Փետրվար 2010

Փետրվար 11, 2010թ. 13:59

Եվրամիության հետ բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար, Թուրքիայի պետնախարար Էգեմեն Բագիշը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցելու հարցը Թուրքիայի համար մեծ կարևորություն ունի, «բայց ոչ այնքան, որ Թուրքիան դրա դիմաց զոհի Կիպրոսը»: Սա, փաստորեն, պատասխանն է թուրքական զորքերը Կիպրոսից դուրս բերելու` Եվրամիության պահանջի: Ըստ նրա, թուրք զինծառայողները կղզում պաշտպանում են խաղաղությունն ու հանգիստը, իսկ Թուրքիան միշտ կողմ […]


Փետրվար 11, 2010թ. 13:41

Երեկ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ բավական հետաքրքիր և խորքային ելույթով: ArmAr.am-ի խնդրանքով փիլիսոփայական գիտությունների  դոկտոր-պրոֆեսոր Ալեքսանդր Մանասյանն այս կերպ գնահատեց ՀՀ նախագահի ելույթը. «ՀՀ նախագահի ելույթի ընդհանուր տոնը շատ ծանրակշիռ էր, հանդարտ էր և հավատ ներշնչող` առ այն, որ Հայաստանը հուսալի գործընկեր է։ Ելույթի ընդհանուր տոնայնությունը հանգիստ […]


Փետրվար 11, 2010թ. 13:10

Ստամբուլի դատարանը 11 տարվա ազատազրկման է դատապարտել Թուրքիայի ամենահարուստ մարդկանցից մեկին` երկրի ամենամեծ բջջային կապի օպերատոր «Թյուրքսելի» սեփականատիրոջը` Մեհմեդ Կարամեհմեդին,- հղում անելով տեղական լրատվամիջոցներին` հաղորդում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Նա մեղադրվում է ժամանակին իրեն պատկանող «Փամուկբանկի» կապիտալի յուրացման մեջ: Կարամեհմեդը պետք է նաև տուգանք վճարի 312 մլն դոլարի չափով: ArmAr.am


Փետրվար 11, 2010թ. 12:55

Սերբական «Ռադիկալ» կուսակցությունը, որը համարվում է  երկրի հզոր ընդդիմադիր ուժը, հանդես է գալիս Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչման օգտին: Այդ մասին հայտարարել  է կուսակցության նախագահի տեղակալ եւ Սերբիայի խորհրդարանում (սկուպշինայում) կուսակցության խմբակցության առաջնորդ Դրագան Տոդորովիչը: Վերջինս հայտարարել է, թե. «Այդ հարցում մենք երկընտրանք չունենք: Մենք կողմ ենք Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը: Եվ […]


Փետրվար 11, 2010թ. 12:39

ԱՄՆ արևելյան ափի խիստ ձնաբքի պատճառով խաթարվել է նաև ՄԱԿ-ի աշխատանքը: Նյու Յորքում փակ է կազմակերպության նստավայրը: Գլխավոր քարտուղարը հետաձգել է իր բոլոր հանդիպումները: Անորոշ ժամանակով հետաձգվել է նաև Անվտանգության խորհրդի նիստը: ArmAr.am


Փետրվար 11, 2010թ. 12:09

Փետրվարի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը հանդիպել է  Ֆրանսիայի  պաշտպանության նախարար պարոն Էղվե Մողենին: Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների միջև տեղի ունեցած առանձնազրույցից հետո անցկացվել են պատվիրակությունների ընդլայնված կազմով բանակցություններ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Կողմերը քննարկել են ռազմական համագործակցության երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցրեր, ներկայացրել են տեսակետներ […]


Փետրվար 11, 2010թ. 12:02

Երեք տարի առաջ քեմալիզմի քարոզչությամբ զբաղվող միությունների Շվեյցարիայում կազմակերպած ժողովի ժամանակ երեք թուրք հասարակական գործիչներ հայտարարել էին, որ Հայոց ցեղասպանություն չի եղել: Նրանց նկատմամբ իսկույն քրեական գործ հարուցվեց: Նախօրեին ավարտվեց մեղադրյալի աթոռին հայտնված այդ արկածխնդիր թուրքերի դատավարությունը: Թուրքական «CnnTurk» լրատվական ծառայության տեղեկացնում է, որ շվեյցարական դատարանի որոշմամբ` Բեռնի և Ցյուրիխի թուրքական քեմալիստական միությունների նախագահներ Էթհեմ […]


Փետրվար 11, 2010թ. 11:59

Հայաստանի եւ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնելու նպատակով Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը ս.թ. փետրվարի 10-ին երկօրյա այցով ժամանեց Վարշավա: Այցի առաջին օրը տիկին Ղազինյանը հանդիպեց Լեհաստանի Տնտեսության փոխնախարար, ԵՄ-ի հետ Լեհաստանի տնտեսական համագործակցության պատասխանատու` Մարչին Կորոլեցին: Զրույցի ընթացքում կողմերն ընդգծեցին հայ-լեհական տնտեսական համագործակցության խթանման անհրաժեշտությունը եւ միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափով այն […]


Փետրվար 11, 2010թ. 11:32

Ձյան առատ տեղումները ԱՄՆ-ում հանգեցրին նրան, որ արդեն մարդիկ ոչ թե դժվարությամբ են աշխատանքի գնում, այլ չեն գնում։ Այսօր արդեն երկշաբաթյա «հանգիստ» է հայտարարվել ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցչների պալատում։ Թե եղանակային ի՞նչ անակնկալներ կմատուցվեն ԱՄՆ կոնգրեսականներին երկու շաբաթ անց, առայժմ հայտնի չէ։ Եթե բնությունը շարունակի նույն ոգևորությամբ առատ ձյուն շռայլել ամերիկացիներին, անշուշ, երկշաբաթյա հանգիստը կվերաճի երկարատև […]


Փետրվար 11, 2010թ. 11:30

86 տարեկան հասակում Մոսկվայում վախճանվել է ՍՍՀՄ ժողովրդական արտիստուհի, օպերային հանրահայտ երգչուի Իրինա Արխիպովան: Հունվարին երգչուհին նշեց իր հոբելյանը: Միջոցառումներ էին նախատեսվում նաև Ռուսաստանի տարբեր շրջաններում: Մոսկվայում` Գլինկայի անվան թանգարանում, նախատեսվում էր բացել երգչուհուն նվիրված ցուցահանդես: Արխիպովան զբաղվում էր ակտիվ հասարակական, բարեգործական, մանկավարժական գործունեությամբ: Վերջերս նա նաև Մոսկվայում ժյուրիի կազմում անցկացրել է Գլինկայի անվան վոկալիստների […]