Փետրվարի 10-14-ը կայացել է Մինսկի գրքի 17-րդ միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Բելառուսում Հայաստանի դեսպանությունը` ներկայացնելով Հայաստանի, Արցախի, նաև անվանի հայերի մասին պատմող Հայաստանում եւ արտերկրում հրատարակված գրքեր: Հատուկ ուշադրություն է դարձվել Արցախյան հիմնախնդրի, Սումգայիթյան ողբերգության և Խոջալուի դեպքերի մասին իրական փաստերի ցուցադրմանը և տարածմանը: Մասնակից շուրջ երեք տասնյակ երկրների թվում ԱՊՀ մասնակից պետություններից […]
Փետրվար 2010
«Նախագահի լոնդոնյան ելույթը կարևորագույն իրադարձություն էր, ուր նախագահն անդրադարձավ Հայաստանի համար կարևոր երեք հարցերի` հայ-թուրքական հարաբերություններ, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորում, Հայոց ցեղասպանության ճանաչում»: Այս մասին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: Սակայն վերջինիս հետ բանավեճի հրավիրված ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանն այլ կածիքի է. «Որևէ նոր բան չի ասվել: Սկսած1988-ից` մենք աշխարհի բոլոր ծայրեր նման […]
Ռուսաստանի Դաշնության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւն ու Ուկրաինայի ընտրված նախագահ Վիկտոր Յանուկովիչն արդեն առաջիկայում հանդիպելու են` քննարկելու երկու երկրների միջեւ համագործակցությանը վերաբերող հարցեր: Ռուսաստան այցելելու հրավեր Վիկտոր Յանուկովիչը ստացել է Մեդվեդեւից, ով նաեւ պաշտոնապես շնորհավորել է Յանուկովիչին անցյալ կիրակի Ուկրաինայում կայացած նախագահական ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուկրաինայի նոր նախագահի երդմնակալության արարողությունը կայանալու է փետրվարի վերջին: ArmAr.am
«Ժառանգություն» խմբակցության անունից Ստյոպա Սաֆարյանն այսօր նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին: Ինչպես արդեն տեղեկացրել է ArmAr.am- էլեկտրոնային օրաթերթը, ԱԺ խոսնակ նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահին ուղղված նամակում, «Ժառանգության» պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը գրում է. «2009թ. ապրիլի 23-ից ի վեր, երբ հայտարարվեց Հայաստանի և Թուրքիայի հանրապետությունների արտաքին գործերի […]
Ինչպես տեղեկացել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի թղթակիցը, այսօր Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի կողմից շրջանառության մեջ են դրվել հայ–թուրքական արձանագրությունները։ ԱԺ նախագահը արձանագրությունների քննարկման համար գլխադասային է նշանակել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը։ ArmAr.am
«Եվրատեսիլ – 2010» հայաստանյան նախընտրական փուլի անցկացման ու արդյունքների վերաբերյալ մրցույթի իրավատեր «Հայաստանի Հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել: Ընկերությունը հիշեցնում է, որ Առաջին ալիքը կարող էր ուղղակի ընտրությամբ որևէ մեկին ուղարկել Օսլո հիմնական մրցույթին, սակայն որոշում էր կայացրել կազմակերպել մրցույթ՝ իր իրավասության բոլոր հնարավոր լծակները հանձնելով ժյուրիին և հեռուստադիտողներին։ Այս առիթով` Առաջին […]
Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող` Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր հանդիպել է Ֆրանսիայի ազգային անվտանգության և պաշտպանության գլխավոր քարտուղար Ֆրանսիս Դելոնի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԱԽ քարտուղարի մամլո գրասենյակը: Արթուր Բաղդասարյանն ու Ֆրանսիս Դելոնը փոխադարձաբար ներկայացրել են Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի և Ֆրանսիայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի գործառույթները: Քննարկվել են երկու […]
Փետրվարի 15-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների և աշխատակազմի ծառայությունների պատասխանատուների մասնակցությամբ։ Այս մասին ArmAr.am էլեկտրոնային օրաթերթին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից: Քննարկման հիմնական թեման 10-րդ նստաշրջանի առաջին լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցն էր։ Այդ կապակցությամբ լսվեցին մշտական հանձնաժողովների նախագահների հաղորդումները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի […]
Չինացի հնագետները Չինաստանի հյուսիսարևմտյան շրջաններում հայտնաբերել են չինական Մեծ պարսպի անհայտ հատվածներ, որոնց երկարությունը հասնում է…700 կիլոմետրի: Դրանք թվագրվում են 581-618թթ. և պատկանում են Սույ դինաստիայի տիրակալության շրջանին: ArmAr.am
Իրանական մամուլը հաղորդում է, որ երկրում շարունակվող ճնշումների ընթացքում ձերբակալվել են «Բահա»-ի կրոնական խմբի մի քանի անդամներ, այդ թվում և ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և մարդու իրավունքների պաշտպաններ: ԱՄՆ-ի պաշտոնյաներն այսօր այդ հարցն կքննարկեն Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի հետ հանդիպման ընթացքում `ստիպելու համար Իրանին բարելավելու մարդու իրավունքների վիճակագրությունը: Թել-Ավիվում գտնվող MEEPAS-ի կենտրոնը փոխանցում ,է որ […]




