Հունվար 2010

Հունվար 20, 2010թ. 16:17

Չնայած  համաշխարհային տնտեսական ճգնաժամին` գյուղատնտեսության ոլորտում հարաբերական կայունություն է գրանցվել: Դրա ապացույցն այն է, որ 2009թ հունվար-նոյեմբեր ամիսների տվյալներով, ապահովվել է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համախառն արտադրանքի 99,8 %-ը: Մի շարք մշակաբույսերի, հատկապես խաղողի բերքատվության բարձրացման հաշվին արձանագրվել է համախառն բերքի ավելացում, փոխարենը պակասել է հացահատիկի և կարտոֆիլի համախառն բերքը: Հաշվետու տարում աննախադեպ ծավալների է […]


Հունվար 20, 2010թ. 16:14

Ադրբեջանում ձերբակալվել է զինծառայող Էլդար Բախշիևը, ով մեղադրվում է ավազակության, դրամաշորթության, մեկ այլ զինծառայողի ծեծելու և վիրավորելու, զինվորական կանոնադրությունը բազմիցս խախտելու համար: Պրազվել է, որ Բաիևը հունվարի 14-ին Սուրախանի շրջանում գողություն է արել` Մ.Ամիրասլանովայի տնից հափշտակելով բջջային հեռախոս և ժամացույց: ArmAr.am


Հունվար 20, 2010թ. 15:51

Կրթության և գիտության նախարարությունը, ամփոփելով տարին, 2009թ հանրակրթության ոլորտում հիմնական ձեռքբերում է համարում  ՀՀ ԱԺ կողմից «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի ընդունումը: Ոլորտի բարեփոխումների առանցքային խնդիրը 12-ամյա կրթակարգի անցումն էր, 3-ամյա ավագ դպրոցի ծրագրի ներդրումը: 2008-09թթ ուստարում 10 դպրոցներում իրականացված փորձնական ծրագրերի արդյունքում ևս 38 դպրոց վերակազմավորվեց իբրև ավագ դպրոց: Մասնագիտական կրթության ոլորտում նախարարության քաղաքականությունն ուղղված […]


Հունվար 20, 2010թ. 15:46

Մոտ մեկուկես տարվա գործունեության ընթացքում ՀՀ Սփյուռքի նախարարությունն արդեն հասցրել է գրանցել իրականացված ծրագրերի մի ամբողջ ցանկ. գործակցության ծրագրեր և հուշագրեր է կնքել ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՀՀ ԳԱԱ-ի, Հայաստանի գրողների միության հետ: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ԵՊՀ-ում բացվել է սփյուռքագիտության ամբիոն, իսկ ՀՀ ԳԱԱ գրականության և արվեստի ինստիտուտներում բացվել է սփյուռքի բաժին: Պետպատվերի շրջանակներում հրատարակվել են […]


Հունվար 20, 2010թ. 15:29

«Մենք ժամանակին այդ արձանագրությունները նույնությամբ միանգամից ուղարկել ենք խորհրդարան առանց որևէ հաստատության միջամտության` այդ կերպ ցույց տալով մեր անկեղծությունը»,- ըստ «Zaman»-ի` ասել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: «Իսլամական կոնֆերանս կազմակերպության» (IKT) գլխավոր քարտուղար Էքմելեդին Իհսանօղլուի հետ հանդիպելուց հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանն անդրադարձել է Սահմանադրական դատարանի կայացրած որոշմանը: Իր դժգոհությունը հայտնելով ՀՀ ՍԴ-ի որոշման […]


Հունվար 20, 2010թ. 15:05

«Մեր դիվանագիտությունը երբեք չի պատրաստվում նոր ինտրիգներ լարել: Թուրքիան պետք է վավերացնի Արձանագրությունները, հետո` մենք: Շատ անհիմն է, որ մենք վավերացնենք, հետո Թուրքիան, որովհետև մեր վավերացումից սահմանը չի բացվում, իսկ Թուրքիայի վավերացումից` բացվում է», – ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: ՀՀԿ խմբակցության ղեկավարը նկատել է, որ եթե Թուրքիան չվավերացնի Արձանագրությունները, անվստահելի գործընկեր կճանաչվի միջազգային […]


Հունվար 20, 2010թ. 14:56

2009թ. ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության գերակա խնդիրը եղել է երկաթուղային տրանսպորտի ոլորտի իրավական դաշտի ստեղծումը: Բացի այդ, զգալի աշխատանքներ են տարվել ճանապարհատրանսպորտային երթևեկության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի կատարելագործման ուղղությամբ: Նախարարությունը անցած տարում ձեռնամուխ է եղել  և ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրամիջոցների, մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ կազմակերողների, ինչպես նաև այս ոլորտում գործող անհատ ձեռներեցների գործունեության լիցենզավորմանը: Արդյունքում […]


Հունվար 20, 2010թ. 14:40

Հայաստանի արտգործանախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Թուրքական «Cumhuriyet» օրաթերթի լրատվական կայքի տեղեկացմամբ` Հայաստանի արտգործնախարարը զանգահարել է իր թուրք գործընկերոջն ու հայտնել իր անհանգստությունը Թուրքիայի ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության կապակցությամբ: Թուրքիայի արտգործնախարարի խոսնակ Բուրաք Օզուրգերգինը լրատվամիջոցին տեղեկացրել է, որ Դավութօղլուն Նալբանդյանին հայտնել է, որ, ըստ իրենց, դատարանի որոշման մեջ կան […]


Հունվար 20, 2010թ. 14:21

Անցած տարում ՀՀ ֆինանսների նախարարության իրականացրած հարկաբյուջետային քաղաքականությունը ուղղված է եղել մակրոտնտեսական կայունության ապահովմանը: Նախարարության տարեկան հաշվետվությունում արձանագրվեց, որ 2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն թողեց Հայաստանի տնտեսության իրական հատվածի վրա: Տարեսկզբին գրանցվել է 0.7 տոկոս անկում, որը, խորանալով,  հուլիսին հասել է 18,5 տոկոսի, տարեվերջին անկումը տեղի է տվել` կազմելով 16 տոկոս: Գերատեսչությունը տեղեկացնում է, […]


Հունվար 20, 2010թ. 14:11

« Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ հաճախակի շփումները դրական դինամիկա են ստեղծել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում»,- հունվարի 19-ին Վիեննայում` ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ԵՄ նախագահող Իսպանիայի արտգործնախարար Միգել Անխել Մորատինոսը: Նա հույս է հայտնել, որ դրական դինամիկան շարունակություն կունենա: Տեղեկացնենք, որ ԵԱՀԿ Մշտական խորհուրդն ամեն շաբաթ Վիեննայում նիստ է անցկացնում, որի ընթացքում քննակվում […]