Փետրվար 2010

Փետրվար 12, 2010թ. 14:08

Դաշքեսանի շրջանի Խոշբուլաղ գյուղում տեղակայված զորամասում հունվարի 28-ին տեղի ունեցած կոտորածի հետ կապված քրեական գործի ընթացքի մասին ոչ մի պաշտոնական հայտարարություն չի արվում: Սակայն տեղեկացված աղբյուրներից «Ենի մուսավաթին» հայտնի է դարձել, որ զորամասում հետաքննություն կատարող քննիչները 24 քրեական գործ են սկսել: Այդ զորամասում ծառայող զինվորներին եւ սպաներին սկսել են տեղափոխել այլ զորամասեր եւ նրանց փոխարինել […]


Փետրվար 12, 2010թ. 13:50

«ՀՀ նախագահի լոնդոնյան ուղերձը չէր կարող լինել միայն ներքին սպառման համար»,- ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պաատսխանելով ArmAr.am-ի լրագողի հարցին և մեկնաբանելով այն տեսակետը, թե «Չաթըմ Հաուսում» Սերժ Սարգսյանի ուղերձը ներիքն սպառման համար էր միայն: Նա վստահ է, որ դա միայն անգլիական հասարակությանը չէր ուղղված. «Չաթըմ հաուսը» բավականին ազդեցիկ […]


Փետրվար 12, 2010թ. 13:27

Պաշտոնական այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը փետրվարի 11-ին հանդիպել է Ֆրանսիայի նախագահի ռազմական հատուկ գրասենյակի ղեկավար, ծովակալ Էդուար Գիյարի հետ: ՀՀ պաշտպանության նախարար շնորհավորել է ծովակալ Գիյարին Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել […]


Փետրվար 12, 2010թ. 13:18

Փետրվարի 11-ին Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Դեյր Զոր: Պատվիրակությանը ընդունեցին Դեյր Զորի նահանգապետ Հուսեյն Առնուսը և Բաաս կուսակցության Դեյր Զորի նահանգային կառույցի ղեկավար Տահա Խալիֆան: Զրույցի ընթացքում կողմերը երկուստեք կարևորեցին Դեյր Զորում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի բացումը և հույս հայտնեցին, որ այն կամրջի դեր կխաղա ՀՀ և Դեյր Զոր նահանգի […]


Փետրվար 12, 2010թ. 12:50

Փետրվարի 15-ին` ժամը 11.00-ին, ՀՀ պաշտպանության նախարարության Դ. Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում տեղի կունենա «Քաղաքական ինստիտուտներ ու գործընթացներ» մասնագիտությամբ ասպիրանտուրայի բացումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ասպիրանտուրան նպատակ ունի պատրաստելու անվտանգության քաղաքագիտության ոլորտում ԱՌՀԻ-ի հետ համագործակցող առաջատար մասնագետներ, ստեղծելու նրանց գործնական հետազոտական հմտությունների զարգացմանը նպաստող միջավայր, […]


Փետրվար 12, 2010թ. 12:25

Այսօր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան օրն է: Լրացավ մեծանուն գրողի, հրապարակախոսի 75-ամյակը: Այսօրվանից էլ մեկնարկում է Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումների շարքը: Հրանտ Մաթևոսյանը 1995-2000թթ. եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, լիտվերեն, էստոներեն, վրացերեն, ղազախերեն, ուկրաիներեն, չեխերեն, հունգարերեն, նորվեգերեն, բուլղարերեն և այլ լեզուներով: ArmAr.am


Փետրվար 12, 2010թ. 12:05

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Սրբոց Վարդանանց տոնը Փետրվարի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Սրբոց Վարդանանց տոնի առիթով մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր Գևորգյան Հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Քարոզի ընթացքին անդրադառնալով սուրբ Վարդանանց նահատակության խորհրդին` պատարագիչ Սրբազանը մասնավորապես նշեց. «Չվախենանք նրանցից, որ կարող են մարմինը սպանել։ Հոգին սպանելն անհնարին է: Մարդիկ իրար […]


Փետրվար 12, 2010թ. 11:45

Կանադայի Վանկուվեր քաղաքում ամեն ինչ պատրաստ է 21-րդ ձմեռային օլիմպիական խաղերն սկսելու համար: Հաշված ժամեր են մնում BC Place մարզապալատում բացման հանդիսավոր արարողությանը: Մարզական տոնահանդեսի մանրամասները կազմակերպիչները խիստ գաղտնի են պահում: Միայն հայտնի է դարձել, որ միջոցառման ամենագեղեցիկ նորույթներից մեկը լինելու է սառցային շոուն: Օլիմպիական կրակը 106 օրվա ընթացքում հաղթահարել է 45 հազար կիլոմետր: Սա […]


Փետրվար 12, 2010թ. 11:15

1990թ. փետրվարի 12-ին    ՀԽՍՀ ԳԽ որոշում ընդունեց «1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովկասյան բյուրոյի որոշումը անօրինական ճանաչելու մասին»: Իսկ ի՞նչ է իրենից  ներկայացնում այդ որոշումը: Այսպես. 1921 հուլիսի 5-ին թ ՌԿ(բ)Կ Կովբյուրայի որոշմամբ, Լեռնային Ղարաբաղը մարզային ինքնավարության կարգավիճակով հանձնվեց  Խորհրդային Ադրբեջան կոչվող արհեստածին պետությանը: Բնականաբար, հարց է ծագում` իսկ ունե՞ր, արդյոք, ՌԿ(բ)Կ Կովբյուրոն նման որոշում […]


Փետրվար 12, 2010թ. 10:50

Թուրքական «Վաթան» թերթը տեղեկացնում է, որ Ստամբուլում ձերբակալվել է Էրդողանի զարմիկը, որը փորձել է Դիարբեքիրից Ստամբուլ տեղափոխել 50կգ կոկաին: Վարչապետի զարմիկի հետ ձերբակալվել են ևս 12 հոգի: Վարչապետը հայտարարել է, որ իրավապահ մարմինները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Ի դեպ, վերջին շրջանում Թուրքիայի վարչապետը իր ազգուտակի պատճառով հաճախ է հայտնվում տհաճ իրավիճակներում: Օրեր առաջ էլ […]