8 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 8, 2009թ. 17:09

«Կրթության և գիտության հայ նվիրյալները» խորագրով կերպարվեստի ստեղծագործությունների մրցույթ-ցուցահանդեսն այսօր բացվեց Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանում: ՀՀ անկախության տոնի կապակցությամբ մրցույթը հայտարարել էին կրթության և գիտության նախարարությունը և Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը: Մրցութային հանձնաժողովի համանախագահ, կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանը, դիտելով ներկայացված  ստեղծագործությունները, նշեց.«Ցուցահանդես-մրցույթի նպատակն էր մասնագետների և ուսանողների ուշադրությունը սևեռել […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:05

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում  տիրող իրավիճակին վերաբերող հարցեր: ԼՂՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


Դեկտեմբեր 8, 2009թ. 17:03

Հայտնի է, որ Թուրքիայի վարչապետը ԱՄՆ նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո՝  լրագրողների հետ ասուլիսի ընթացքում խուսափել է պատասխանել այն հարցին, թե, արդյո՞ք, Բարաք Օբամայի հետ քննարկվել է Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: Այս առիթով ArmAr.am-ի հետ զրույցում Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը նկատեց, որ Թուրքիայի վարչապետը, բնականաբար, այդ հարցին չէր պատասխանի, քանի որ, ըստ Դեմոյանի, այս […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 15:58

Գյուղատնտեսության բնագավառի` 2009-ի ձեռքբերեւմներն ու ձախողումներն այսօր լրագրողներին է ներկայացրել Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Փոխնախարարը նաեւ նշել է, որ կառավարությունն ավարտել է առատ կարկուտից տուժած համայնքների կրած վնասների հաշվարկը: 270 համայնքներ տուժել են ընդհանուր առմամբ 13.5 մլրդ դրամով: Չնայած դրան, երկար սպասված փոխհատուցումները գյուղացիներն այդպես էլ չեն ստանա: «Մեր երկրում միակ կաղացող տեղը գյուղատնտեսության ոլորտում […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 15:54

ԱԺ առողջապահության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բալոյանն այսօր անդրադարձել է երկրում առկա համաճարակային իրավիճակին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասել է, որ  դեկտեմբերի 8-19-ը հանրապետության դպրոցներում ու մանկապարտեզներում հաճախումները դադարեցնելու վերաբերյալ ԿԳ նախարարի որոշումը գրիպի համաճարակը կանխելու դասական միջոց է: Իսկ թե ինչո՞ւ կրթության նախարարի հրամանը  չի տարածվում բուհերի ուսանողների վրա` Արա Բաբլոյանը պատասխանել […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 15:41

Խորհրդային գիտնական-արևելագետներից մեկը` Ի. Դյակոնովը, ժամանակին իր հրապարակած «Մարաստանի պատմություն» գրքում տեսակետ է հայտնել, որ հին միդիացիները ադրբեջանցիների նախնիներն են եղել: Նման մեծանուն գիտնականի կողմից այսպիսի  դիրքորոշումը բավական լուրջ կասկածների տեղիք էր տալիս հենց գիտնականների կողմից, քանի որ այն իրականության հետ և ոչ մի աղերս չունի: Իհարկե,   հայտնի է, որ Խորհրդային Միությունում պետական մակարդակով ընթանում […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:59

ՀՀ Ազգային ժողովի նիստում ձայների մեծամասնությամբ հավանության է արժանացրել Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև կնքված համաձայնությունը, ըստ որի Հայաստանը խաղաղապահ զորամիավորում կուղարկի Աֆղանստան։ Ըստ համաձայնագրի Աֆղանստան կմեկնի 40 հոգուց բաղկացած հայկական խաղաղապահ կազմը։ Նրանք Աֆղանստանում կապահովեն Կունդուզի օդանավակայանի՝ մասնավորապես թռիչքային դաշտի անվտանգությունը: Հայաստանի խաղաղապահները  իրենց առաքելությունն Աֆղանստանում կսկսեն 2010 թ.-ի փետրվարից: ArmAr.am


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:42

Քաղաքագետ Դավիթ Բաբայանն անդրադառնալով Օբամա-Էրդողան  հանդիպմանը, նկատեց, թե  Էրդողանի խոսքում, այնուամենայնիվ, նախապայմաններ կան։ ArmAr.am-ի թղթակցի  հետ զրույցում նա նշեց, որ Թուրքիայի վարչապետի նման հայտարարությունները կանխատեսելի էին և դրանով մեկ անգամ ևս, կարելի է ասել, պարզաբանվում են մի շարք կարևորագույն գործընթացներ։ «Առաջինը, որ Թուրքիան պատրաստ չէ հայ-թուրքական հարբերությունների զարգացման գործընթացում` առանց նախապայմանների շարժվել առաջ։ Եվ երկրորդ, […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:40

Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգի Բեշիրի շրջանում  զինված ուժերին   պատկանող հանրակացարանների վրա գիշերը զինված հարձակում է տեղի ունեցել:  Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, գրոհայինները եղել են Քրդական բանվորական կուսակցության  զինյալները: Նրանք կրակ են բացել հանրակացարանների ուղղությամբ, նետել նռնակներ, որի հետևանքով ծանր վիրավորվել է մարտական հերթապահություն իրականացնող երկու ենթասպա: Դեպքի վայրից փախուստի դիմած քուրդ գրոհայիններին ձերբակալելու նպատակով   Բեշիրի […]


Դեկտեմբեր 8, 2009թ. 14:05

2008 թ. սեպտեմբերից ի վեր Թուրքիայի հետ Հայաստանի բանակցությունների նպատակն էր առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու արդյունքում միակողմանի փակ սահմանի բացումը: Այս սկզբունքով է ՀՀ արտաքին գերատեսչության կողմից մեկնարկել և ընթացել բանակցային ողջ գործընթացը, որի արդյունքում` 2009 թ. մարտ-ապրիլին համաձայնեցվեցին, իսկ հետագայում նախաստորագրվեցին արձանագրությունները: Վերջապես, հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում այդ փաստաթղթի տակ իրենց ստորագրությունները […]