ՎիվաՍել-ՄՏՍ-ը, ՙՄՏՍ՚ ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, ներկայացնում է E960 3G Wi-Fi երթուղղիչի հիման վրա ստեղծված O-Zone փաթեթը` նախատեսված հատուկ փոքր ձեռնարկությունների և գրասենյակների համար: Փաթեթը տրամադրում է. անսահմանափակ, անլար ու արագ ինտերնետ ներքին ցանց ստեղծելու պարզ ու հարմար հնարավորություն մատչելի հեռախոսակապ Փաթեթի տրամադրման պայմաններ Բոլոր գները ներառում են ԱԱՀ: ՙԱրագագործ ինտերնետի անլար մուտքի ապահովման և ներքին […]
8 Դեկտեմբեր 2009
Հայաստանի խորհրդարանը հավանություն է տվել Աֆղանստան հայ խաղաղարարներ ուղարկելու մասին Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համաձայնագրին: Նախօրեին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խորհրդարանում ներկայացրել է երկու համաձայնագրերը, որոնք կարգավորում են հայ խաղաղարարների ուղարկման իրավական եւ ֆինանսական հարցերը: Նախարարի խոսքով, հայ խաղաղարարները ծառայելու են Գերմանիայի զինվորական ստորաբաժանման կազմում: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ հայ խաղաղարարների խնդիրն է Քունդուզ […]
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվության՝ Օբամա-Էրդողան հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետի կողմից շատ կտրուկ արտահայտություններ, ինչ- որ տեղ նաև պահանջներ են հնչել՝ կապված Ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ։ Ասվում է, որ Թուրքիայի վաչապետը շեշտել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը ուղղակիորեն կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ: Սակայն պարզվում է, որ ադրբեջանաթուրքական լրատվամիջոցները հերթական անգամ […]
Բնական է, որ Ղարաբաղյան կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները չէին կարող դուրս մնալ նաեւ Արցախի հասարակական հատվածի ներկայացուցիչների ուշադրությունից: ԼՂՀ ոչ կառավարական կազմակերպությունների խորհրդի ներկայացուցիչների և տեղի փորձագետների մասնակցությամբ օրերս անցկացված քննարկումների ընթացքում, այդ առթիվ հնչեցին լուրջ մտահոգություններ: ՀԿ-երի ներկայացուցիչներն առաջին հերթին հետաքրքրվեցին` օրերս` ղարաբաղյան կարգավորման ներկա գործընթացի վերաբերյալ ԼՂՀ ԱԺ-ի ընդունած հայտարարության որոշ մանրամասներով: […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան կժամանի Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Այս մասին տեղեկացնում են նախագահի լրատվական ծառայությունից: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք: Նույն օրը Լատվիայի Նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի […]
Շուրջ երեք ամիս է խոսեցինք, ասեցինք, ազգովին քննարկեցինք, վիճեցինք, լարվեցինք, անգամ զայրացանք, սակայն այդպես էլ եզրահանգման չեկանք: Տարակարծիք մնացինք ու… բաժանվեցինք: Այդպես էլ չփորձեցինք, մենք մեզ համար չպարզեցինք, թե իրականում ո՞րն է դրված խնդիրը և ո՞րն է լինելու ակնկալվող արդյունքը, ի վերջո, ո՞րն է բուն հանցագործությունը, որո՞նք են հիմնական՝ առանցքային վտանգները և ի՞նչպիսին կարող են […]
Ի վերջո, կայացավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երկար սպասված հանդիպումը: Երեկ Երևանի ժամանակով 20:40-ին սկսված հանդիպումն ընթացել է երկու ժամ, որից հետո երկու ղեկավարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ: Ինչպես նախատեսված էր կողմերը քննարկել են բազմաբնույթ հարցեր, այդ թվում անդրադարձել են հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմանը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին: Բարաք […]
Թատրոնի եւ կինոյի տաղանդավոր խորհրդային եւ ռուսաստանյան դերասան Արմեն Ջիգարխանյանը ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, դեկտեմբերի 7-ի առավոտյան Մոսկվայում հոսպիտալացվել է: Դերասանը հիվանդանոց է տեղափոխվել ուղեղի կաթվածով: Այժմ նա գտնվում է Մոսկվայի բարձրակարգ վերականգնողական կենտրոններից մեկում: Հայտնի ու սիրված դերասանն այսօր ղեկավարում է Մոսկվայի դրամատիկական թատրոնը: Նա ծնվել է 1935թվականին: ArmAr.am




