18 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 18, 2009թ. 11:28

Կիպրացի երեք հույն (Միհալիս Թումազու, Նիկոլաս Կաջիլարիս և Մարուլա Տոմբազի) Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում դատական հայց են ներկայացրել Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության դեմ (ՀԿԹՀ)`  պահանջելով 400մլն դոլարի փոխհատուցում Կիպրոսում իրենց կրած  նյութական կորուստների համար: Դրան ավելացնելով նաև բարոյական վնասի փոխհատուցման ծավալը` մեղադրող կողմը Թուրքիայից և ՀԿԹՀ-ից պահանջում է գանձել 1 տրլն դոլար: […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 10:55

Ինչպես հայտնի է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը պաշտոնական այցով դեկտեմբերի 23-ին ժամանել է Թեհրան, հանդիպել իրանցի պաշտոնակից Մանուչեհր Մոթթաքիի հետ: Այնուհետեւ նրանք համատեղ մամուլ ասուլիս են տվել, որտեղ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարվել է, թե Իրանին գազ վաճառելու հարցում կողմերը համաձայնության են եկել: Հատկանշական է, որ եթե ադրբեջանական ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանում են այցը, ապա Իրանի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 10:50

Արդեն որոշված է Երևանի «Հատիս» կանանց բասկետբոլային թիմի մրցակիցը  Եվրոպայի գավաթի 1/16-րդ եզրափակիչում։ Մեր բասկետբոլիստուհիները  կխաղան Ռուսաստանի Օրենբուրգ քաղաքի «Նադեժդա» թիմի հետ։ 1/16-րդ եզրափակչի  խաղերը տեղի կունենան հունվարի 7-ին։ Ռուսաստանի թիմին հաղթելու դեպքում մեր բասկետբոլիստուհիների մրցակիցը կլինի Իսպանիայի «Սարագոսա» և Ռումինիայի «Սֆինտու Գեորգե» թիմերի միջև կայանալիլ մրցամարտի հաղթողը։ ArmAr.am


Դեկտեմբեր 18, 2009թ. 09:45

ՀՀ գլխավոր դատախազի դեկտեմբերի 9-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության կառուցվածքում ստեղծվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով մասնագիտացված բաժին: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը: ArmAr.am


Դեկտեմբեր 18, 2009թ. 09:00

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 17-ին ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի &  ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար ՀՀ ԱԱԾ մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվել են Մարտական ծառայության մեդալով: Մարտական ծառայության մեդալով պարգեւտրվել են. Աշոտ Էդուարդի ԱՎԱԳՅԱՆԸ`ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Արայիկ Էմանուելի ԱՎԵՏԻՍՅԱՆԸ` ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ Արմեն Գ&որգի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 08:30

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 17-ին հրամանագրեր է ստորագրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ–լեյտենանտ Գորիկ Հակոբյանին` գեներալ–գնդապետի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ռոմիկ Հարությունյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ–մայոր Ֆելիքս Ցոլակյանին` գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին: ArmAr.am