Google և Intel ընկերությունները, Sony ընկերության հետ համատեղ, մշակում են հեռուստացույցի և տնային համակարգչի հիբրիդ ստեղծելու ծրագիր: Вести.ru-ի տեղեկացմամբ,այդպիսի կցորդը հեռուստադիտողներին հնարավորություն կտա ազատորեն մտնել ինտերնետ և ընտրած ֆիլմերը դիտել մեծ էկրանի վրա: Համատեղ նախագիծն արդեն ստացել է «Գուգլոտեսիլ» անվանումը ArmAr.am
19 Մարտ 2010
Ադրբեջանի կառավարությունը 2009թ. բյուջեի կատարողականի արդյունքները ներկայացրել է խորհրդարան: Վերջինս հաստատել է այն` նշելով, որ «երկրի ներկայիս դրությունը բավարար է, իսկ սոցիալ-տնտեսական իրավիճակը` լավ»: Մինչդեռ «Ազադլիգը», պնդում է, որ իրականում Ադրբեջանում և ոչ մի ոլորտում դրական առաջընթաց չի նկատվում: Իբրև ասվածի վկայություն օրինակ է բերվում ադրբեջանցիների ներկայիս ցածր կենսամակարդակը: Ադրբեջանի ազատական կուսակցության փոխնախագահ Էվեզ Թեմիրխանը […]
«Գյուղատնտեսության ոլորտն առաջինը կտուժի հայ-թուրքական սահմանի բացումից: 450-500 հազար մարդ է զբաղված գյուղատնտեսության ոլորտում. սահմանի բացման դեպքում այս անձինք ենթակա են Թուրքիայի տնտեսական էքսպանսիայի ռիսկին»: Այսպիսի հայտարարությամբ այսօվա կլոր սեղանի ժամանակ հանդես եկավ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Հետևաբար երբ խոսում ենք սահմանների բացման մասին, առաջին գործողությունը պետք է իրականացնի ՀՀ կառավարությունը»: Այս առումով առաջնային քայլ […]
Մարտի 13-ից 17-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էին մեկնել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Զորի Բալայանը և ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Այցի հիմնական նպատակը գրող- հրապարակախոս, Արցախի հերոս Զորի Բալայանի ծննդյան 75-ամյակի նշումն էր, ինչն էլ հանդիսավորությամբ տեղի ունեցավ մարտի 16-ի երեկոյան` Ստեփանակերտի Երիտասարդության պալատում: Նույն օրն առավոտյան ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել էր Հայաստանից ժամանած […]
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին ընդունել է Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանին: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գործարանի կողմից 2009 թվականին Արցախում իրականացված աշխատանքներին եւ 2010 թվականի անելիքներին: Երկրի ղեկավարը կարեւորել է Երեւանի կոնյակի գործարանի դերը հանրապետության խաղողագործության զարգացման գործում` ընդգծելով, որ անհրաժեշտ է ավելի համակարգված ու երկարաժամկետ դարձնել գործարանի ներգրավվածությունը […]
Իրանական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երեկ երեկոյան ձերբակալվել և Թեհրանի բանտ է ուղարկվել Իրանի նախկին փոխնախագահ Խոսեին Մարաշին: Նրան 1 տարվա ազատազրկում է սպասվում իսլամական վարչակազմի դեմ քարոզչություն ծավալելու համար, քանի որ այն քաղաքական գործիչը, ով ներկայացնում է իրանական ռեֆորմատորներին, 6 տարի իրավունք չունի զբաղվել քաղաքական գործունեությամբ: ArmAr.am
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մարտի 19-ին ընդունեց ՙԱրեւելյան գործընկերության՚ ծրագրի քաղաքացիական ֆորումի հայ ներկայացուցիչներին: Քննարկվեցին Արեւելյան գործընկերության չորս հիմնարար պլատֆորմներին առնչվող հարցերը քաղաքացիական հասարակության, ինչպես նաեւ խորհրդարանական ռեսուրսներով առաջ մղելու մեխանիզմները, հատուկ անդրադարձ կատարվեց Արեւելյան գործընկերության խորհրդարանական ձեւաչափի` ՙԵվրանեսթի՚ աշխատանքներին: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում […]
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սիմոն Տեր Սիմոնյանը: Հանձնաժողովը քննարկել է 10 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել եւ հաստատվել են` «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի «Աբովյանի ծննդատուն» ՊՓԲԸ-ի ծնարանային եւ վիրահատական բաժինների հիմնանորոգման, «Շիրակի մարզի Արթիկ քաղաքի թիվ 1 […]
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովն ասել է, թե ինքը չի կարողացել նորմալ աշխատել նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի աշխատասենյակում, քանի դեռ այն չի օրհնել հոգևորականը,-հայտնում է «Ռեգնում» գործակալությունը: «Երբ ես մտա վարչապետի աշխատասենյակը, այնտեղ այնպիսի մի ճնշող մթնոլորտ էր, որ դժվար էր նույնիսկ շնչելը. միայն հոգևորականի այցից հետո ես թեթևացա»,- ասել է վարչապետը: ArmAr.am
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր գլխավորած «Արդարություն եւ զարգացում» կուսակցության նահանգային ղեկավարների մասնակցությամբ կայացած համաժողովում անդրադարձել է իր` օրերս հնչեցրած հայտարարությունը` «100 հազար անօրինական հայերին արտաքսելու» մասին, որը մեծ աղմուկ է բարձրացրել ոչ միայն Թուրքիայում: Նախ նա մեղադրել է լրագրողներին, իր խոսքը ոչ ճիշտ ներկայացնելու մեջ: Ապա «դասեր» տվել իրեն քննադատած թուրք լրագրողներին. «Կոչ […]




