Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Թիան Չանչունը: Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` ՀՀ նախագահն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունների խորացմամբ: Նորանշանակ դեսպանը Հայաստանի Հանրապետության Նախագահին հաղորդել է ՉԺՀ Նախագահ Հու Ձինթաոյի ողջույնները: Նա նաև ընդգծել է Չինաստանի և չին ժողովրդի […]
16 Մարտ 2010
Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բահիր Բահրամին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է հանդես գալ որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ` ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացում: «Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը` օգնել տարածաշրջանում ճգնաժամի լուծմանը»,- մարտի 14-ին իրանական Mehrnews գործակալությանը հայտնել է դեսպանը: Նա նաեւ հավելել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ցանկություն են հայտնել, որպեսզի Իրանը նպաստի […]
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին, թուրքական լրատվամիջոցները փորձում են տարբեր տեսանկյունից վերլուծել ու ներկայացնել իրավիճակը: Խնդրին անդրադարձել է նաև թուրքական «Միլլիյեթ» (Milliyet) թերթի հոդվածագիրը: Նա նկատում է, որ Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն այլևս սպառել է իրեն: Ավելին, այն դարձել է վնասաբեր, քանի որ ոչ ճիշտ մարտավարության արդյունքում վատացել են Թուրքիայի հարաբեորւթյուններն այս ու այն դաշնակից կամ բարեկամ […]
«Ոչ, ոչ մի լարվածություն չկա: Աշխատանքային սովորական գործընթաց է, և ես էլ օրինակ, առօրյա աշխատանքի ընթացքում իմ աշխատակիցներին շատ հաճախ նկատողություն եմ տալիս, կամ էլ խրախուսանքի եմ արժանացնում: Սովորական բնականոն գործընթաց է: Պետք չէ փոքր բաներից աղմուկ բարձրացնել», – այսօր լրագրողների հետ համդիպման ժամանակ հայտարարել է Արթուր Բաղադասարյանը: Նրա խոսքն հնչել է իբրև պատասխան այն […]
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ տիկին Սիլվիա Զեհեին: Արամ Սաֆարյանը տիկին Զեհեին ներկայացրել է հանձնաժողովի գործառույթները և հետագա աշխատանքները` նշելով, որ առաջիկայում նախատեսվում է հանձնաժողովի գործունեության ոլորտներին առնչվող խորհրդարանական երեք լսումներ կազմակերպել: Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ […]
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է մեծամասնական ընտրակարգով Արցախի հանրապետության խորհրդարանի առաջիկա ընտրություններում առաջադրված պատգամավորների թեկնածուների ցուցակը: 16 ընտրատարածքում առաջադրված 46 թեկնածուներից 3-ը կին են, 46 թեկնածուներից 14-ը ներկայումս պատգամավոր են: Թեկնածուներից 5-ը չեն աշխատում, մնացած 41-ը՝ պետական մարմինների, մասնավոր ընկերությունների, հասարակական կազմակերպությունների և բուժհիմնարկների աշխատողներ են: ArmAr.am
«ՀՀ իշխանությունները ղարաբաղյան հարցում նոր մոտեցումներ չորդեգրեցին, եւ բանակցային գործընթացը շարունակվեց այն հունով, ինչը նախորդ երկու նախագահների օրոք էր իրականացվում», -ասում է ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Նա համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից հայկական կողմին առաջադրվող պահանջները հակասում են Հայաստանի ու ԼՂՀ-ի պետական շահերին։ Մելիքյանը նկատում է, որ վերջին շրջանում մեր որոշ քաղաքական […]
«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն, իրականում ղարաբաղյան գործընթացի ածանցյալ մասն է. այդպես ստացվեց տարածաշրջանային զարգացումների արդյունքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։ Ընդգծելով, որ թեպետ հայ-թուրքական գործընթացը նախաձեռնվել է Հայաստանի կողմից, սակայն խորապես մտածված չի եղել, ինչի պատճառով հանգել ենք ակնկալվածից հակառակ արդյունքի. «Հաշվի առնելով նաեւ ԱՄՆ Կոնգրեսի եւ Շվեդիայի խորհրդարանի […]
Մարտի 8-ից 13-ը ՀՀ պաշտպանության նախարարության տեսչական խմբի կողմից առաջին անգամ 1999թ. Վիեննայի փաստաթղթի շրջանակներում տեսչական ստուգում է անցկացվել Թուրքիայի Հանրապետության տարածքում: Տեսչական ստուգման համար ընտրվել է Հայաստանի Հանրապետության հարակից տարածքը, որն ընդգրկել է Թուրքիայի Հանրապետության հյուսիս-արևելյան 3 նահանգները` Արդահանը, Իգդիրը և Կարսը: Տեսչության ընթացքում ՀՀ ՊՆ տեսչական խումբն իրականացրել է վերոնշյալ նահանգներում տեղակայված Թուրքիայի […]
Մարտի 18-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելի ուղեկցությամբ երկօրյա այցով կմեկնի Մոսկվա։ Այնտեղ նա կմասնակցի «Քառյակի» հանդիպմանը, որը տեղի կունենա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի, արտաքին հարաբերությունների հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշտոնի, «Քառյակի» ներկայացուցիչ Թոնի Բլեերի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում հիմնականում կքննարկվի […]




