«Հայաստանը պետք է շարունակի ակտիվ քաղաքականությունը հայ-թուրքական հրաբերությունների կարգավորման հարցում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում երեք հավանական սցենար կարող է լինել. «Կա’մ արձանագրությունների վավերացումը երկու երկրների խորհրդարաններում զուգահեռ տեղի կունենա, ինչը հնարավոր չէ, կա’մ Հայաստանը պետք է քայլերի սպասի Թուրքիայի կողմից կա’մ էլ պետք է […]
Փետրվար 2010
Թուրքական մեջլիսի Արտաքին կապերի հանձնաժողովի անդամները հանդիպել են Թուրքիայում ԱՄՆ-ի դեսպան Ջեյմս Ջեֆրիի հետ: Նշված հանձնաժողովի նախագահ Մուրաթ Մերջանը տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ իրենց մտահոգությունը հայտնելու համար իրենք հանդիպում են կազմակերպել ԱՄՆ դեսպանի հետ: Այս մասին տեղեկացնում է «CnnTurk»-ը: Լրատվամիջոցի տեղեկացմամբ, Ջեֆրին կարևորել է Վաշինգտոնի և Անկարայի միջև տեսակետների փոխանակումը և ասել. […]
«Մենք զգուշավոր լավատեսություն ունենք հակամարտության կարգավորման հետագա զարգացման վերաբերյալ»,- այսօր ՀՀ արտգործնախարարի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ նշեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևը: Նրա խոսքերով, Ղազախստանի նախագահությամբ ԵԱՀԿ-ն մտադիր է լրացուցիչ ազդակներ հաղորդել խաղաղ կարգավորման գործընթցին` միաժամանկ վստահ լինելով, որ «խնդրի լուծումն առաջին հերթին գտնվում է հակամարտության մեջ ներգրավված կողմերի ձեռքում: Մյուս բոլոր մասնակիցները օգնականներ են, […]
ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակցի հարցին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը. -Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին Ադրբեջանն էլ է համաձայնություն տալիս: -Քանի որ Արցախի Հանրապետությունը չի մասնակցում […]
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր կայացած խորհրդակցությունում քննարկվել են հանրապետության բնակավայրեր հրավիրված մասնագետներին պետական աջակցության ծրագրի իրականացման հետ կապված հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կարևորելով ծրագիրը` կառավարության ղեկավարը նշեց այն ճշտորեն իրագործելու անհրաժեշտությունը: Խորհրդակցությանը ներկա շրջվարչակազմերի ղեկավարներին համապատասխան պարզաբանումներ տվեցին սոցիալական ապահովության և առողջապահության նախարարներ Ն.Ասծատրյանը […]
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Star» թերթի էլեկտրոնային կայքը: Կայսերիի երիտասարդության և սպորտի հարցերով կենտրոնը հայկական պատմական Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցին դարձրել է մարզասրահ: Կենտրոնի նախագահ Յահյա Շահանը հայտնել է, որ այժմ իրենք աստիճանաբար պատրաստվում են վերջ տալ եկեղեցում կազմակերպվող մարզական միջոցառումներին, քանի որ կառուցվում է նոր հարմարավետ մարզասրահ: «Եկեղեցին հարմար ու հասանելի վայրում է` […]
Քիչ առաջ Երևանի Գոլդեն Փելես հյուրանոցում ավարտվեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հանդիպում-առանձնազրույցը ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումից անմիջապես հետո, Արցախի Հանրապետության նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչներին փոխանցեց իր տպավորությունը. «Այս հանդիպումը ճանաչողական բնույթ էր կրում, որովհետև սա` ԵԱՀԿ գործող նախագահի առաջին այցելությունն էր տարածաշրջան։ Բացի այդ՝ Ղազախստանը նոր է ընդունել ԵԱՀԿ-ի նախագահությունը, և մեր […]
Մադրիդյան «թարմացված» նոր անվանում ստացած սկզբունքները հունվարի 25-ից հետո դարձել են հարավկովկասյան դիվանագիտության խաղաքարտերից: Թեև երկու շաբաթ էր տրվել կողմերին` սկզբունքներին ծանոթանալու և առաջարկներ ներկայացնելու համար, բայց արդեն 4 շաբաթ անց կոնկրետ հայտարարություն կամ առաջընթաց այդ առումով չկա: Փետրվարի 15-ին, սակայն, Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարությամբ հանդես եկավ, թե իր երկիրն ընդունում է […]
Ընթացիկ տարվա մարտին Մոսկվայում տեղի կունենա ռուս-հայկական միջխորհրդարանական հանձնաժողովի 18-րդ նիստը, որի օրակարգում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին քաղաքական գործունեության համադրման հարցերն են։ Հայաստանի Ազգային ժողովի կողմից հանձնաժողովում առաջատար դեր են խաղում Հայաստանի Հանրապետական Կուսակցության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները: Թե ինչպիսին էր Հայաստանի համար անցած տարին, ի՞նչ նախագծերով է ընթացիկ տարի մտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, […]
Այսօր կառավարության նիստերի դահլիճում սկսվել է Երկրապահ կամավորականների միության հերթական 8-րդ համագումարը: Համագումարի ընթացքում լսվելու է 2006թ-ից ի վեր կատարված աշխատանքի հաշվետվությունը, եւ նախագահ ու վարչություն են ընտրելու: Համագումարին հրավիրված են ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, Երեւանի փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլք: ArmAr.am




