Փետրվար 2010

Փետրվար 16, 2010թ. 11:40

ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հետ հանդիպման ավարտից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հանդիպման ժամանակ քննարկված հարցերի թվում են եղել նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը և հայ-թուրքական հարաբերությունները. «Հաշի առնելով Ղազախստանի կենտրոնական դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում` ես պարոն Սաուդաբաևին ներկայացրի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը և մեր կողմից […]


Փետրվար 16, 2010թ. 11:18

Ինչպես արդեն հայտնի է հայ-թուրքական արձանագրությունները գտնվում են  Հայաստանի խորհրդարանում: Պաշտոնական լրահոսի համաձայն, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,  խորհրդարանում դրանք ներկայացնելու նպատակով որպես ներկայացուցիչ նշանակել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին: Իսկ երեկ արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց արձանագրությունները, դրանք քննարկելու համար գլխադասային է նշանակվել արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:   Ի դեպ, արձանագրությունները գլխադասային` արտաքին […]


Փետրվար 16, 2010թ. 11:12

Եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնցում անցնում են 21-րդ Ձմեռային օլիմպիական խաղերը, ավելանում են նաև տեխնիկական բնույթի խնդիրները: 500 մետր չմշկավազքի մրցումների ժամանակ շարքից դուրս են եկել երկու հիմնական, ապա և պահուստային մեքենաները, որոնք ապահովում են սառցամակերեսը: Հարկադրված ընդմիջումը տևել է մեկ ժամ, ինչը խիստ զայրացրել է չմշկավազքի միջազգային ֆեդերացիայի նախագահին: Երեկ մեդալների հանձնման արարողության ժամանակ 10 […]


Փետրվար 16, 2010թ. 11:05

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն մեկօրյա այցով Կատարից մեկնել է Իրան: Դավութօղլուն հանդիպումներ  ունենալու Իրանի իշխանությունների ներկայացուցիչների հետ և քննարկելու միջազգային ու տարածաշրջանային մի շարք հարցեր: Այս մասին տեղեկացնում է թուրքական «CnnTurk» լրատվական ծառայությունը: Քննարկումների օրակարգում լինելու է Իրանի միջուկային ծրագրերի շուրջ ստեղծված միջազգային լարվածությունը: Ծրագրվածի համաձայն` Թուրքիայի արտգործնախարարն Իրանում հանդիպելու է ԻԻՀ  նախագահ […]


Փետրվար 16, 2010թ. 10:30

Ամենայն հավանականությամբ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունները տեղի կունենա մայիսի 9-ին: Պատրիարքարանն  այս ժամկետն է  առաջարկել Թուրքիայի իշխանություններին ներկայացված գրության մեջ: Այս օրերին Ստամբուլում է գտնվում Հայոց Առաքելական Եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը: Նա աթոռակից պատրիարքի թեկնածուներից մեկն է: Ի դեպ, նա եղել է հայտնի լրագրող, «Ակոսի» նախկին խմբագիր Հրանտ Դինքի մտերիմ ընկերը: Գտնվելով […]


Փետրվար 16, 2010թ. 10:23

Այս պահին Արտաքին գործերի նախարարությունում շարունակվում է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի ու ԵԱՀԿ գործող նախագահ Կանատ Սաուդաբաևի հանդիպումը: Հանդիպումից հետո նախատեսված է ճեպազրույց լրագրողների հետ: Այցի ընթացքում նախատեսվում են ԵԱՀԿ գործող նախագահի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Այսօր Երևանում ԱԳՆ նախարարից անմիջապես հետո Սաուդաբաևը կհանդիպի […]


Փետրվար 16, 2010թ. 10:00

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեկ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի անդամների մեծ մասը քվեարկեց է Հայոց Ցեղասպանության ճանաչման օգտին: Հարկ է արձանագրել մի շատ կարևոր հանգամանք, որ  Մեծ Բրիտանիայի գլխավոր քաղաքական ատյանը, փաստորեն, պաշտոնապես ընդունեց Հայոց Ցեղասպանության փաստը: Հիշեցնենք, որ այս փաստաթղթի ներքո` Համայնքների պալատի  640 անդամներից ստորագրել են 204-ը: Սակայն, քանի որ պալատի անդամներից 51-ը նաև […]


Փետրվար 16, 2010թ. 09:30

Ֆրանսիայում` Փարիզի Շարլ դը Գոլ օդանավակայանի ճանապարհին, կողոպտել են Կիևի քաղաքապետի դստերը:  ԻՏԱՌ ՏԱՍՍ- ի հաղորդմամբ, կողոպտիչը կոտրել է մեքենայի ապակին, խլել է պայուսակը և անհետացել մոտոցիկլով: Քրիստինա Չերնովեցկայան ոստիկանությանը հայտնել է, որ իր պայուսակում եղել են մատանիներ, ականջօղեր, այլ զարդեր` 4,5 միլիոն եվրո ընդհանուր արժեքով: ArmAr.am


Փետրվար 16, 2010թ. 09:00

Պաշտոնական տվյալներով, զոհվել է 18 մարդ, 125-ը վիրավորվել է, նրանցից շատերը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Հալլեի հիվանդանոցներում արդեն սպառվում է դոնորական արյունը, և Կարմիր խաչը դիմել է բնակչության օգնությանը: Աղետի պատճառը եղել է այն, որ գնացքների մեքենավարներից մեկը չի նկատել լուսացույցի կարմիր լուսը: Երկու մեքենավարներն էլ զոհվել են: Աղետի վայր է եկել նաև Բելգիայի […]


Փետրվար 16, 2010թ. 08:30

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բագապշը շնորհավորել է Վիկտոր Յանուկովիչին` Ուկրաինայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Համոզված եմ, որ Ձեր գալով Ուկրաինայի և Աբխազիայի հարաբերությունները կմտնեն նոր` որակյալ փուլ»,-ըստ լրատվամիջոցների, ասված է Բագապշի հեռագրում: Աբխազիայի նախագահը նաև Ուկրաինայի հետ բազմակողմանի համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Հիշեցնենք, որ դեռ անցած տարի  Վիկտոր Յանուկովիչը կարծիք էր հայտնել, որ Ուկրաինան պետք է […]