Եվրախորհրդարանի գլխավոր խորհրդի քննարկումների օրակարգում Թուրքիայի ժողովրդավարացման հարցն է: «Խոսքի ազատությունը Թուրքիայում չի համապատասխանում Եվրամիության չափանիշներին»,- հայտարարել է Եվրամիության ընդլայնման հարցերով պատասխանատու Եվրահանձնաժողովի անդամ Օլլի Ռեհնը: Թուրքական «Hurriyet» օրաթերթի տեղեկացմամբ` Եվրախորհրդարանում բարձրաձայնվել է Թուրքիայում բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտություն կա, որոնք նպատակաուղղված կլինեն մարդու հիմնարար ազատությունների ապահովմանն այդ երկրում: Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Թուրքիայում դեռևս […]
Հունվար 2010
Այս առումով նոր բացահայտումների հնարավորություն է ստացել հետաքրքրություն դրսևորած կանանց լսարանը: «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիա» (ՀԵԿԱ) հասարակական կազմակերպության անդամներն ու նրանց աջակցությամբ առաջնորդության դասընթացներ անցածները, իրենց հմտությունները հարստացրել են Հայաստանի բջջային առաջատար օպերատորի փոխանցած փորձով: ՀԵԿԱ-ն կարևոր է համարում ոչ միայն ընտանիքում, այլև հասարակության մեջ կանանց տրված ինքնադրսևորման հնարավորությունը: Առավել ինքնավստահ լինելու և լիարժեք քայլեր […]
Թուրք իրավապահները այսօր` առավոտյան, ձերբակալել են Իգդիրի քաղաքապետ Մեհմեդ Նուրի Գյունեշին և «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության նրա 10 գործընկերներին: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ, նրանք կասկածվում են զինված խմբավորում ստեղծելու մեջ: Գյունեշի կուսակցությունը համարվում է քրդամետ կուսակցություն, որի գործունեությունը անցյալ տարեվերջին արգելել էր Սահմանադրական դատարանը: ArmAr.am
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, հունվարի 25-ին, Սոչիում կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի, Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեւդի եւ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը` նվիրված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը: ArmAr.am
Վրացական իշխանությունները նախաձեռնել են նոր դատավարություններ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ Գուրգեն Շիրինյանի եւ Արամ Բատոյանի նկատմամբ: Այսպես, 2009թ. հոկտեմբերին Ախալքալաքի շրջանային դատարանի կողմից հեռակա կարգով երեք տարվա ազատազրկման դատապարտվեց Գուրգեն Շիրինյանը՝ 2005թ. մարտին ռազմական ոստիկանության աշխատակիցների նկատմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով: Այս նոր դատավճիռն ընդունվել է նրա նկատմամբ արդեն իսկ գործող 17 տարի ազատազրկման դատավճռի պայմաններում, որն […]
«Հյուրրիեթ» թերթի տեղեկացմամբ, Թուրքիայի ԱԳՆ-ն փաստաթուղթ է նախապատրաստում, որում, հոդված առ հոդված անդրադառնալով հայ-թուրքական արձանագրություններին, ներկայացվում է, որ Հայաստանը, ՀՀ ՍԴ որոշումով, փաստորեն, շրջանցել է ստորագրված արձանագրությունները: Փաստաթուղթն ուղարկվելու է Ցյուրիխ և ԵԱՀԿ միջնորդ երկրներ: ArmAr.am
Այս կարծիքին է «Գերագույն խորհուրդ-պատգամավորական ակումբ» ՀԿ նախագահ Ռուբեն Թորոսյանը, որի կողմից Հատուկ քննչական ծառայություն հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Վարչական դատարանի նախագահը կայացրել է ակնհայտ անարդար որոշումներ, ինչպես նաև, ցուցաբերելով պաշտոնեական լիազորությունների ենթադրյալ չարաշահումներ, էական վնաս է հասցրել հասարակության օրինական շահերին: Հաղորդման պատճենը ուղարկվել է նաև ՀՀ Արդարադատության խորհրդի Կարգապահական հանձնաժողովին: Խնդրի էությունը […]
Թուրքական «Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի նախագահ Սինան Օգանը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է. «Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի որոշումը, որը մի կողմից հաստատում է, որ հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են երկրի Սահմանադրությանը, իսկ մյուս կողմից, հիմնովին փոխում է Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները, Անկարային հնարավորություն տվեց փաստաթղթերը չներկայացնել խորհրդարան՝ վավերացնելու համար»: Նրա խոսքերով, Թուրքիան առաջ […]
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր գրականության եւ արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2009թ. պետական մրցանակներ է հանձնել գրականության եւ հրապարակախոսության, երաժշտության, կերպարվեստի, ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտների ներկայացուցիչներին, ում ստեղծագործությունները մրցութային հանձնախմբերը ճանաչել են որպես լավագույններ: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Հանրապետության Նախագահը շնորհավորել է մրցանակակիրներին` գոհունակություն հայտնելով, որ պետական պարգեւների հանձնումն արդեն ավանդական բնույթ է կրում: […]
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի առաջարկով, ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել երկրաշարժից տուժած Հայիթիին` 100 000 դոլարի չափով ֆինանսական օժանդակություն տրամադրելու մասին: Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ չնայած այն բանին, որ Հայաստանը պատրաստակամություն է հայտնել մարդկային ներուժով, համապատասխամն տեխնիկայով ևս օգնության հասնել ահեղ երկրաշարժից տուժածներին, սակայն Միջազգային կազմակերպությունները տեղեկացրել են, որ դա` ստեղծված իրավիճակում, […]




