Հունվար 2010

Հունվար 21, 2010թ. 17:54

« Թուրքիան ձգտում է դուրս գալ հայ-թուրքական բանակցություններից` դրանք ձախողելու մեղքը փորձելով գցել Հայաստանի վրա»,- կարծում է  ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա համոզմամբ, դրա տրամաբանական բացատրությունն այն է, որ Առաջին. Թուրքիայի վարչապետ Էրդողանը, փաստորեն, հաջողության չի հասել ԱՄՆ-ում եւ Ռուսաստանում. հայ-թուրքական հաշտեցման եւ Ղարաբաղյան կարգավորման գործընթացները շաղկապելու փորձերը աջակցություն չեն գտել ո’չ […]


Հունվար 21, 2010թ. 17:48

«Ձկնաբուծությունը տարեկան 1,5-2մլրդ դրամի օգուտ կբերի Հայաստանին», -համոզված է ՀՀ ձկնաբույծների միության նախագահ Արկադի Գևորգյանը: Նրա խոսքերով, նոր տեխնոլոգիաների և ֆինանսական ռեսուրսների ներդրումը հնարավորություն կտա Հայաստանում աճեցնել ավելի քան 150հզ տոննա ձուկ, որը մեծ պահանջարկ ունի և այժմ էլ լայնորեն սպառվում է արտերկրում: Ըստ Ա. Գևորգյանի, տնտեսության այս ճյուղը լիարժեք զարգացնելու համար անհրաժեշտ է,  պետական […]


Հունվար 21, 2010թ. 17:43

«Ղարաբաղի խնդրի շուրջ այսօր շատ «խաղացողներ» են հավաքվել. դրանք ոչ միայն Ադրբեջանն ու Ղարաբաղն են,  Հայաստանն ու Ադրբեջանը, այլև՝ Արևմտյան Եվրոպայի երկրները ,և իհարկե,  ԱՄՆ-ը, Թուրքիան ու Իրանը: Ընդորում, վերջինս,  առայժմ լուռ դիտորդի դերում է»,-այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս վերլուծաբան, քաղաքագետ Վլադիմիր Զախարովը։ Վերլուծաբանի դիտարկմամբ, Ղարաբաղյան խնդրի վրա էական […]


Հունվար 21, 2010թ. 17:10

«Լեռնային Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու որոշմանն ադրբեջանցիները պատասխանեցին Սումգայիթի հայ բնակչության արյունոտ միջնադարյան կոտորածով»: Այս մասին գրում է Հարավային Օսիայի խորհրդարանի անդամ, պետհամալսարանի դասախոս, քաղաքագետ Գենադի Կոկոևն, իր` «Հարավային Օսիա. ճանապարհ դեպի ազատություն» գրքում: Նա նշում է, որ կոտորվել են մի քանի հարյուր հայեր, և դահիճները խտրականություն չեն դրել կանանց, երեխաների եւ ծերերի միջև։ «Սումգայիթը ԽՍՀՄ […]


Հունվար 21, 2010թ. 16:44

Այսօր Թուրքիայի նախարարների խորհրդի նիստում, Hurhaber կայքի փոխանցմամբ, քննարկվելու է ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը:  Նիստը նախագահելու է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 15:50

Ըստ թուրքական «Hurriyet թերթի, անցյալ տարվա նոյեմբերին Թուրքիայի Իզմիր քաղաքի քաղաքապետը պաշտոնական նամակ էր ուղարկել Լուվրի թանգարանի տնօրեն Հենրի Լոուրենին պահանջելով վերադարձնել ֆրանսիական թանգարանում պահվող արձանները, որոնք, նրա կարծիքով, պատկանում են Իզմիր քաղաքին (Էգեյան ծովի ափին գտնվող նախկին հունական Զմյուռնիա քաղաքը): Խոսքը Զմյուռնիայի Ապոլոնի և Յուպիտերի արձանների մասին է: Դրանք երկուսն էլ հայտնաբերվել են 1680 […]


Հունվար 21, 2010թ. 15:34

Հունվարի 22-ին Աղդամի շրջանում` ԼՂՀ պաշտպանական բանակի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում կանցկացվի հերթական մոնիթորինգ` մասնակցությամբ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների: ArmAr.am


Հունվար 21, 2010թ. 15:02

Իրանի ԶԼՄ-ները հաղորդում են,որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպում է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեր Մոթթաքիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, մասնավորապես, Մոթթաքին ընդգծել է տարածաշրջանային հակամարտությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը: «Տարածաշրջանի երկրների միջեւ համագործակցությունն ունի բավարար պոտենցիալ՝ խաղաղության, բարեկեցության եւ հանդարտության համար»,- հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը՝ Հայաստանի նախկին […]


Հունվար 21, 2010թ. 14:40

Կառավարությունն այսօր հավանության արժանացրեց  Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության և ՀՀ կառավարության  միջև  2009-2010թթ ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը: Այդ համաձայնագրով ԳԴՀ-ն Հայաստանին կտրամադրի շուրջ 100մլն եվրոյի վարկային միջոցներ, որից 20մլն եվրոն կուղղվի հիպոթեքային շուկայի զարգացմանը, 22մլն  նախատեսվում է օգտագործել «Որոտան կասկադ» հիդրոէլեկտրակայնների կառուցումը շարունակելու համար,18մլն եվրոն կուղղվի վերականգնող էներգակիրների վարկավորմանը, 40 մլն կտրամադրվի համայնքային […]


Հունվար 21, 2010թ. 14:05

Այսօր Կառավարությունը հաստատեց փոքր և միջին ձեռնարկությունների պետական աջակցության 2010 ծրագրի նախագիծը: Ծրագրի իրականացման համար կպահանջվի  150մլն դրամ, որը հիմնականում ուղղվելու է վարչական ծախսերին: ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ն.Երիցյանի խոսքերով, ևս 100մլն դրամ կտրամադրեն միջազգային կազմակերպությունները: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է բարձրացնել իրազեկվածության մակարդակը` կապված օրենսդրության, արտաքին շուկաներ դուրս գալու և կապեր հաստատելու հետ: Ձեռներեցության  աջակցության շրջանակներում […]