Անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին՝ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ Հայաստանում անընդհատ խորացող սոցիալական խնդիրներ կան, և ամեն ինչ պետք է արվի, որպեսզի այդ խնդիրներին լուծում տրվի։ Հետո պարոն Սահակյանը խոսեց ազգային վեհ գաղափարներից, բայց նաև ընդգծեց, որ «սոված փորով մարդկանց չես կարող միայն գաղափարներով սնել»։ Ուստի, ամեն ինչ արվելու է, որպեսզի […]
19 Մարտ 2010
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս հայտարարել է, որ 5 տարվա ընթացքում Ադրբեջանում ստեղծվել է 800 հազար աշխատատեղ: Ադրբեջանական «Զերկալոնե փորձել է վիճակագրական տվյալները համադրելով ստուգել այդ փաստը և հանգել է այն եզրակացության, որ նախագահին մոլորեցնում են: Այսպես, ըստ պաշտոնական տվյալների` երկրում կա 1.8 մլն զբաղված մարդ, 100 հազար ուսանող, մոտ 90 հազար զինծառայող (ամբողջ բնակչության […]
«Երևան Ջուր» ՓԲԸ տեղեկացնում է, որ ս.թ. մարտի 22-ին «Ջրի համաշխարհային օրվա» կապակցությամբ կկայանա Ընկերության գլխավոր տնօրեն Պասկալ Ռուայեի հանդիպումը զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման վայրը` Աբովյան 66ա, «Երևան Ջուր» ՓԲԸ Հանդիպման ժամը` 11.30 ArmAr.am
«Գարնանը Վրաստանում լրջագույն ցնցումներ են սպսվում, և բացառված չէ, որ օտար պետության կողմից մեր ներքին գործերին միջամտելը»,- հայտարարել է «Ազատություն» կուսակցության ղեկավարներից Սանդրո Բրեգաձեն: Այս մասին տեղեկացնում է «Ախալի Թաոբա» թերթը: Ըստ նրա, անհրաժեշտ են լուրջ քայլեր` խուսափելու համար 2008թ. օգոստոսյան դեպքերի կրկնությունից, հակառակ դեպքում հնարավոր է նույնիսկ, որ օտարերկրյա պետության զորք մտնի Թբիլիսի: Հետևաբար, […]
ArmAr.am-ին ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ այսօր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ: Կառավարության ղեկավարը ներկաների ուշադրությունը հրավիրեց հանրապետության աշնանացան դաշտերում մոլախոտերի տարածվածության մտահոգիչ փաստի վրա և հանձնարարեց հնարավոր բոլոր միջոցներով պայքարել դրանց դեմ` և քիմիական, և մեխանիկական եղանակներով: «Պայքարը պետք է […]
Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ Հայերի Ցեղասպանության հարցի առնչությամբ այլևս ոչինչ չի քննարկելու: «Այն, ինչ պետք էր քննարկել, շատ մանրակրկիտ քննարկվել է։ Ասելու որևէ բան չի մնացել: Ամեն ինչի մասին խոսել ենք, շատ հարցերի շուրջ ներկայացրել ենք մեր բարի նպատակներն ու կարծիքները։ Կովկասում տիրող իրավիճակը բոլորի համար ակնառու […]
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն լրատվամիջոցներին տրված հրացազրույցում խոսելով հայ-թուրքական դիվնագիտական հարաբերությունների կարգավորման ներկայիս գործընթացից` ակամա խոստովանել է, որ Թուրքիան տարբեր ազգերի ու պետությունների հետ հին խնդիրներ ունեցող պետություն է: Մասնավորապես ընդգծել է, որ հազար տարվա խնդիրներ ունի սերբերի հետ, մի հարյուր տարվա էլ` հայերի հետ: Ապա, հավելել. «Եթե հաջողվեց բարելավել թուրք-սերբական հարաբերություններն, ապա ինչու՞ […]
Վրացական լրատվամիջոցների տեղեկացմամբ, Հարավային Օսիայի խորհրդարանը նոր որոշում է ընդունել, որով Վրաստանի նախկին Ցխինվալի շրջանի բնակչության ունեցվածքը պետք է բաժանվի օս ազգաբնակչությանը: Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտին այդ ձևով ցանկանում է լուծել բնակչության անապահով այն խավի խնդիրները, որոնք ապրում են վրանային պայմաններում և վաղը պատրաստվում են հանրահավաք անցկացնել: ArmAr.am
Անցյալ գիշեր իսրայելական օդուժը գրոհել է Գազայի տարածքը: The Jerusalem Post-ի հաղորդմամբ, դա պատասխան է եղել մեկ օր առաջ Գազայից Իսրայելի տարածքի հրթիռակոծման: Ռազմական ինքնաթիռները գրոհել են Եգիպտոսին սահմանակից թունելները, որոնցով Գազա են տեղափոխվել զենք և զինամթերք: ArmAr.am
ԱՄՆ-ում ոմն Փոլ Փաուելի մահապատժի են դատապարտել և էլեկտրական աթոռին նստեցրել այն բանի համար, որ ծաղրական նամակ է գրել մեղադրող դատախազին, հաղորդում է Sky News-ը: 1999 թ. նրան մեղադրել են սպանության և բռնաբարության մեջ և դատապարտել մահապատժի, սակայն վերին ատյանի դատարանը փոխել է դատավճիռը: Փաուելին թվացել է, թե ինքն այլևս ազատ է իր գործողություններում և […]




