Փետրվար 2010

Փետրվար 17, 2010թ. 09:25

ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը տարածաշրջանային այցի շրջանակներում փետրվարի 16-ի երեկոյան ժամանել է Թբիլիսի: Նախատեսված են Սաուդաբաեւի հանդիպումները վրացի գործընկերոջ՝ Գրիգոլ Վաշաձեի, խորհրդարանի նախագահ Դավիթ Բաքրաձեի, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ: ArmAr.am


Փետրվար 17, 2010թ. 09:00

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադին հայտարարել է, թե Իսրայելն այս տարվա գարնանը կամ աշնանը , պատրաստվում է պատերազմ սկսել, սակայն Թել Ավիվը դեռ վերջնական որոշում չի կայացրել: Իրանի նախագահը չի բացում փակագծերը, թե  ում վրա է պատրաստվում հարձակվել Իսրայելը: Փոխարենը, հայտարարում է, որ « եթե այնուամենայնիվ,   պատերազմ սկսվի, տարածաշրջանային պետությունը վերջ կդնի դրան»: «Տարածաշրջանային պետություն» ասելով […]


Փետրվար 16, 2010թ. 20:30

Ադրբեջանի ԱԳ նախարար Մամադյարովը երեկ Բաքվում հայտարարել էր, թե ինքը ԼՂ ապագա կարգավիճակը տեսնում է Ադրբեջանի կազմում եւ գլխավոր հարցը` «գրավյալ տարածքների» խնդրի լուծումն է ու իրենց տներ փախստականների վերադարձը: ՀՀ ԱԳ նախարարը պատասխանելով  արված հայտարությանն ասել է. «Կարեւորն այն չէ, թե ով եւ ինչպես է տեսնում, այլ` թե ով է որոշում: Իսկ այս հարցը […]


Փետրվար 16, 2010թ. 20:23

ԵԿՄ համագումարի ավարտից հետո լրագրողները մի քանի հարցեր են ուղղել ԵԿՄ վարչության նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանին: «Ինձ որեւէ մեկը հրավիրել է էստեղ, կամ որեւէ մեկին: Նրանք անդամ էին, պարտավոր էին գալ: Փոխնախագահ էր, թող գար»: Ասել է ԵԿՄ նորընտիր նախագահ Մանվել Գրիգորյանը, ակնարկելով  Մյասնիկ Մալխասյանին, ով արդեն ոչ ԵԿՄ փոխնախագահ է, ոչ վարչության անդամ: Այսօր […]


Փետրվար 16, 2010թ. 20:05

ԵԿՄ-ն կոչ է անում այս տարին դարձնել հանդուրժողականության, համերաշխության և միասնականության տարի Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի ունեցած ԵԿՄ 8-րդ համագումարում գեներալ Մանվել Գրիգորյանը վերընտրվեց միության նախագահ: Համագումարից հետո Երկրապահ կամավորականների միությունը հանդես եկավ հայտարարությամբ, ուր նշվում է, որ երկրապահները հավատարիմ են  իրենց կոչմանը, նախորդ համագումարներում ընդունած որոշումներին և ԵԿՄ հավերժ նախագահ Սպարապետ […]


Փետրվար 16, 2010թ. 19:55

Այսօր ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Վերջիններս արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահին: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի գնահատմամբ` ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի միջազգայնորեն ճանաչված երեք կարևոր սկզբունքների հաշվառումով` կարևորելով հատկապես ինքնորոշման իրավունքը: ՀՅԴ […]


Փետրվար 16, 2010թ. 19:48

Փետրվարի 16-ին Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը և ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպեցին ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի Հանրապետության պետքարտուղար, արտաքին գործերի նախարար Կանատ Սաուդաբաևի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի փոխնախագահ Արևիկ Պետրոսյանը կարևորեց Հայաստանի և Ղազախստանի համագործակցությունը, որի վկայությունն է նաև այն, որ Հայաստանը պաշտպանեց Ղազախստանի թեկնածությունը` 2010 թվականին նախագահելու  ԵԱՀԿ-ում: Նա հույս հայտնեց, որ […]


Փետրվար 16, 2010թ. 19:14

Ինչպես հայտնի է, Շվեդական խորհրդարանը երկու շաբաթվա ընթացքում քվեարկության է դնելու Օսմանյան Թուրքիայում հայերի եւ ասորիների դեմ իրականացված Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծը։ Թուրք խորհրդարանականներին վիճակված է ճամպրուկներն առած աշխարհի այս անկյունից այն անկյունը նետվել` կասեցնելու Հայոց Ցեղասպանության ճանաչման մեծ թափ ստացած գործընթացը: Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանի ղեկավարած պատվիրակությունն այսօր Շվեդիայում է: Հիմա […]


Փետրվար 16, 2010թ. 19:02

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երևանում գտնվող Ղազախստանի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևին և նրան ուղեկցող պատվիրակությանը: Սերժ Սարգսյանը ողջունել է ԵԱՀԿ-ում Ղազախստանի նախագահությունը և գոհունակություն հայտնել Ղազախստանի հետ մեր երկրի համագործակցության ու քաղաքական երկխոսության ներկա մակարդակից: Նշելով, որ Հայաստանն ու Ղազախստանը դաշնակիցներ են, և որպես ՀԱՊԿ-ի անդամ պետություններ գտնվում […]


Փետրվար 16, 2010թ. 18:53

Փետրվարի 16-ին  ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հիշատակին, նրա ծննդյան օրվա կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունը: Միջոցառման մասնակիցները՝ գործադիր իշխանության ներկայացուցիչներ, ՀՅԴ Արցախյան կառույցի պատասխանատուներ, Արթուր Մկրտչյանի գաղափարակից ընկերներ և հարազատներ, […]