Չնայած, որ Հայաստանում H1N1-ով հիվանդների թիվն աճել է` հասնելով 35-ի, բայց համաճարակի մասին դեռ ոչ մի խոսք չկա: Ինչպես ArmAr.am-ին տեղեկացրեց Առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը, իրավիճակի վերաբերյալ քննարկումները դեռ կշարունակվեն, իսկ դպրոցների ու մանկապարտեզների փակման մասին դեռ ոչ մի որոշում չի կայացվել:Այդ հաստատություններում ուսումնասիրություններն ընթացքի մեջ են, ինչից էլ հիմնականում կախված կլինի վերջնական որոշումը: […]
7 Դեկտեմբեր 2009
Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի նախագահ Արման Սաղաթելյանի դիտարկմամբ՝ բանակի, ռազմական հզորությունների հետ կապված հարցերում Ադրբեջանը, հոգեբանական առումով, լուրջ խնդիրներ ունի։ Եվ սեփական համակարգերում ունեցած այդ բացերը քողարկելու ճանապարհին ադրբեջանական քարոզչամիջոցները լայնածավալ աշխատանք են կատարում։ Ըստ Ա. Սաղաթելյանի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմական գործողություններ սկսելու մասին հայտարարություններն ավելի շատ ուղղված են իրենց երկրի ներսում եղած […]
Ս.թ. դեկտեմբերի 5-ին Բուենոս Այրես նահանգի մայրաքաղաք Լա Պլատայի կենտրոնական հրապարակներից մեկի վրա գտնվող «Անարատ հղիություն» մայր տաճարի հարեւանությամբ կայացել է հայկական խաչքարի բացման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Բուենոս Այրեսից, Բերիսոյից ժամանած եւ տեղի՝ Լա Պլատայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ խաչքարի բացման արարողությունն իրականացրել են Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, Լա […]
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կողմից Աթենքում արված հայտարարության մասին ArmAr.am-ի թղթակցի հետ զրույցում իր տեսակետն արտահայտեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը: Նա նշեց, որ ստորագրված հայտարարության մեջ ուշագրավն այն է, որ 2007թ. Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ ձևակերպված առաջարկությունն ամրագրվում է որպես խնդիրն այդ սկզբունքների շրջանակում լուծելու պահանջ։ «Սրանք այն հանգամանքներն են, որ թուրք-ադրբեջանական […]
Հայտնի թուրք պատմաբան Թաներ Աքչամը, գտնվելով Միացյալ Նահանգներում հայությանը կոչ է արել ողջ ներուժով շարունակել Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը և միջազգային հանրությանն ապացուցել, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումն ամենևին չի նշանակում, որ հայկական հարցը սառեցվում է ու Ցեղասպանության ճանաչման գործընթացը կասեցվում: Ամերիկահայության հետ հանդիպման ժամանակ վերջիններս թուրք գրողին ասել են, եթե խնդիրը հարաբերությունների կարգավորումն է, ապա […]
Դեկտեմբերի 8-ին կայանալիք Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարճատեւ այցով կմեկնի Բրյուսել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: ArmAr.am
Վերջերս թուրք պատմաբաններից մեկը` Դիարբեքիրում կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այդ քաղաքի թուրք ընտանիքներից մեկն իր հսկայական նյութական կարողությունը կուտակել է Հայոց Ցեղասպանության տարիներին` հայ հարուստների թողած հարստությունը յուրացնելու ճանապարհով: Սակայն սա ոչ թե մեկ` բացառիկ օրինակ է, այլ պարզվել է, որ այն համատարած բնույթ է կրում: Թուրք պատմաբանը բացահայտել է, որ այդ տարածքի […]
Դեկտեմբերի 6-ին Երեւանի Մալաթիա Սեբաստիայի 8-րդ եւ Հրազդան քաղաքի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել Ազգային ժողովի պատգամավորի լրացուցիչ մեծամասնական ընտրություններ: Նախնական տվյալների համաձայն, Հրազդանի թիվ 25 ընտրատարածքում միակ թեկնածուն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ներկայացնող Մխիթար Հարությունյանը հավաքել է 13 հազար 493 կողմ եւ 384 դեմ ձայներ: Իսկ թիվ 8 տարածքում գրանցված միակ անկուսակցական թեկնածու 38-ամյա […]
Դեկտեմբերի 2-ին, իր ծննդյան 72-ամյակի կապակցությամբ, APA ադրբեջանական լրատվական ծառայությանը տված հարցազրույցում Ադրբեջանի ժողովրդական գրող, Միլլի մեջլիսի պատգամավոր Էքրեմ Այլիսլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ հնչեցրած ավանդական եզրափակող հարցին պատասխանել է. «Ես կարծում եմ, որ Կովկասում տեղային բնույթի պատերազմ այլևս տեղի չի ունենա, եթե տեղի էլ ունենա, ապա այս անգամ այն դուրս կգա Կովկասի սահմաններից: Այդ […]
Այսօր Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը լրագրողներին ասել է, թե Աթենքում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը չի ստորագրվել որեւէ համատեղ փաստաթուղթ եւ չի արվել համատեղ քաղաքական հայտարարություն, քանի որ դա նախագահների իրավասությունն է: Նրա խոսքով, ԱԳ նախարարների մակարդակով ընդամենը պատրաստվում է նախագահների առաջիկա հանդիպումը, որտեղ էլ քննարկվում են հիմնական սկզբունքները: Ադրբեջանի ԱԳ […]




