Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրավերով մեկնել է Վաշինգտոն: Օդանավակայանում` լրագրողներին տված ճեպազրույցում նա տեղեկացրել է, որ դեկտեմբերի 7-ին հանդիպելու է Բարաք Օբամայի հետ և որ ԱՄՆ-ի նախագահի հետ պատրաստվում են քննարկել տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ: Առավել ստույգ` անդրադառնալու են Իրաքում, Աֆղանստանում, Պակիստանում, Մերձավոր Արևելքում, Բալկաններում, և Կովկասում տիրող իրավիճակին, ինչպես […]
7 Դեկտեմբեր 2009
Դեկտեմբեր 7, 2009թ. 09:48
A խմբի H1N1 տիպի գրիպից Հայաստանում մահացության դեպք չի գրանցվել: Ինչպես ArmAr.am-ին հայտնեցին Առողջապահության նախարարությունից, գրանցված դեպքերը եղել են սեզոնային գրիպի պատճառով, որից,հատկապես, տարվա այս ժամանակահատվածում մահացություն միշտ էլ գրանցվել է: Ինչ վերաբերում է օրերս լրատվամիջոցներով շրջանառվող սեզոնային գրիպի համաճարակի մասին լուրերին, նախարարությունում ոչինչ չպատասխանեցին` նշելով, որ հիշյալ հարցի շուրջ այս պահին նախարարությունում խորհրդակցություն է […]




