Փետրվար 2010

Փետրվար 11, 2010թ. 11:02

Միացյալ Նահանգների Կոնգրեսի ազդեցիկ անդամներից մեկը` ծագումով հրեա սենատոր Ժոզեֆ Լիբերմանը, Ամերիկայի հայկական համագումարին հղած իր նամակում մեծապես կարևորել է Հայոց ցեղասպանության ճանաչումը ԱՄՆ-ի կողմից` համարելով դա ոչ միայն երկրի արտաքին քաղաքականության առանցքային հարց, այլ նաև ներազգային բարոյականության տեսանկյունից էական հանգամանք: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Լիբերմանն ընդգծել է, որ նախորդ դարասկազբին […]


Փետրվար 11, 2010թ. 10:45

Արցախի Հանրապետության պատվիրակությունը ներկա կլինի Աբխազիայի վերընտրված նախագահ Սերգեյ Բաղապշի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը: Այն կանցկացվի փետրվարի 12-ին Աբխազիայի պետական ֆիլհարմոնիայի դահլիճում: Այս մասին հաղորդում է «Կավկազսկի ուզել»-ը: Ըստ հաղորդվող տեղեկատվության, ինագուրացիայի արարողությանը ներկա կլինեն բազմաթիվ հյուրեր, այդ թվում` ՌԴ վարչակազմի ներկայացուցիչներ, Ռուսաստանի ԿԸՀ ղեկավարության, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի, Հարավային Օսիայի պատվիրակությունները, ինչպես նաև ՌԴ Դաշնային ժողովի […]


Փետրվար 11, 2010թ. 10:20

Թեև նախագահական ընտրություններն Ուկրաինայում ավարտվել են, սակայն այն դեռ երկար ժամանակ կմնա վերլուծաբանների և լրագրողների ուղադրության կենտրոնում: Աշխարհի գրեթե բոլոր լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում գտնվող ուկրաինական զարգացումներն ուսումնասիրվում և մեկնաբանվում են տարբեր տեսանկյուններից: Ամերիկյան «Ուոլ Սթրիթ Ջորնալ» («Wall Street Journal») պարբերականը ուշագրավ փաստեր է հրապարակել նախագահի թեկնածուների PR խորհրդատուների մասին: 2004թ. նախագահական ընտրություններում ձախողվելուց հետո […]


Փետրվար 11, 2010թ. 10:11

Սերժ Սարգսյանը Լոնդոնում առանձին հանդիպում է ունեցել նաև իր աշխատանքային այցի կապակցությամբ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք ժամանած հայազգի գործարարների և ճանաչված հասարակական գործիչների հետ: Նախագահ Սարգսյանը անգնահատելի է համարել Հայաստանի Հանրապետության ու Արցախի տնտեսական առաջընթացի, Մայր հայրենիքի հետ կապերի ամրապնդման, ինչպես նաև Սփյուռքի հայկական գաղթօջախներում հայապահպանության գործում նրանց կողմից տարվող տևական աշխատանքը: «Վստահ եմ, որ մեր […]


Փետրվար 11, 2010թ. 09:07

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Բուքինգհեմյան պալատում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին ընդունել է Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդը: Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ինչպես նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը վերաբերող խնդիրներ: Քննարկված հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահը Նորին Մեծություն Եղիսաբեթ Երկրորդին տեղեկացրել […]


Փետրվար 10, 2010թ. 20:44

Փետրվարի 10-ի առավոտյան եռօրյա այցով Լիբանան է ժամանել ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը: Նա հյուրընկալվել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Մայրավանքում. տեղեկացնում է կաթողիկոսության մամլո դիվանը: Նույն օրը Գեորգի Պետրոսյանին, Լիբանանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանի ուղեկցությամբ, ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը: Առաջիկա օրերի ընթացքում ԼՂՀ արտգործնախարարը հանդիպումներ կունենա ավանդական քաղաքական կուսակցությունների լիբանանյան պատասխանատու մարմինների, ինչպես […]


Փետրվար 10, 2010թ. 19:53

«Ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, բոլորն արդեն սովորել են ադրբեջանական իշխանությունների ռազմատենչ հայտարարություններին: Բոլորն էլ արդեն գիտակցում են, որ ուժային տարբերակով ԼՂ հիմնախնդիրը լուծելու` Բաքվի ռազմատենչ հայտարարությունները քարոզչական հնարքներ են, որոնք ուղղված են ներքին լսարանին»: Այս մասին ասել է «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն: Ինչպես փոխանցում է  «Թուրան» լրատվական գործակալությունը, Օրուջլուն […]


Փետրվար 10, 2010թ. 19:50

«Ես ինքս եմ պատրաստվում հրավիրել Նախագահ Ալիևին Հայաստան-Թուրքիա սահմանի հնարավոր բացման արարողությանը: Դա, իմ կարծիքով, կարող է լինել տարածաշրջանի համար շատ կարևոր և ինչ-որ տեղ նաև օրինակելի միջոցառում, որն ակնառու կերպով ցույց կտա, թե ինչպես պետք է լուծվեն առկա խնդիրները, որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենակարծրացած հակամարտություններն ունեն լուծման ուղի, և այդ ուղին միայն բանակցություններն են ու […]


Փետրվար 10, 2010թ. 19:27

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում` «Չեթթըմ Հաուս»-ում, ելույթ ունենալով, անդրադարձել է ադրբեջանական կողմից անվերջ հնչող պատերզմի կոչերին. «Հայաստանն ու Ղարաբաղը երբեք պատերազմ չեն սկսել ու չեն էլ սկսի: Մենք ատում ենք պատերազմը, ատում ենք ողջ հոգով և դրա համար մենք ունենք լրջագույն պատճառներ. մեր սերունդը ստիպված է եղել ուղիղ նայելու […]


Փետրվար 10, 2010թ. 19:20

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 10-ին հրամանագիր է ստորագրել Բորիս Առուշանյանին քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ նշանակելու մասին (լիազորությունների ժամկետըª 6 տարի)£ Հրամանագիրն ուժի մեջ է մտնում 2010 թվականի փետրվարի15-ից: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ