Փետրվար 2010

Փետրվար 10, 2010թ. 19:15

Հարգարժան Զորի Հայկի Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ` Ձեր ծննդյան 75-ամյակի կապակցությամբ: Դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր հանդիսանում են իրենց հայրենակիցների հպարտությունն ու պարծանքը, ում ամբողջ կյանքը հայրենի երկրին ու հարազատ ժողովրդին  անմնացորդ ծառայելու վառ օրինակ է: Արցախում բարձր ենք գնահատում Ձեր հավատարմությունն ու նվիրվածությունը ազգային-ազատագրական […]


Փետրվար 10, 2010թ. 18:46

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը Լոնդոնի «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանում: Նախագահ Սարգսյանը շրջել է պատկերասրահում, ծանոթացել մեծանուն հայ նկարչի կտավների ամբողջական հավաքածուին: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո Հայաստանի Հանրապետության Նախագահի և «Թեյթ» ժամանակակից արվեստների թանգարանի հոգաբարձուների խորհրդի […]


Փետրվար 10, 2010թ. 18:28

Եվրախորհրդարանի լիագումար նիստում քննարկման է դրվել Թուրքիայի մասին զեկույցը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Anka» լրատվական գործակալությունը: Աղբյուրի համաձայն` Եվրախորհրդարանն ընդունել է Թուրքիայի վերաբերյալ մի զեկույց, որում նշված է Կիպրոսից թուրքական զորքերի դուրսբերման մասին: Հիշեցնենք, որ Կիպրոսում բնակվող թուրքերի ֆիզիկական ու իրավական իրավունքները պաշտպանելու պատրվակով թուրքական 43 հազարանոց բանակը 1974թ. հուլիսին ներխուժեց Կիպրոս ու գրավեց […]


Փետրվար 10, 2010թ. 18:05

«Այս հանդիպումից անմիջապես հետո ես պատրաստվում եմ հրահանգել իմ աշխատակիցներին Հայաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն ուղարկել Ազգային ժողով` վավերացման գործընթացն սկսելու համար»,- Լոնդոնում` «Չեթթըմ հաուս»-ում ունեցած ելույթի ժամանակ ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը հիշեցրել է, որ Հայաստանում արձանագրությունների վավերացման գործընթացն առաջ է ընթանում սահմանված կարգով, առանց ուշացումների, ինչ-որ տեղ նաև ընթացակարգային գրաֆիկից […]


Փետրվար 10, 2010թ. 17:57

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում. Շնորհակալություն, պարո՜ն Ռոբերթսոն, Ես առաջին անգամ եմ  «Չեթթըմ Հաուս»-ում և ուրախ եմ հյուրընկալվելու այսպիսի հեղինակավոր հաստատությունում: Երբ ինձ փոխանցում էին այստեղ ելույթ ունենալու հրավերը, ես դեռ չգիտեի, որ այս քննարկումը վարելու է իմ վաղեմի բարեկամն ու, եթե կարելի է ասել, «զինակիցը»` սըր Ռոբերթսոնը: Հիմա ինձ […]


Փետրվար 10, 2010թ. 17:25

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի այս տարվա առաջին նիստը, որը նախագահել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը: Նիստում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը հանդես է եկել զեկույցով, որում ներկայացրել է պետական երիտասարդական քաղաքականության արդի վիճակը, հիմնական ձեռքբերումներն ու բացթողումները: Զեկույցում նշվել է նաեւ, որ մարտի կեսերին տեղի […]


Փետրվար 10, 2010թ. 17:15

Կարծիք Այսօր  ցավոտ թեմայի մասին եմ ուզում բարձրաձայնել, որ շատերի համար միգուցե զարմանալի թվա, բայց որից չենք կարող փախչել ազգովի եւ ևս մեկ անգամ պիտի կրկնեմ հազար անգամ ասվածը` դասեր չենք քաղում մեր պատմությունից ու ազգովի շարունակում ենք նույն անպտուղ գործելաոճը… Բեյրութահայ մի հայրենակից վերջերս գրել էր. -եթէ  փոքր  Տիգրան  չդաւաճանէր  իր  հօր,  Մեծն  Տիգրանի  […]


Փետրվար 10, 2010թ. 17:06

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանն ԱՄՀ Հայաստանի առաքելության ղեկավար Մարկ Լյուիսի գլխավորությամբ: Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վիճակը եւ զարգացման հեռանկարները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարներում: Անդրադարձ է արվել ՀՀ կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ հարաբերությունների հետագա զարգացմանն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի: ArmAr.am


Փետրվար 10, 2010թ. 16:55

Ադրբեջանցի Աքպեր Բաշիրովը առաջին խմբի հաշմանդամ է: Առողջությունը կորցրել է բանակում: Վերջինս լրագրողներին պատմել է հետևյալը. «2007թ. հոկտեմբերին զորակոչվեցի բանակ և ծառայության նշանակվեցի Ղարադաղի շրջանի զորամաս: Զորամասի սպաները զինվորներից պահանջում էին քարտեր դնել իրենց բջջային հեռախոսների մեջ, ժամանակ առ ժամանակ` փող տալ: Ով չէր կարողանում տալ` խմբով ծեծում էին: Բայց ամենամեծ հիմարությունը նրանց «կերակրամանից օգտվել» […]


Փետրվար 10, 2010թ. 16:42

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ԻԻՀ Նախագահի խորհրդական, ԻԻՀ մշակույթի եւ իսլամական կապերի կազմակերպության նախագահ Մեհդի Մոստաֆավիին: Ողջունելով հյուրին` Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել ՀՀ եւ ԻԻՀ միջև մշակութային կապերի ամրապնդումը, նշելով, որ ժամանակակից աշխարհի խնդիրներից շատերի լուծման բանալին գտնվում է հոգեւոր, մշակութային ոլոտում: Կառավարության ղեկավարը կարեւորել է բարձրաստիճան պատվիրակությունների փոխադարձ պաշտոնական այցերը, այդ […]