16 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 16, 2009թ. 15:59

Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի նորընտիր նախագահին՝ ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում ասված է. «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու իշխանությունների, անձամբ իմ անունից անկեղծ շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի հանրապետության նախագահի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Նախագահական այս ընտրությունները միջազգայնորեն ճանաչում ստացած Աբխազիայի հանրապետության առաջին ընտրություններն էին, և այդ գործընթացում ակնհայտ է Ձեր […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 15:02

Բավական երկար ժամամակ է, որ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը խուսափում էր լրատվամիջոցների հետ հանդիպումներից: Եվ ահա այսօր որոշեց դուրս գալ ՀԱԿ-ի կաշկանդիչ ազդեցությունից ու անձամբ շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: 2009-ը գնահատելով որպես ոչ ձեռքբերումների տարի, նա  ասել է.« Հայ-թուրքական հարաբերությունները չեն կարող կարգավորվել ի հաշիվ ազգային արժանապատվության»: Ստեփան Դեմիրճյանը քիչ հավանական է համարում, որ հայ-թուրքական […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 14:40

Թուրքական լրատվամիջոցներն ահազանգում են, որ Սիդնեյում շուտով կանգնեցվելու է ասորիների ցեղասպանությունը խորհրդանշող արձան: Նախօրեին Սիդնեյի Fairfield շրջանի ղեկավարությունը հաստատել է «Ասորիների համաշխարհային միության»` այդ շրջանի կենտրոնական այգում ասորիների ցեղասպանության հուշակոթող կանգնեցնելու մասին առաջարկը: Թուրքական աղբյուրներն ընդգծում են, որ ասորիները նման հաջողության կարողացան հասնել հայկական ու հունական լոբբիստական ուժերի աջակցությամբ: Ի դեպ` «CnnTur»-ի հաղորդմամբ` իրենց ցույցի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 14:25

Ադրբեջանցիները հերթական անգամ իրար են անցել։ ԱՄՆ կողմից 2010թ. Ղարաբաղին  որպես օգնություն տրամադրվող 8 մլն դոլարը սրանց սիրտը չափից ավելի է մրմռացրել։  Ու հիմա էլ մինչև գետին ռևերանսներ են անում առ ԱՄՆ նախագահը, որ վերջինս ԼՂՀ-ին տրամադրված գումարը Ադրբեջանին հատկացնի: Սրանց խորհրդարանում` մեջլիս կոչվածում, հավերժ նախագահ Ալիև կրտսերի «դոբրոյով» մեջլիսականներն այս անգամ որոշել են ժողովրդի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:18

Դեկտեմբերի 15-ին հնդկահայերը տոնախմբեցին Մեծն Կոմիտասի 140-ամյակը, որը  տեղի ունեցավ Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի նոր վերանորոգված դահլիճում: Դահլիճի հանդիասավոր վերաբացումը կատարվեց Հնդկահայոց հոգևոր հովիվ և Հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հոգեշնորհ Տեր Խորեն աբեղա Հովհաննիսյանի և Հնդկաստանում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արա Հակոբյանի կողմից: Կոմիտասի 140-ամյակին նվիրված հոբելյանական գրական-երաժշտական ծրագիրը պատրաստել էին Մարդասիրական ճեմարանի […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:12

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են իրավապահ մարմինների աշխատանքին եւ այդ ոլորտում հայկական երկու պետությունների համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ոստիկանության պետ Ռոբերտ Շաֆերյանը եւ Հայաստանի Հանրապետության ճանապարհային ոստիկանության վարչության պետ Մարգար Օհանյանը: ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 13:00

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը,  դեկտեմբերի 17-ին` ժամը 10.00-ին, Արմավիր քաղաքում տեղի կունենա բնակելի շենքի բացման և ՀՀ պաշտպանության նախարարության կողմից զինծառայողներին հատկացվող ծառայողական բնակարանների բաշխման հանդիսավոր արարողություն: Միջոցառմանը կմասնակցեն ՀՀ վարչապետը, պաշտպանության նախարարը, կառավարության անդամներ, բարձրաստիճան զինվորականներ: ArmAr.am


Դեկտեմբեր 16, 2009թ. 12:16

Բուլղարիայի պետական «BNT 1» հեռուստաալիքով եթեր հեռարձակվող ամենօրյա 10 րոպեանոց թուրքերեն լեզվով լրատվական ծրագրի գոյության հարցը դրվելու է համաժողովրդական քվեարկության: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Cumhuriyet» օրաթերթի կայքէջը: Նման առաջարկով հանդես է եկել Բուլղարիայի ազգայնական «ATAKA» կուսակցությունը: Հանդիպելով Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ` նշված կուսակցության առաջնորդ Վոլեն Սիդերովը ստացել է նրա աջակցությունն այդ հարցում: Հանդիպումից […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 11:36

Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը դեկտեմբերի 12-ին հերթական անգամ հայտարարել էր, թե հակամարտության կարգավորման ուժային տարբերակը «միշտ իրական է»: Սակայն հետաքրքիրն այն է, որ` օրինակ, «day.az» ինտերնետային կայքը նրա հայտարարությունը տարածել է միայն ռուսերեն լեզվով: Մինչդեռ, անգլերեն նորություններում այն բացակայում է և, առհասարակ, «day.az» -ում Աբիևի անվան վերջին հիշատակումը եղել է օգոստոսի 1-ի լուրերում: Փաստն […]


Դեկտեմբեր 16, 2009թ. 11:30

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 15-ին մասնակցել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին: նախարարական հանդիպմանը, որը տեղի է ունեցել կազմակերպության ստեղծման 40-ամյա հոբելյանի շրջանակներում՝ կազմակերպության 70 անդամների, ասոցիացված եւ դիտորդ երկրների պատվիրակությունների մասնակցությամբ, ելույթով հանդես է եկել նաեւ Հայաստանի արտգործնախարարը: Իր խոսքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է կազմակերպության նպատակների իրագործման ուղղությամբ Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը: Համաժողովի […]