Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը դեկտեմբերի 6-8 Վաշինգտոն կատարած իր այցի ընթացքում վիրավորական հայտարարություններ է արել Հայոց Ցեղասպանության վերաբերյալ: ԱՄՆ նախագահ Օբաման Սպիտակ տանը Էրդողանին հյուրընկալելու փոխարեն պետք է նրան «persona non grata»՝ անցանկալի անձ հայտարարեր: Արդյո՞ք Սպիտակ տանը Օբաման կողջուներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և գովեստներ կշռայլեր նրա հասցեին՝ նկատի ունենալով Հոլոքոստի վերաբերյալ նրա ժխտողական […]
16 Դեկտեմբեր 2009
Թուրքիայի իշխանությունների կայացրած որոշման համաձայն 2010թ. հունվարի 1-ից Թուրքիայում նոր տարադրամ կշրջանառվի։ Հին թուրքական փողը հնարավոր կլինի փոխանակել նորով` 10 տարվա ընթացքում։ Սակայն հունվարի 1-ից արդեն հին թուրքական գումարը երկրում չի շրջանառվի։ ArmAr.am
Հայաստանի և Թուրքիայի միջև Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները սուր քննադատության են ենթարկվում թուրքական ընդդիմության, լրագրողների և մի շարք վերլուծաբանների կողմից, որոնք շարունակվում են ուղղակիորեն մեղադրել նախագահ Աբդուլլահ Գյուլին և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` Հայաստանին զիջումների գնալու և «ադրբեջանցի եղբայրներին դավաճանելու» համար: Ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» ղեկավար Դենիզ Բայքալը և Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին, հետևողականորեն դատապարտում […]
Դեկտեմբերի 15-ին ԱՄՆ Կոնգրեսը հավանության է արժանացրել Իրանի դեմ պատժամիջոցների խստացման մասին օրինագիծը: Այն սահմանափակում է դրվում Իրան արտահանվող բենզինի ծավալների վրա: Նոր օրենքն ընդլայնում է` ավելի վաղ ընդունված պատժամիջոցներն այն ընկերությունների հանդեպ, որոնք 20 միլիոն դոլարից ավելի ներդրում կկատարեն Իրանի էներգետիկ ոլորտում: Նոր օրենքի նպատակն է Թեհրանին ստիպել` հրաժարվել իր միջուկային ծրագրից: ArmAr.am




