17 Սեպտեմբեր 2009

Սեպտեմբեր 17, 2009թ. 17:44

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ,նախագահ Սարգսյանի հրավիրած քննարկմանը չմասնակցելու կապակցությամբ «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը armarlur.com-ին ասաց, թե  իրենք քննարկմանը չեն մասնակցել, քանի որ նախօրեին արտգործնախարարն արդեն հայտարարել էր` նախաստորագրված արձանագրությունները փոփոխության չեն ենթարկվելու, ուստի այդ քննարկումները, ըստ Մարտիրոսյանի.« քաղաքական շոու հիշեցնող հավաքներ են»: Մեզանում կան որոշ քաղաքական ուժեր  ու գործիչներ, որոնք ջանք չեն խնայում  երկրում […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 17:11

«Եթե արձանագրությունները  Հայաստանի և Թուրքիայի հիմնական քաղաքական էլիտայի համաձայնությանն արժանանան, ըստ երևույթին, կստորագրվեն երկու երկրների արտգործնախարարների կողմից, իսկ դրանց վավերացման ժամանակ կարող են ծագել խնդիրներ»,- տեսակետ է հայտնում  ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆԸ:  Հայ-թուրքական երկկողմ դիվանագիտական հարաբերություններին միտված բանակցային գործընթացների  արդյունքում երկու երկրների արտգործնախարարները նախաստորագրեցին արձանագրություններ, որոնք ներկայումս քննարկվում  են քաղաքական ուժերի ու հասարակության  կողմից: Երկու երկրների քաղաքական […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 16:47

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ քաղաքական կուսակցությունների նախագահներին հրավիրել է երրորդ թեմատիկ խորհրդակցությանը` “Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ներկա փուլը” թեմայով: ՀՀ Նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն իր բացման խոսքում ասել է. “Սա այս ձեւաչափով մեր երրորդ հանդիպումն է: Ինչպես հիշում եք, նախորդ երկու քննարկումները նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ու ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքների […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 15:41

«Թուրքիան որ այսքան շատ է խոսում է նախապայմաններից, դա նրանից է, որ զգում է, որ միջազգային իրավունքի տեսակետից` իր դիրքերը շատ խախուտ են: Մեր մասնագետները պետք է խորանային, տեսնեին, թե ի՞նչ խոցելի իրավիճակներ կան Թուրքիայի համար, որ նա այդքան տագնապով է վերաբերում այս հարցերին», -ասաց Պարույր Հայրիկյանը: armarlur.com


Սեպտեմբեր 17, 2009թ. 15:26

Միացյալ Ազատական Ազգային Կուսակցությունը (ՄԻԱԿ), լինելով մեր երկրի արդիականացման եւ հայոց պետականության հետագա ամրապնդման եռանդուն ջատագովը, կարևորելով մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդումը, կողմնակիցը լինելով մեր պետական շահերի հաշվառմամբ հարևան երկրի հետ հարաբերությունների կարգավորմանը, հայտնում է իր անվերապահ աջակցությունը Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի վարած պրոակտիվ, նախաձեռնողական եւ համարձակ արտաքին քաղաքականությանը և ողջունում է ողջամիտ […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 15:02

Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հավաստեց, որ Սփյուռքում գործող բարեգործական մի շարք կազմակերպություններ հայ-թուրքական արձանագրության հրապարակումից հետո դադարեցրել են Հայաստանի Հանրապետությանն ուղղված աջակցությունը: Մասնավորապես, ՀԲԸՄ-ի ղեկավարները նախագահի հետ զրույցի ժամանակ հայտնել են, որ դեմ չեն հայ-թուրքական հարբերությունների հաստատմանը, սակայն առավելապես կարևորում են ցեղասպանության ճանաչման հարցը: […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 14:54

Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայաստանյան քաղաքական կուսակցությունների նախագահների հետ հանդիպման ժամանակ  հայտարարել է, որ հայ-թուրքական  արձանագրությունները ամենևին վտանգ չեն պարունակում  թե Հայոց Ցեղասպանության ճանաչման, և թե  ԼՂՀ-ի հարցում: armarlur.com


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:15

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը դժգոհ է, քանի որ նախագահի խոստացած քննարկումները, որոնք նաև պետք է լուսաբանվեին և ներկայացվեին հասարկությանը, տեղի չեն ունենում, իսկ  հեռուստադիտողը ծանոթանում է միայն իշխանության տեսակետին: «Քննարկումների նպատակն այն է, որ վերջում փոփոխությունների առաջարկ ներկայացվի: Բայց  Էդուարդ Նալբանդյանի երեկվա հայտարարությունից երևում է, որ նախարարը փոփոխություններ կատարելու […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:13

Այս պահին ԱԺ փոխխոսնակ,  նախագահ  Սամվել Նիկոյանը շարունակում է հրապարակել 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը: Հիշեցնենք, որ այն բավականին ստվարածավալ է, այդ է պատճառը, որ ժամանակի սղության պատճառով ԱԺ-ն երեկվա նիստի ընթացքում Նիկոյանը չկարողացավ եզրակացությունն ամբողջությամբ ներկայացնել պատգամավորներին:  Այսօր հանձնաժողովի եզրակացության ընթերցմանը կհաջորդի պատգամավորների հարց ու պատասխանը: Այս պահին Խորհրդարանի մուտքի […]


Սեպտեմբեր 17, 2009թ. 13:11

Այս պահին ԱԺ-ում պատգամավորներն իրենց հարցերն են ուղղում 2008 թ.-ի մարտի 1-ին կատարված իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանին: Պատգամավոր Մկրտիչ Մինասյանը, հարց ուղղելով Ս.Նիկոյանին, փորձեց պարզել, թե արդյո՞ք Լևոն Տեր-Պետրոսյանը հրավիրվել է  և արդյո՞ք հանձնաժողովը հնարավորություն ունեցել է նրան հարցնել, թե ինչու նա այդքան սրեց իրավիճակը հանրապետությունում: Ս.Նիկոյանը, հարցին պատասխանելով, ասաց, որ հանձնաժողովը […]