Հունվար 2010

Հունվար 20, 2010թ. 18:26

Հայրենական մեծ պատերազմի 65-ամյակի կապակցությամբ հայկական Գյումրի քաղաքում կվերականգնվի ռուսական բանակի 156 սպաների հուշակոթողը, ովքեր զոհվել են 1855 և 1877-1878 թթ. ռուս–թուրքական պատերազմների ժամանակ»: Այս մասին РИА REGNUM Новости-ի գործակալությանը հայտնել են հայ-ռուսական «Պատվի հարց» բարեգործական կազմակերպությունից, որն անմիջականորեն մասնակցում է վերականգնման աշխատանքներին: Ասենք, որ  խոսքը Գյումրու «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցի մասին է: Գերեզմանոցն […]


Հունվար 20, 2010թ. 18:00

2009-ին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը մշակեց սոցիալական ոլորտի հակաճգնաժամային ծրագիր, ինչը, թերևս, այդպես էլ չլուծեց ճգնաժամի հարուցած խնդիրները: Ըստ նախարարության հրապարակած տվյալների, 2009թ դեկտեմբերի 31-ի դրությամբ գործազրկության մակարդակը Հայաստանում կազմել է 7,1%` տարեսկզբի 6,3%-ի փոխարեն: Անցնող տարում աշխատանքի է ընդունվել շուրջ 10հզ մարդ, որի 25%-ը երիտասարդներ են: Նախարարությունը փաստում է, որ 2009-ին կենսաթոշակների  միջին […]


Հունվար 20, 2010թ. 17:57

Դաշնակցության բյուրոյի քաղաքական հարցերի եւ հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, անդրադառնալով հայ-թուրքական արձանագրությունների մասին Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշման մասին Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությանը, այսօր ասել է, որ դա իրենց պարտավորություններից խուսափելու փորձ է: «Թուրքիան մեղադրում է Հայաստանին, բայց իրականում գործընթացը չի սկսվել հենց Թուրքիայում: Թուրքիան իր կողմից առաջ քաշած նախապայմանները փորձում է բարդել Հայաստանի վրա»,-ասել […]


Հունվար 20, 2010թ. 17:31

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2009թ հանդես է եկել մի շարք նախաձեռնություններով. Մասնավորապես, կառավարության  քննարկմանն է ներկայացրել «Երիտասարդներին մատչելի բնակարան»  պետական նպատակային ծրագիրը, ինչպես նաև առաջարկություններ արել  մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու համար: Նախարարություն-ԱԺ քննարկումների արդյունքում էլ մշակվել է «Երիտասարդության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: 2009-ին  համագործակցության համաձայնագիր է կնքվել ԼՂՀ մշակույթի և երիտսարդության հարցերի […]


Հունվար 20, 2010թ. 17:10

Այս մասին ArmAr.am-ին տեղեկացրեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից 20 տարի է անցել արդեն մղձավանջային այն օրերից, երբ ադրբեջանցի  հորջորջվող թաթարական ցեղախմբերի հետնորդները՝ իրենց հատուկ ձեռագրով ու մեթոդներով, շարունակեցին հայերի խոշտանգումներն ու ջարդերը, այս անգամ արդեն՝ Բաքվում։ Այն, ինչ տեղի ունեցավ Բաքվում 20 տարի առաջ՝ շարունակությունն էր նախանցած դարավերջից սկիզբ առած թուրք-ազերիական կանխամտածված ու ծրագրավորված հանցագործությունների շղթայի, […]


Հունվար 20, 2010թ. 17:00

Այսօր` հունվարի 20-ին ղարաբաղա–ադրբեջանական զորքերի շփման գոտու հարավ–արևելյան հատվածում` Ֆիզուլու ուղղությամբ տեղակայված հակառակորդի դիրքերից մեկում` առավոտյան ժամը 10-ի մոտերքին միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հողի վրա տեղի է ունեցել միջադեպ, որը նկատել և արձանագրել են հայ դիրքապահները: Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասաց ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայության պետ, փոխգնդապետ Սենոր Հասրաթյանը: Վերջինիս […]


Հունվար 20, 2010թ. 16:53

Ճգնաժամը հնարավորինս մեղմելու և սոցիալական լարվածությունը կանխելու նպատակով` Էկոնոմիկայի նախարարությունը  անցյալ տարում մի շարք միջոցառումներ է իրականացրել: Տնտեսական ցնցումներից խուսափելու համար նախարարությունը  համաշխարհային բանկի հետ համագործակցության շրջանակներում  ներգրավել է շուրջ 700մլն ԱՄՆ դոլարի վարկային ռեսուրսներ: Արժույթի միջազգային հիմնադրամը տրամադրել է 500մլն  դոլար, Ասիական զարգացման բանկը` 80 մլն դոլար, Եվրամիության հետ բանակցությունները շարունակվում են  100մլն դոլարի […]


Հունվար 20, 2010թ. 16:51

Եթե նախորդ տարիներին ՀՀ բնապահպանության նախարարության համար գերակա խնդիր էր Սևանա լճի ջրի մակարդակի բարձրացումը, ապա 2009-ին գերատեսչությունը զբաղված է եղել ջրի մակարդակի բարձրացման հետևանքների  կանխարգելման միջոցառումների իրականացմամբ: Նախորդ տարում ավարտվել են  շուրջ 600 հա անտառածածկ տարածքների մաքրման աշխատանքները: Նշենք, որ Սևանա լճի մակարդակի բարձրացումը 2009-ին կազմել է 38 սմ: Նախարարությունը 2009-ին  ընդլայնել է բնության […]


Հունվար 20, 2010թ. 16:49

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեին (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեին (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա փուլին եւ  առաջիկայում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպմանը վերաբերող […]


Հունվար 20, 2010թ. 16:22

Ղարաբաղյան խնդրի շուրջ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների սպասվող եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 25-ին Սոչիում։ Այդ հանդպումը կազմակերպելու նպատակով արդեն իսկ Հայաստանում են գտնվում Մինսկի խմբի համանախագահները։ Հունվարի 21-ին նրանք կայցելեն նաև Բաքու։ ArmAr.am