Այսօր Երևանի Մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Հայաստանում գրանցված այն կուսակցությունների ղեկավարների հետ, ովքեր ընդունել են նրա հրավերը՝ համատեղ քննարկելու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը. սեղանին հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններն են: Ասենք, որ նման ֆորմատով նախագահը երրորդ անգամ է հանդիպում կուսակցապետերին: Նախորդների ժամանակ քննարկվել են Ղարաբաղյան հիմնախնդիրն ու տնտեսական ճգնաժամը:
17 Սեպտեմբեր 2009
Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները քննարկելու համար հանդիպման էր հրավիրել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների: Չնայած հրավիրված էին 66 կուսակցություններ, սակայն ներկայացել են միայն 50-ը: Քննարկմանը մասնակցելուց հրաժարվածների թվում էին ՀԱԿ-ը և Ժառանգությունը: ՀԱԿ-ը չի ներկայացել` պատճառաբանելով քաղբանտարկյալների գոյության հանգամանքը և նախաստորագրված արձանագրություններում փոփոխություններ կատարելու հնարավորության բացակայությունը: Իսկ Ժառանգությունն իր բացակայությունը պատճառաբանել է նրանով, թե […]
Այս պահին Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և հայաստանյան քաղաքական կուսակցությունների ղեկավարների հանդիպումը: Հայ Ազգային կոնգրեսը հայտարարել է, որ չի մասնակցելու հավաքին: ՀՅԴ-ն մասնակիցների շարքում է: armarlur.com
Սեպտեմբերի 15-ին ադրբեջանական Day.az կայքում հայտնվեց «Армянские солдаты пьют за твое здоровье, Сержик!» հոդվածը[1], գարեջուր խմող հայկական զինվորների նկարներով: Հոդվածում նշվում էր, որ հայկական բանակում անկարգություն է տիրում և Հայաստանում ոչ ոք դրանից տեղյակ չէ:
Թուրքիայի ընդդիմադիր ուժերի հետ արտգործնախարար Ահմեդ Դավութoղլուի հանդիպում-քննարկումները շարունակվում են: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ այդ հանդիպումները շատ կարևոր են, դրանք հնարավորություն են տալիս քաղաքական ուժերին ծանոթանալ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման արձանագրությունների հետ: Նա հանդիպել է «Մեծ միություն», «Դեմոկրատական» կուսակցության ղեկավարների հետ: Քննարկումների ընթացքում երկու կուսակցության առաջնորդները շեշտել են, որ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը առաջնային […]
Ինչպես տեղեկացրել էր armar.am-ը, այսուհետ «Հրանտ Դինքի» միջազգային հիմնադրամն ամեն տարի Դինքի ծննդյան օրը` սեպտեմբերի 15-ին, միջազգային անվանական մրցանակներ է հանձնելու: Երեկ ուշ երեկոյան ավարտվեց մրցանակաբաշխությունն ու Դինքի միջազգային մրցանակը գտավ իր առաջին տերերին:




