Այսօր դարձյալ գերտերությունների քաղաքական-առևտրի սեղանին դրված է արցախյան հիմնախնդրը հապշտապ լուծելու պարտադրանքը:Մադրիդյան «հնացած» ու «նորացված» սկզբունքների շրջանակներում մեզ դարձյալ պարտադրում են գնալ զիջումների. հայի հայրենիքի մասերը աճուրդի են հանել ու անունը դրել փոխզիջում… Հզորների` քաղաքական, տնտեսական շահերով պայմանավորված մի անընկալելի, անբարո առևտուր… ArmAr.am էլեկտրոնային օրաթերթն իր ընթերցողներին է ներկայացնում բանասիրական գիտությունների թեկնածու Ավիկ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ «Երկրի […]
17 Մարտ 2010
Համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Հայաստանին 9 մլն դոլարի վարկային միջոցների հատկացումը։ Վարկը հատկացվում է 25 տարի մարման ժամկետով և 10 տարի արտոնյալ ժամկետով։ ՀԲ-ի հաղորդագրության համաձայն՝ վարկային միջոցները հատկացվում են քաղաքականության մշակման ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման, մարդկային ռեսուրսների արդյունավետ օգտագործաման ոլորտներում պետական կառավարման ծառայությունների որակը բարձրացնելու, տեղեկատվական համակարգերի ներդրման նպատակով։ ArmAr.am
Թուրքական «Զաման» (Zaman) թերթը տեղեկացնում է, որ Անկարան պատրաստվում է Ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով Շվեդիայից հետ կանչած իր դեսպանին` Զերգյուն Քորություրքին, կարճ ժամանակ անց դարձյալ գործուղել Ստոկհոլմ: Թերթը նշում է, որ դրան է նպաստել Շվեդիայի դեսպան Ֆրեդերիկ Ռեինֆելդի հայտարարությունն այն մասին, որ շվեդական կառավարությունը հայտնել է խորհրդարանի ընդունած բանաձևի կապակցությամբ իր դժգոհությունը և Թուրքիայի հետ […]
Երևան է ժամանել Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Մարտի 17-19-ը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով պաշտոնական այցով նա կլինի Հայաստանում: Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, մասնակցություն հայ-սլովակյան գործարար համաժողովի բացման արարողությանը: Հանդիպումից հետո նախարարները կստորագրեն օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր և եվրոպական […]
Հայաստանյան քաղաքական դաշտում շարունակվում է քննարկվել Հանրապետության նախագահի Վաշինգտոն կատարելիք այցը: ՀՅԴ Բյուրոյի մամլո քարտուղար Կիրո Մանոյանի համոզմամբ, այցի նպատակը Հայաստանի վրա ճնշում գործադրելն է: Հնարավոր վտանգներից խուսափելու համար Կ.Մանոյանը մեկ ճանապարհ է տեսնում.«Նախագահը պետք է Վաշինգտոնում հայտարարի, որ Թուրքիայի պատճառով արդեն տապալվել է հայ-թուրքական դիվանագիտական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Սակայն միայն այսքանը բավարար չէ, Կ. […]
Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովի, Բեռնար Ֆասիեի, Ռոբերտ Բրադկեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշչիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների վերջին զարգացումները, առաջիկայում համանախագահների տարածաշրջան կատարելիք այցելության հնարավորությունը: Համանախագահները Էդվարդ Նալբանդյանին տեղեկացրել են մարտի 5-ին Փարիզում […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով նախօրեին պաշտոնական այցով Հայաստան եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Նորին Սրբություն Կիրիլ Առաջինը: Օդանավակայանում Ռուսաց պատրիարքին դիմավորեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը` գլխավորությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Կիրիլ Պատրիարքին դիմավորելու էին եկել նաև ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, […]




