Ինչպես տեղեկացրել է ArmAr.am-ը, այսօր տեղի է ունեցել ՀՀ Երկրապահ կամավորականների միության 8-րդ համագումարը: Բացման արարողությունից, նախագահության ու հանձնաժողովների անդամների ընտրության օրակարգի հաստատումից հետո ողջույնի խոսքով ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նա նշեց, որ մարտական ընկերներին հանդիպելն իր համար մեծագույն պատիվ է: «Մենք բոլորս մեր նորօրյա պատմության կերտման ճանապարհին մեզ դրսևորեցինք լիարժեքորեն` […]
Փետրվար 2010
ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է հետևողական լինել փորձի փոխանակման միջոցով արդյունավետ կառավարման գաղտնիքները երիտասարդներին ներկայացնելու հարցում: Ուսանողության հետ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հերթական հանդիպումը կայացել է «Գլաձոր» կառավարման համալսարանում: Գործնական հարթության վրա ձեռքբերումներ արձանագրած ՎիվաՍել-ՄՏՍ-ի փորձն այդ առումով կարևոր է նաև այս բուհի համար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը չի սահմանափակվում ստանձնած պարտավորությունների շրջանակներում հասարակությանը ծառայություն մատուցելով: Տարբեր ոլորտներում իրականացվող […]
Կանադայի Վանկուվեր քաղաքում շարունակվում են 21-րդ ձմեռային օիմպիական խաղերը։ Մի շարք մարզաձևերից օլիմպիական մեդալներն արդեն խաղարկվել են։ Թիմային հաշվարկով առջին տեղում է Շվեյցարիան, որի հաշվարկում գրանցվել է երեք ոսկե մեդալ, հաջորդը ԱՄՆ-ն է՝ երկու ոսկե, երկու արծաթե և չորս բրոնզե մեդալներով, երրորդ հորիզոնականում Հարավային Կորեան է. այս երկրի մարզիկները նվաճել են երկու ոսկե և մեկ […]
ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանին: Նամակում արծարծված խնդիրը վերաբերում է 2009թ. ընթացքում այդ գերատեսչության հարկային տեսուչների կողմից մի շարք ինետերնետ ակումբների նկատմամբ կիրառված հսկայական տուգանքներին, որոնց սահմանման համար հիմք էր ծառայել ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված գրության այն նախադասությունը, թե […]
2009թ Հայաստանի խոշոր հարկ վճարողների մի շարք ցուցանիշներ նվազել են: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեն, մասնավորապես, իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ. նվազել է 4.1 %-ով: Միայն խոշորագույն 12 ընկերությունների մոտ («,Մաքուր երկաթի գործարան,, , ,«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ,, , «,Արմենիան մոլիբդեն փրոդաքշն,, , «,Գրանդ-Տոբակո,, հայ-կանադական ՀՁ,, , «,Արմենիա Միջազգային օդանավակայաններ,, , «,Հայկական երկաթուղի,, , «,Պարես-Արմենիա,, […]
Հարգելի պարոն Նախագահ, ՀՀ կառավարության 17.09.2009 թվականի N1052-Ն որոշմամբ օպտիմալացվել է Մեղրիի հիվանդանոցը, որը սպասարկում էր Մեղրիի եւ տարածաշրջանի ինը գյուղերի բնակչությանը: Տարածաշրջանի բնակչության բժշկական սպասարկումը դրվել է Ագարակի հիվանդանոցի վրա, որը Մեղրիից եւ նշված գյուղերից գտնվում է մինչեւ 40 կմ հեռավորության վրա: 02.02.2010թ. Մեղրի քաղաքի մի շարք բնակիչներ դիմել են ինձ եւ դիմումում ներկայացրել […]
Կրթության և գիտության նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Բրիտանական խորհրդի տարածաշրջանային ՄԿՈՒ ծրագրերի խորհրդատու Վիկի Թիփթոնի հետ: Հանդիպման ընթացքում ամփոփվեցին «Հմտություններ աշխատանքում» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները և քննարկվեցին միջին մասնագիտական կրթության ոլորտում Բրիտանական խորհրդի կողմից նախատեսված հաջորդ երեք տարիների գործողությունների ծրագիրը: Ա. Ավետիսյանը, բարձր գնահատելով ոլորտում Բրիտանական խորհրդի կատարած աշխատանքը, նշեց. «Նախորդ […]
«Ռուսական ռազմական ներկայություն Աբխազիայում և Հարավային Օսիայում կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը»,- Россия 24 –ի հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Կոսաչովը: – Վրաստանի պաշտոնական քաղաքականությունը ուղղված է բացառապես երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը, այսինքն` Աբխազիայի և Հարավային Օսիայի վերադարձին: Հասկանալի է, որ նման բան չի […]
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր հանդիպեց ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ։ Հանդիպումիր անմիջապես հետո ԱՀ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին։ ArmAr.am-Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարար է.Մամեդյարովը հայտարարել է, թե Ադրբեջանը համաձայն է, որ Արցախյան հիմնախնդրի կարգավորման փաստաթղթի հիմքում դրվեն Մադրիդյան նորացված առաջարկները։ Դուք տեղյա՞կ եք, թե ինչ ասել է Մադրիդյան նորացված առաջարկ, որին Ադրբեջանն […]
«,Երկրապահ,, կամավորականների միության 8-րդ համագումարում կազմակերպության նախագահ է վերընտրվել գեներալ Մանվել Գրիգորյանը: Համագումարն ընտրել է նաեւ նոր վարչություն: ԵԿՄ վարչությունը փոխնախագահներ է ընտրել Արա Կետիկյանին, Խաչիկ Մկրտչյանին եւ Միքայել Բաբայանին: Իր ելույթում Մանվել Գրիգորյանը համախմբման կոչեր է արել՝ նշելով. ,«բոլորը պետք է հասկանան, թե հայը զիջելու այլեւս ոչինչ չունի,,: Ըստ Գրիգորյանի, «,Արցախի ազատագրման պայքարի առաջին […]




