Փետրվարի 14-ին, Տյառնընդառաջի տոնին, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր եկեղեցիներում Սուրբ Պատարագից հետո կկատարվի նորապսակների օրհնության կարգ: Այս մասին հաղորդում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Տյառնընդառաջը նորապսակների օրհնության օր է հռչակվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, ինչն արդեն ավանդույթ է դարձել: ArmAr.am
Փետրվար 2010
Այսօր` փետրվարի 12-ին, Երևանում տեղի կունենա «Հայ-թուրքական հարաբերությունները և միջսահմանային մոտեցումներ» թեմայով քննարկում: Քննարկումը, որին մասնակցելու են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրության հիմնադրամի նախագահ Հուվեն Սակը, կազմակերպվել է ԱՄՆ դեսպանատան առաջարկով: Միջոցառումը կանցկացվի Հայաստանում Ամերիկյան առևտրի պալատի, Թուրքիայի տնտեսական քաղաքականության ուսումնասիրության հիմնադրամի և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան […]
«Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերությունն արդեն 1111 բաժնետեր ունի: Ընկերության կանոնադրական կապիտալը 5 մլրդ 100մլն-ից աճել է գրեթե 6 մլրդ դրամի: Հավաքված գումարները ուղղվել են նոր հիդրոէլեկտրակայանների շինարարությանը: «Արցախ ՀԷԿ»-ի բաժանորդները արդեն հնարավորություն ունեն գնահատելու կատարված աշխատանքների 1-ին արդյունքները: Իսկ դրանք առավել քան տեսանելի են: Հաթերք գյուղի մերձակա բարձունքին կառուցված Թրղե– 1-ով մեկնարկեց Արցախում փոքր […]
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը հոսպիտալացվել է սրտի շրջանում ուժեղ ցավերի պատճառով: այնուհետև` վիրահատվել, տեղեկացնում է «Սի Էն Էն»-ը` վկայակոչելով Քլինթոնի օգնական Դուգլաս Բենդին: Վիրահատությունը կատարվել է սրտի շրջանում, որի հետևանքով սրտի արյունատար անոթները սնուցող սարքավորում է տեղադրվել: Ըստ տեղեկատվության, սպասվում է, որ այսօր ԱՄՆ նախկին նախագահը հիվանդանոցից դուրս կգրվի: Վիրահատությունն անցկացվել է New York […]
Ստոկհոլմ այցելած Թուրքիայի խորհրդարանական պատվիրակության անդամներն անակնկալի են եկել՝ տեղեկանալով, որ շուտով Շվեդիայի խորհրդարանի օրակարգ է մտնելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։ Ըստ թուրքական Milliyet օրաթերթի, Ստոկհոլումում թուրք լրագրողներն այս առնչությամբ հարցեր են ուղղել պատվիրակության ղեկավար՝ Թուրքիայի ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մուրադ Մերջանին։ Մերջանը, անակնկալի գալով, պատասխանել է, որ նման բան գոյություն չունի։ […]
Եվրամիության օրենսդիր մարմինը Թուրքիային կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանը: Այս մասին նշված է փետրվարի 10-ին Եվրախորհրդարանում` Թուրքիայի հարցով ընդունված բանաձևում: Նիդեռլանդացի պատգամավոր Ռիա Օոմեն-Ռույտենի հեղինակած բանաձևում մասնավորապես ասված է. «Եվրախորհրդարանը բարձր է գնահատում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված դիվանագիտական ջանքերը և կոչ է անում Թուրքիայի կառավարությանը` բացել Հայաստանի հետ սահմանը, կոչ է անում Թուրքիայի […]
Թուրքիայի նախագահի պաշտոնական կայքում հրապարկվել է Աբդուլահ Գյուլի` Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին հղած պատասխան նամակի բովանդակությունը: Ստորև ներկայացնում ենք այդ նամակը: «Ձերդ Գերազանցություն, Սիրելի բարեկամ, Շնորհակալությունս եմ հայտնում Ձեզ Թուրքիայի օդային տարածքով անցնելու կապակցությամբ ինձ հղած ջերմ նամակի համար: Այդ առիթով ես էլ Ձեզ և հարևան հայ ժողովրդին եմ հղում իմ պատասխան ողջույնները: Գոհունակությամբ […]
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում գործադիրը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում։ Ըստ այդմ, առաջարկվում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող այն անձինք, ովքեր ցանկանում են ՀՀ քաղաքացիություն ձեռք բերել, այդ խնդրով կարողանան դիմել մինչև 2012թ. դեկտեմբերի 31-ը։ Մինչ այս դիմումները ներկայացնելու վերջնաժամկետ էր սահմանված 2009թ. տարեվերջը։ ArmAr.am
ՀՀ կարավարության այսօրվա նիստում գործադիրը հաստատել է ՀՀ տարածքում ինքնակամ շինարարության դեմ պայքարի հիմնախնդիրների լուծման հայեցակարգը, որտեղ նախանշվում են ինքնակամ շինարարության դեպքերը նվազեցնելու, դրա դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հետագայում դրանք բացառելու ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը անօրինական շինարարության խնդրում որդեգրել է սկզբունքային և կոշտ դիրքորոշում: Այժմ ստեղծվել […]
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Իրանի միջուկային ծրագրի պատճառով այդ երկրի դեմ «պատժամիջոցների ակնհայտ ռեժիմ» են մշակում` ընդգծելով, որ միջազգային հանրությունը համախմբվել է Իրանի «վատ վերաբերմունքի» շուրջ: «Մոտակա մի քանի շաբաթների ընթացքում մենք կմշակենք պատժամիջոցների ռեժիմ, որը նրանց ցույց կտա, թե որքան են իրենք ընդհանուր առմամբ մեկուսացված միջազգային հանրությունից»,- […]




