7 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 7, 2009թ. 17:55

Հայ-ադրբեջանական հակամարտությունը վերջին մի քանի ամսում առավել շատ է օգտագործվում աշխարհաքաղաքական գործընթացներում, իսկ երկու խոշոր բևեռները չեն էլ թաքցնում դրանից հնարավորինս շատ միավորներ շահելու իրենց ձգտումների մասին: Այդ համատեքստում երկու թշնամի պետությունների դիրքերում, կարծես, աննկատ գումարելիների տեղափոխություն է լինում: Ռուսաստանի ավանդաբար (հաճախ պարտադրված) ռազմավարական դաշնակից Հայաստանը աստիճանաբար մոտենում է արևմտյան քաղաքականությանը: Զարմանալիորեն սա նկատում են […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 17:39

Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 17:16

Ադրբեջանում կազմել են հակաադրբեջանական տեղեկատվություն տարածող (ավելի ճիշտ, ադրբեջանական կեղտոտ քարոզչությանը հակասող) լրատվամիջոցների ցանկը: Ցանկը գլխավորում է «Եվրանյուզ» (Արցախի վերաբերյալ ռեպորտաժի համար) և ռուսաստանյան «Ռեն թիվի»  հեռուստաընկերությունները («Արյունոտ ապահարզան» շարքի ռեպորտաժի համար): Նման հեռուստաընկերությունների շարքին է  դասվել նաև ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը` օրերս  նկարահանված ֆիլմում Շուշիի մասին ճշմարիտ տեղեկություններ հրապարակելու համար: Ադրբեջանի Հեռուստառադիոհեռարձակման ազգային խորհրդի ղեկավար […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:51

Դեկտեմբերի 5-ին, ժամը 00.30-ի սահմաններում Պերմի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած խոշոր հրդեհի արդյունքում զոհվել էին հարյուրից ավել, մարմնական վնասվածքներ ստացել 130 հոգի: Տուժածների թվում նշվում էր նաեւ ազգությամբ հայ, 1974թ Էդուարդ Ղազարյանի անունը: Այսօր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինին՝ իր ցավակցությունը հայտնելով Ռուսաստանի Պերմ քաղաքում կատարված ողբերգության […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:40

Սահմանադրական դատարանից ArmAr.am-ին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Հովհաննես Պապիկյանը տեղեկացնում է, որ սույն թվականի հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված ու ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՍԴ ներկայացված հայ-թուրքական արձանագրություններն այս պահին գտնվում են ուսումնասիրման փուլում, որով զբաղվում է Սահմանադրական դատարանի անդամ, դատավոր Վլադիմիր Հովհաննիսյանը: Ուսումնասիրությունից հետո, նույն աղբյուրի տեղեկացմամբ, արձանագրությունները  կներկայացվեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:31

Սրանում պետք է վստահ լինի յուրաքանչյուր հայ, որքան էլ խոսեն տարածքների հանձնման կամ փոխզիջումների մասին: Պատերազմում հաղթած երկիրը երբեք չպետք է զիջի իր դիրքերը, հատկապես, եթե արյան գնով վերադարձրել է իր հայրենիքի տարածքները: Այն դեպքում, երբ այլևս ավելորդ է խոսել Ղարաբաղյան խնդրի մասին (այս հարցը մենք քսան տարի առաջ ենք լուծել` ստեղծելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը), […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:20

Բոսնիա եւ Հերցեգովինայի դեսպանը Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանին հանձնեց իր հավատարմագրերի պատճենը Դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանն ընդունեց Հայաստանում Բոսնիա եւ Հերցեգովինայի նորանշանակ դեսպան պարոն Ժելկո Յանետովիչին (Želko Janjetović) հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Շնորհավորելով դեսպան Յանետովիչին իր նոր առաքելությունը ստանձնելու առիթով` փոխնախարար […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:15

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի` հարգանքի տուրք մատուցել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին: Երկրի ղեկավարը ծաղկեպսակ է  դրել  «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշահամալիրում, ներկա գտնվել զոհերի հիշատակին մատուցված հոգեհանգստյան  կարգին: Հանրապետության Նախագահն այնուհետեւ այցելել է Ախուրյան համայնքում կառուցվող շաքարի գործարան: Սերժ Սարգսյանը ծանոթացել է  գործարանի շինարարական աշխատանքի ընթացքին եւ  շաքարի ճակնդեղի մշակության նախապատրաստական  […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 16:13

«Թուրքերը չեն սիրում ներողություն խնդրել: Նույնիսկ ամենալիբերալ թուրքի համար հաճելի չէ ներողություն խնդրել իր օսման նախնիների համար»,-ասել է Անկարայի «Սաբահ» թերթի մամլո բաժնի նախկին ղեկավար Ասլի Այդինտասբասը: Ըստ «REGNUM» գործակալության, լեհական «Polityka» պարբերականը գրում է որ եթե այսօր թուրքերը ցույց են տալիս, որ ինչ-որ բաներ հասկացել են, ապա դա «միայն Եվրամիության պարտադրանքով, այդ կառույց  մուտք […]


Դեկտեմբեր 7, 2009թ. 15:00

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել 1988 թվականի երկրաշարժից տուժած շրջաններ` հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին: Սպիտակի Սբ. Հարություն եկեղեցում վարչապետը և նրան ուղեկցող անձինք մասնակցել են երկրաշարժի զոհերի հիշատակին մատուցված պատարագին, ապա ծաղկեպսակ են դրել Սպիտակի երկրաշարժի զոհերի հուշարձանին: Վանաձորում Տ.Սարգսյանն այցելել Սբ. Աստվածածին եկեղեցի։ Առաջնորդանիստ եկեղեցու բակում տեղադրված հիշատակի խաչքարի առջև այցելուները […]