Մարտի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցելություն է կատարել Բեռլին։ Նա հանդիպել է Գերմանիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելլեի հետ։ ՀՀ արտգործնախարարը գոհունակությամբ նշել է, որ Գերմանիան Հայաստանի տնտեսությունում խոշոր ներդրողներից մեկն է և շարունակական աջակցություն է ցուցաբերում Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերին։ Հայաստանի և Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են […]
16 Մարտ 2010
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Երևանում կստորագրեն Համաձայնագիր Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև 2009 – 2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։ Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած միջկառավարական ակտիվ բանակցությունները, որոնք, ինչպես և Համաձայնագիրը, արտահայտությունն են երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և […]
Օրեր շարունակ ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն անհասանելի էր դարձել իր ընթերցողների համար: Պատճառը ArmAr.am–ի դեմ իրականացված հակերային հարձակումն էր: Կայքը ենթարկվել էր DDOS կարգի հակերային ցանցային հարձակման: Այս ընթացքում ArmAr.am-ն անցել է տեխնիկական վերազինում, համոզված ենք, որ հետայսու էլեկտրոնային լրատվամիջոցը հնարավորինս պաշտպանված կլինի հակերային հարձակումներից: Հայցում ենք մեր ընթերցողների ներողամտությունը: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի աշխատակազմ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մարտի 15-ին հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանն ազատվել է պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Արմեն Երիցյանը, ով նախկինում զբաղեցրել է առաջին փոխոստիկանապետի պատշոնը: ՀՀ Նախագահի հրամանագրով զբաղեցրած պաշտոնից ազատվել է նաև ՀՀ տրանսպորտի ու կապի նախարար Գուրգեն Սարգսյանը։ Մեկ այլ հրամանագրով ՀՀ տրանսպորտի […]




