Հունվար 2010

Հունվար 21, 2010թ. 12:28

Վերջին օրերի թուրքական քաղաքական ջղաձգումները մեկ անգամ ևս փաստում են, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը հայ-թուրքական արձանագրությունների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության մասին ճիշտ էր և Հայաստանի շահերից բխող: Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումները թե հայ-թուրքական սահմանի բացման և թե Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերում առայժմ կարելի է բաժանել երկու փուլի` մինչև ՀՀ ՍԴ որոշումը և […]


Հունվար 21, 2010թ. 11:55

«Հայաստանը խախտեց խաղի կանոնները», «Կարգավորման գործընթացը բարդացավ», «Հայաստանի հետ կարգավորման գործընթացում` լուրջ խոչընդոտ», «Սառը ցնցուղի ազդեցություն», «Հայաստանի կողմից «ցեղասպանության» հարված արձանագրություններին». Այս ու նմանատիպ արտահայություններով թուրքական մամուլում բնութագրվեց ՀՀ Սահմանադրական դատարանի կայացրած որոշումը հայ-թուրքական արձանագրությունների սահմանադրականության վերաբերյալ: Մեր երկրի գերագույն դատական ատյանը, ըստ էության, նախանշեց ու արգելափակեց բոլոր այն ծուղակներն ու խոռոչները, որտեղ դարանակալել էին […]


Հունվար 21, 2010թ. 11:07

20-րդ դարավերջին Ադրբեջանում իրականացված հայերի զանգվածային տեղահանություններն ու ջարդերը շաունակում են  անպատիժ մնալ: Իսկ ջարդերից հրաշքով  ողջ մնացածները շարունակում են հավատալ, որ միջազգային հանրությունը մի օր ճիշտ գնահատական կտա տեղի ունեցածին: Այս և այլ հարցերի շուրջ է մեր զրույցը ԼՂՀ-ում գործող «Փախստականներ» հասարակական կազմակերպության նախագահ Սարո Սարյանի հետ: -20-րդ դարավերջին Բաքվում և Սումգայիթում կատարվածն  այլ […]


Հունվար 21, 2010թ. 09:30

Աստվածաբանության   դոկտոր  Սվանտ  Լանդգրենն  (Ֆինլանդիա) իր  դստեր  հետ  այցելեց  հնդկահայոց  հոգևոր  հովիվ  և  Հայոց  մարդասիրական  ճեմարանի  կառավարիչ Հոգեշնորհ Հայր Խորեն Հովհաննիսյանին: Դոկտոր Լանդգրենը հայասեր մարդ  է: Նա  2009թ  մարտին  շվեդերենով  հրատարակել  է  Հայոց  ցեղասպանության  մասին  գիրք:  Լանդգրենը  Ֆինլանդիայի  Աբո  1 ակադեմիայի  դասախոս  է,  Ֆինլանդիայի Ասորիների ընկերության փոխնախագահը: Նա երկու  անգամ  եղել  է  Հայաստանում  և  […]


Հունվար 20, 2010թ. 20:35

Ինչպես արդեն հայտնի է այսօր` հունվարի 20-ին Հայաստանի ԱԳ նախարարության   նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Ահմեդ Դավութօղլուի միջեւ:   ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունը խնդրի կապակցությամբ հաղորդագրություն է տարածել, ուր ասվում է, թե  Էդվարդ Նալբանդյանն իր տարակուսանքն է հայտնել ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման առիթով` Թուրքիայի […]


Հունվար 20, 2010թ. 20:30

Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված արձանագրությունները Թուրքիայի խորհրդարանում չեն քննարկվի, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ադրբեջանի գրավյալ տարածքներից. հայտարարել է Թուրքիայի մեջլիսի պատգամավոր,    միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մարջանը: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը Մարջանը ասել է նաեւ, թե թուրք-ադրբեջանական` բարեկամության եւ եղբայրության սկզբունքների վրա հիմնված հարաբերությունները պաշտոնական Անկարայի համար վեր են ամեն […]


Հունվար 20, 2010թ. 19:41

ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը ArmAr.am-ի թղթակցին ներկայացնելով  Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտում տիրող իրավիճակը, ասել է, թե անցած գիշեր և այսօրվա ընթացքում առաջնագծի մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր: Ադրբեջանական կողմը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Աշաղը Աբդուռահմանլի, Չախրլը, Հորադիզ, Կարախանբեյլի, Կուրոպատկինո, Սարըջանլու, Շխլար […]


Հունվար 20, 2010թ. 19:14

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի կարծիքով երեկ, Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից արված  հայտարարությունը ևս մեկ անգամ հաստատում է այն, ինչ որ ասում էին իրենք՝ ՀՅԴ-ն։ «Այն նկատառումները, որ ներկայացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն վերաբերում են այն կարևորագույն կետերին, հանուն որոնց` Թուրքիան Հայաստանի հետ կնքել է այս պայմանագիրը։ Սրանով՝ ևս մեկ անգամ թուրքերն ապացուցում են, որ […]


Հունվար 20, 2010թ. 19:00

Հունվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հուն Ցզիուին` մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Ս. Օհանյանը շնորհակալություն հայտնեց պարոն Հուն Ցզիուին արդյունավետ համագործակցության, ինչպես նաև երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ներդրած անձնական ավանդի համար և հաջողություն մաղթեց նրան` հետագա առաքելություններում: Ընդգծվեց նաև, որ երկու […]


Հունվար 20, 2010թ. 18:30

Лента.ru կայքի փոխանցմամբ, ըստ Los Angeles Times թերթի տեղեկատվության, վերջին տասնամյակի «ամենաթանկարժեք» արտիստ է ճանաչվել փոփ երգչուհի Սելին Դիոնը: 10 տարիների ընթացքում նրա վաստակած գումարը կազմել է 747.9 միլիոն դոլար, որից 522.2 միլիոնը երգչուհին ստացել է համերգային գործունեության դիմաց: 5 տարի շարունակ նա անհատական համերգային ծրագրով ելույթներ է ունեցել Լաս-Վեգասի հայտնի խաղատներից մեկում: ArmAr.am