Սեպտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ ՌԴ մայրաքաղաքում` Մոսկվայում, Ռուսաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարներ` Անատոլի Մերդյուկովն ու Սաֆար Աբիևը հաստատել են երկու երկրների միջև 2010թ. ռազմական համագործակցության պլանը։ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ նշել էր, թե ռազմական ոլորտում երկու երկրների հարաբերությունները կառուցված են փոխադարձ ձեռնտու հիմքի վրա և իրագործվում են նախանշված […]
25 Սեպտեմբեր 2009
Գեորգի Պետրոսյան. «Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի անկախությունը կճանաչվի» -Վերջերս թուրք- հայկական հարաբերությունները թևակոխեցին նոր զարգացման փուլ և արձանագրություններ ստորագրվեցին: Ղարաբաղյան կողմն ինչպե՞ս է վերաբերվում այս գործընթացին: – Ճիշտն ասած, ես տեղյակ չեմ, որ այդ արձանագրություններն արդեն ստորագրվել են: Եկեք ավելի ճշգրիտ արտահայտվենք. նախնական պայմանավորվածության համաձայն, 6 շաբաթվա ընթացքում այդ փաստաթղթերը պետք է ներկայացվեն երկու երկրների […]
Հոկտեմբերի երկուսից երեքը Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը պատրաստվում է մեկնել Նախիջևան: Նույն ընթացքում Բաքու կմեկնի խորհրդարանի նախագահ Մեհմեդ Ալի Շահինը: Հայաստանի հետ արձանագրությունների ստորագրման նախօրեին նախատեսված այս այցերը նպատակ են հետապնդում հստակություն մտցնել թուրք-ադրբեջանական հարաբերություններում: Անգամ թուրքական ԶԼՄ-ն են արձանագրում, որ Թուրքիայի կառավարությունն իր այս քայլով ի ցույց է դնում իր եղբայրական վերաբերմունքը Ադրբեջանի նկատմամբ: […]
Այսօր Երևանում սխալ հատվածից փողոցը հատող հետիոտները կարելի է ասել այնքան էլ մեծ զարմանք չեն հարուցում: Սակայն հոկտեմբերի 1-ից բոլոր հետիոտները ստիպված կլինեն փողոցն անցնել կամ օգտվելով գետնանցումներից կամ հետիոտնի համար նախատեսված անցման կետերից: Իսկ օրինախախտները կենթարկվեն պատասխանատվության` մուծելով 3.000 դրամ տուգանք: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ քաղաքացիները սովորություն չունեն անձը հաստատող փաստաթուղթ պահել […]
2009 թվականի սեպտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Չնայած այն հանգամանքին, որ հանդիպումը փակ բնույթ է կրել, այնուամենայնիվ, ԱՄՆ Պետքարտուղարությունից տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել, որից պարզվել է, որ Սահակաշվիլու հետ զրույցի կենտրոնական թեմաներից է եղել հայկական Սամցխե-Ջավախք տարածաշրջանի հիմնախնդիրը: Հիլարի Քլինթոնը դժգոհել է այն փաստի կապակցությամբ, որ այդ […]
Սուրեն ՄԱՆՈՒԿՅԱՆ Հրեաների կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու երեւույթը մշտապես հարցեր է առաջացրել: Մի պետություն, որը ստեղծվեց ցեղասպանություն ապրած ժողովրդի կողմից, թվում էր, թե չպետք է որեւէ երկընտրանք ունենար XX դարի առաջին ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման հարցում: Մինչդեռ հակառակը. Իսրայելը ոչ միայն չի ընդունում Հայոց ցեղասպանությունը, այլեւ որոշակիորեն խոչընդոտում է դրա ճանաչման գործընթացին, իսկ երբեմն հանդես […]
Գիտությունների ազգային ակադեմիկայում սեպտեմբերի քսաներեքին անցկացվել է ընդհանուր ժողով, որը քննարկել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը: Քննարկմանը ներկա են եղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Այս մասին հայտնում է Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը: Հանդիպմանը մասնակցել են շուրջ հարյուր հիսուն գիտնական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ, թղթակից անդամներ, ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ: Զեկույցով հանդես […]




