել են քննարկումները: Այսօր քննարկում է ծավալվել հետևյալ թեմայի շուրջ` «Հայ-թուրքական հարաբերությունները եւ Ղարաբաղի խնդիրը»: Պարզվում է, որ թուրք լրագրողների մեջ կան այնպիսիք, ովքեր հստակ գիտակցելով ողջ գործընթացը հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերություններում Ղարաբաղի հարցի արծարծումը […]
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 18-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ Ժիրայր Միրզոյանի լիազորությունները` Մարտունու շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ նշանակվելու կապակցությամբ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի իրավաբան անդամ է նշանակվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության իրավաբանական բաժնի վարիչ […]
Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքում իսլամն էական նշանակություն է ձեռք բերել: Իսլամի դերի ակտիվացումն Ադրբեջանում, ըստ էության, պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից են` սոցիալ-տնտեսական խնդիրները, հիասթափությունն իշխանությունների և պաշտոնական իսլամի ներկայացուցիչների նկատմամբ, խոսքի ազատության բացակայությունը և այլն: Գիտակցելով աշխարհիկ ինստիտուտներին սպառնացող մարտահրավերները` Ադրբեջանի իշխանությունները մշտապես փորձում են թուլացնել կրոնի դերը, ինչը դրսևորվում է կրոնական իրողությունների նկատմամբ […]
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Ազգային անվտանգության ծառայողի օրվան նվիրված տոնական միջոցառմանը: Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանին է հանձնել նախորդ օրը ՀՀ Նախագահի հրամանագրով նրան շնորհված գեներալ-գնդապետի, իսկ ծառայության տնօրենի տեղակալներ Ռոմիկ Հարությունյանին եւ Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ-լեյտենանտի ուսադիրները: Վարչապետը նաեւ հանձնել է ՀՀ նախագահի հրամանագրով ԱԱԾ աշխատակիներին շնորհված պետական […]
Դեկտեմբերի 18-ին Ազգային ժողովի Ոսկեզօծ դահլիճում տեղի է ունեցել հայ մեծանուն բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ, Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղեւոնդ Ալիշանի ՚Սիսական. տեղագրություն Սյունյաց աշխարհի՚ գրքի շնորհանդեսը: ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն իր խոսքում կարեւորել է գրքի վերահրատարակումը, նշել, որ միայն դպրոցական դասագրքերից սերտած «Պլպուլն Ավարայրի՚ […]
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) այսօր կազմակերպած հատուկ քննարկման հյուրն էր Իտալիայի Թուրինի համալսարանից ժամանած գիտնական, Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ուշագրավ ուսումնասիրության հեղինակ Լուկա Գուիդուցցին: Քննարկմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին: ԼՂ-ի մասին Գուիդուցցիի հետազոտությունը, որը վերջինիս կողմից պատրաստվել է 2009թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին’ □հյուր-գիտնականի□ կարգավիճակով ՌԱՀՀԿ այցելած ժամանակ, իտալերենից անգլերեն է […]
Այսօր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում գտնվող թուրքական առաջատար լրատվամիջոցների լրագրողներին: Ողջունելով թուրքական ԶԼՄ ներկայացուցիչներին՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ սա լավ առիթ է լրատվամիջոցների եւ նրանց միջոցով թուրքական հասարակության համար առաջին ձեռքից տեղեկանալու տարբեր հարցերի շուրջ Հայաստանի մոտեցումներին եւ դիրքորոշումներին: Թուրք լրագրողների հարցերը հիմնականում վերաբերում էին հայ–թուրքական հարաբերություններին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորմանը: Պատասխանելով հարցերին` նախարար […]
Կրթության պետական տեսչության պետ Խաչիկ Մուրադյանի խոսքով, Կրթության և գիտության նախարարության ստացած դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են մանկավարժների աշխատանքից ազատմանը, հաստիքների կրճատմանը, գյուղական համայնքներում` կադրերի ընտրությանը: Տեսչության պետի տեղեկացմամբ՝ դրանց մի մասին լուծում է տրվել տեսչությունում, իսկ քրեական կամ վարչական պատասխանատվության ենթակա խնդիրները փոխանցվում են համապատասխան մարմիններին: «Այս տարի իրավապահ մարմիններին փոխանցած վեց գործ ունենք, բազմաթիվ […]




