15 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 15, 2009թ. 13:15

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, թե Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն Ռադայի նախագահ Անատոլի Գրիցենկոն, ի պատասխան Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու առնչությամբ Գարեգին Բ Կաթողիկոսի հղած գրության, հեռախոսազրույց է ունեցել Նորին Սրբության հետ: Գերագույն Ռադայի նախագահը  հավաստիացրել է Վեհափառ Հայրապետին, որ Ղրիմի Սբ. Խաչ եկեղեցու կարգավիճակում որևէ փոփոխություն չի լինելու: Սբ. Խաչ եկեղեցին շարունակելու է […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 11:52

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հետաձգել է Իտալիա իր պաշտոնական այցը: Նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ չի թաքցրել, որ  դա հիմնականում կապված է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի  վրա օրերես  իրականացված հարձակման հետ: Էրդողանն անդրադառնալով «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության փակման փաստին,   մեղադրել է ընդդիմադիր կուսակցություններին` իրավիճակը երկում էլ ավելի սրելու մեջ: Նա ասել է, որ քրդական կուսակցության […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 11:26

Թուրքիայի խորհրդարանի պատգամավորական 21 աթոռները շարունակում են թափուր մնալ: Թուրքիայում Սահմանադրական դատարանի որոշումով փակված քրդական «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավորները որոշել են հրաժարվել իրենց մանդատներից: Դիարբեքիրում հրավիրված քրդական կուսակցության արտահերթ նիստում քննարկվել է ստեղծված իրավիճակը: Նիստի ավարտից հետո հանդես է եկել փակված կուսակցության նախագահ Ահմեդ Թյուրքը և տեղեկացրել, որ նախկինում ընդունված որոշումը մնում է ուժի մեջ […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 11:19

Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է «Պատերազմի Նոբելյան մրցանակակիր», այն բանի համար, որ ԱՄՆ-ն մտադիր է Կոլումբիայի տարածքում օգտագործել ռազմական բազաներ :  «ԱՄՆ–ը թեկուզ հազարավոր զորքեր բերի, միևնույն է` մեզ հաղթել չի’ կարող», -հայտարարել է Ուգո  Չավեսը: Կուբան, Վենեսուելան և մի շարք պետություններ քննադատել են ԱՄՆ-ի տարածաշրջանային ագրեսիվ քաղաքականությունը: Նրանք հայտարարել […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 10:25

Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 12-ին Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրություններ: Վերջնական արդյունքների համաձայն նախագահ է վերընտրվել Սերգեյ Բաղապշը: Նրա օգտին քվեարկել են ընտրողների 61,6 տոկոսը: Աբխազիայում տեղի ունեցան նախագահական ընտրությունների վերաբերյալ իր վերաբերմունքն է արտահայտել  ԱՄՆ Պետքարտուղարությունը: Վերջինիս պաշտոնական ներկայացուցիչ Յան Քելլին «ՌԻԱ-նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, թե. « ԱՄՆ-ն ցավում է` վրացական տարածք […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 10:18

Դեկտեմբերի 14-ին Փարիզում աշխատանքային այցով գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցկացրեց Եվրոպական երկրներում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի դեսպանների եւ մշտական ներկայացուցիչների խորհրդակցությունը: Նախարար Նալբանդյանը Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին ներկայացրեց Եվրոպական Միության հետ ծավալվող համագործակցությունը, հանձնարարականներ տվեց Եվրոպական կառույցներում ներգրավվածության առավել ակտիվացման եւ եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության խորացման վերաբերյալ: Անդրադարձ արվեց ս.թ. դեկտեմեբրի 1-ին Աթենքում կայացած […]


Դեկտեմբեր 15, 2009թ. 10:00

ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի հյուրն է  Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) փոխնախագահ Արման Սաղաթելյանը -Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցները պետական, ազգային շահերին առնչվող խնդիրների շուրջ միշտ միասնական մոտեցում են ցուցաբերում և համապատասխան քարոզչություն իրականացնում։ Մինչդեռ հայաստանյան  ԶԼՄ-ների կողմից խնդրի նման մոտեցում չի դրսևորվում: Կարելի՞ է ասել՝ մեզ մոտ ազգային շահերից բխող քարոզչությունն անհրաժեշտ  մակարդակի վրա չէ… […]