19 Մարտ 2010

Մարտ 19, 2010թ. 16:30

Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի միջազգային կազմակերպությունը (FATF) Ադրբեջանին, Թուրքիային և Ուկրաինային ընդգրկել է այն երկրների  «սև ցուցակում», որոնք թերանում են հանցագործ եկամուտների «լվացման» և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Միաժամանակ, բանկերի և ֆինանսական այլ կազմակերպությունների համար նախատեսված այդ ցուցակում ընդգրկվել են Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Հունաստանը, Ինդոնեզիան, Եմենը, Կատարը, Քենիան, Մարոկկոն, Մյանման, Նեպալը, Նիգերիան, Պարագվայը, Սիրիան, […]


Մարտ 19, 2010թ. 16:10

ՀՀ խորհրդարանում այսօր տեղի ունեցած ճեպազրույցների ընթացքում Հ ՅԴ խմբակցության նախագահ Վահան Հովհաննիսյանն  այն հայերին, ովքեր այս կամ այն տնտեսական պատճառներով հայտնվել են Թուրքիայում, խորհուրդ է տվել անհապաղ լքել այդ երկիրը. «Գիտենալով, թե ինչ հասարակության մասին է խոսքը, ես մեր հայրենակիցներին զգուշավորության կոչ կանեի և, եթե ունեն հնարավորություն, արագորեն Թուրքիայից դուրս, կամ դեպի Հայաստան արագորեն […]


Մարտ 19, 2010թ. 16:00

Կոնվենցիան հաստատվել և առաջարկվել է ստորագրության, վավերացման եւ մասնակցության ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 260 A (III) 9 դեկտեմբերի 1948թ. Բանաձեւով, ուժի մեջ է մտել 12 հունվարի 1951թ. Պայմանավորվող կողմերը, հաշվի առնելով, որ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր Աuամբլեան իր 1946 թ. դեկտեմբերի 11-ի 96 (1) բանաձեւում հայտարարել է, որ միջազգային իրավունքի համաձայն ցեղաuպանությունը հանցագործություն է եւ հակաuում […]


Մարտ 19, 2010թ. 15:45

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը նախօրեին հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման հանրաքվեին պետք է մասնակցեն Ադրբեջանի բոլոր քաղաքացիները, քանի որ դա է պահանջում Ադրբեջանի սահմանադրությունը: Մամեդյարովը ասել էր նաեւ, թե Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը բանակցություններին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին: Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մեկնաբանելով  Մամեդյարովի հայտարարությունը նախ ասել է. «Հրաժարվելով Լեռնային Ղարաբաղի հետ […]


Մարտ 19, 2010թ. 15:27

ԱԱԾ մարմինների կողմից  իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների  արդյունքում  բացահայտվել և կասեցվել է դեղերի  պիտանելիության ժամկետների  փոփոխմամբ, ինչպես նաև  դեղերի  կեղծմամբ և  վաճառքով զբաղվող անձանց գործունեություն: Պարզվել է, որ Երևանի  բնակիչ  Տիգրան  Ավետիսյանն իր ծանոթների  միջոցով  դեղատներից ձեռք է բերել ժամկետանց, ինչպես  նաև ժամկետը սպառվող զգալի  քանակությամբ դեղեր և հատուկ  գործիքներով, համակարգչային  տեխնիկայի  կիրառմամբ, իրականացրել է դրանց  […]


Մարտ 19, 2010թ. 15:05

2014 թվականի օլիմպիական խաղերի մայրաքաղաք Սոչին պատրաստվում է մարտի 26-ին ընդունել Օլիմպիական խաղերի դրոշները: Օլիմպիական խորհրդանիշների ընդունումը կսկսվի օդանավակայանում, ապա դրանք կտեղափոխվեն երկաթուղային կայարան, ուր դիմավորողների շարասյունը դրանք կուղեկցի կենտրոնական հրապարակ,- հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:46

Ապրիլի 10-ին ինտերնետային հսկա  Google-ը կարող է հեռանալ Չինաստանից: Ինտերֆաքսի փոխանցմամբ, Google-ը ձեռնոց է նետել Չինաստանի իշխանություններին` հայտնելով, որ ինտերնետի որոնումների արդյունքների չինական հատվածում մտադիր է լրիվ մուտք ապահովել` ներառյալ չինական ղեկավարության համար այնպիսի անցանկալի թեմաներ, ինչպիսիք են Տիբեթը և Պեկինի Տյանանմեն հրապարակի 1989թ. դեպքերը: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:30

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանն, անդրադառնալով Թուրքիայի վարչապետի այն հայտարարությանը, որ հայ-թուրքական խնդիրները 100 տարվա պատմություն ունեն, նշեց, որ հայ-թուրքական խնդիրներն, ավելի ճիշտ՝ արյունոտ պատմություն ունեն, և Հայերի ցեղասպանության փաստն ընդունելուց ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումից հետո միայն թուրքերը շահեկան իրավիճակում կհայտնվեն, որովհետև միայն դրանից հետո նրանց վրայից ինչ-որ չափով կմաքրվեն արյան հետքերը ։ […]


Մարտ 19, 2010թ. 14:15

Աֆղանստանում փորձարկվել է իսրայելական անօդաչու երեք Heron1 ինքնաթիռներից մեկը, որոնք բունդեսվերը գնել էր հետախուզական նպատակներով: Թռիչքն անցել է նորմալ, սակայն վայրէջքի ժամանակ անօդաչու ինքնաթիռը դեռ չպարզված պատճառներով ընկել է կանգնած ինքնաթիռի վրա. երկուսն էլ վնասվել են: Սկսվել է նախաքննություն,-տեղեկացնում է «Լենտա ռու»-ն: ArmAr.am


Մարտ 19, 2010թ. 14:00

Թուրքիայի կառավարող «Արդարության և զարգացման» կուսակցության նիստում վարչապետ Էրդողանը նովրուզի կապակցությամբ շնորհավորել է ժողովրդին և, ըստ  CNN Turk-ի, ասել, որ Թուրքիայում այս նովրուզը տարբերվելու է մյուսներից նրանով, որ ահաբեկչական խմբերը չեն կարողանալու տոնական օրերն օգտագործել իրենց նպատակների համար: ArmAr.am