Արցախի Հանրապետությունում ավարտվեց մայիսի 23-ին տեղի ունենալիք 5-րդ գումարման խորհրդարանի պատգամավորության թեկնածուների առաջադրման ժամկետը։ Մեծամասնական ընտրակարգով 16 մանդատների համար կպայքարել 46 քաղաքացիներ։ 4 կուսակցություններ՝ «Ազատ հայրենիք», «Արցախի դեմոկրատական կուսակցությունը», «Արցախի կոմունիստական կուսակցությունը և ՀՅԴ-ն պայքարելու են 17 տեղերի համար։ Արցախի Հանրապետությունում տեղի ունենալիք խորհրդարանական այս ընտրությունները կանցկացվեն փոփոխված «Ընտրական օրենսգրքի» համաձայն։ Ըստ այդմ՝ պատգամավորության թեկնածուները […]
17 Մարտ 2010
«ՀայՌուսգազարդ» ընկերությունն վաղաժամկետ մարել է ՀՀ կառավարության կողմից տրամադրված 40.000.000 ԱՄՆ դոլարի վարկը: Ընկերությունը կառավարությանը վճարել է 1.034.840 ԱՄՆ դոլար տոկոսագումար: Վարկը տրամադրվել էր ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջև 02.11.2009թ. կնքված վարկային պայմանագրի համաձայն` 6 ամիս մարման ժամկետով: Այս մասին տեղեկացնում են «ՀայՌուսգազարդ» ընկերության մամուլի ծառայությունից: ArmAr.am
«Հայաստանի և Վրաստանի «եղբայրական հարաբերությունների» մեջ լուրջ ձեւականություններ կան» ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ վիրահայությունն այսօր բազմաթիվ խնդիրներ ունի, բայց դրանցից ամենահրատապը շարունակում է մնալ Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցուն իրավական կարգավիճակ տալու, ջավախքահայ ակտիվիսների հանդեպ քաղաքական հետապնդումները դադարեցնելու, սահմանային անցակետով մարդկանց ու բեռների ազատ […]
Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանը վերջերս հանդես էր եկել հերթական հայտարարությամբ. այս անգամ նա որոշել էր Թուրքիայից արտաքսել Թուրքիայում գտնվող հայերին։ Անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այդօրինակ հայտարարությանը ՀՀ խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանն ընդգծեց, որ մինչև 1915թ. Օսմանյան Կայսրությունում 2 մլն – ից ավելի հայեր էին ապրում, ներկայիս Թուրքիայում, բնականաբար, հայերի թիվը շատ ավելի փոքր է։ […]
Արցախի հանրապետությունում բնակարանային պայմանների բարելավման խնդիրն արդիական է հատկապես վերաբնակեցվող բնակավայրերում: Լուծման յուրօրինակ մի տարբերակ մեկնարկեց նախորդ տարի. բնակարանների վերանորոգման համար պետական միջոցների շրջանակներում շինանյութ է տրամադրվում, իսկ վերանորոգման աշխատանքները բնակիչներն իրենք են իրականացնում: 2009-ին մոտ 140 մլն դրամ է հատկացվել Քաշաթաղի եւ Շահումյանի շրջաններին: 2010-ին այս շրջաններում ծրագիրը շարունակելու համար արդեն 200 մլն դրամ […]
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովի կարծիքով, Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հնարավոր պատերազմի սանձազերծումը ոչ մի երկրի ձեռնտու չէ: «Համաշխարհային գերտերություններից ոչ մեկը թույլ չի տա, որ Ղարաբաղում ռազմական գործողություններ սկսվեն»,– ասել է փորձագետը: Նրա խոսքով, 2008թ. օգոստոսյան պատերազմը ցույց տվեց, որ «ռազմական գործողությունները կարող են շարունակվել 5-7 օրից ոչ ավելի», […]
Հանրահայտ է, որ թուրք ղեկավարները բացառիկ դիվանագետներ են: Սակայն, հենց որ այդ դիվանագետները լսում են Հայոց ցեղասպանություն, Հունաստան, Կիպրոս կամ Քուրդիստան բառերը, նրանց «սառնասրտությունը» հօդս է ցնդում, և դիմում են հուզական պոռթկումների ու ոչ դիվանագիտական քայլերի` վնասելով իրենց իսկ շահերը: Գիտակցելով, որ այս տարի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցն է, թուրքական իշխանությունները ջղաձգորեն նախապատրաստվում են ոգեկոչումների […]
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի 16-ին Անգլիայում գտնված ժամանակ հայաստանամետ երկրներին այսպիսի խորհուրդ է տվել` հեռու մնալ հայկական Սփյուռքի ազդեցությունից: Սրանով իսկ հարթական անգամ ապացուցելով, թե որքան է Թուրքիան սարսափում Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայության` աշխարհով մեկ սփռված ժառանգներից Ի դեպ, Էրդողանը նաև սպառնացել է Հայաստանին` հայկական բանաձևերի հետագա արշավի դեպքում Թուրքիայից վտարել, իր ձևակերպմամբ, […]
Մարտի 17-ի առավոտյան Գարեգին Բ Կաթողիկոսը և Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Առաջինը երկու Եկեղեցիների հոգևոր դասի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու բյուրավոր հայ նահատակների անմահ հիշատակին: Հուշահամալիրում երկու հովվապետերը ծաղկեպսակներ զետեղեցին, ապա անմար կրակի մոտ Նորին Սրբության նախագահությամբ կատարվեց հոգեհանգստյան արարողություն, որից հետո Կիրիլ Պատրիարքն աղոթեց Հայոց ցեղասպանության զոհերի հոգիների հանգստության […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ պետական, հասարակական-քաղաքական ակնառու գործունեության համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով է պարգևատրվել գրող, հրապարակախոս Զորի Բալայանը։ ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության տեղեկացմամբ՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շքանշանը հոբելյարին է հանձնել նախօրեին՝ Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառման ժամանակ։ […]




