18 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 18, 2009թ. 15:50

Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը: Խորհուրդն ի գիտություն է ընդունել  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման  2009-2012 թթ. միջոցառումների  կատարման ընթացքի մասին խորհրդի  անդամների հաղորդումները, ինչպես նաեւ որոշվել է համաձայն  ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2009-2012 թթ.  միջոցառումների  ծրագիրը […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 15:44

Դեկտեմբերի 15-ին լրացավ 5 տարին այն օրից, երբ ադրբեջանական բանակի կողմից  բարբարոսաբար քարուքանդ արվեց պատմական մեծ արժեք ներկայացնող Ջուղայի հայկական գերեզմանատունը։ Հինգ տարիների ընթացքում այս հանցագործության մեղավորները դեռ չեն պատժվել։ ArmAr.m-ի թղթակիցը փորձեց պարզել` ՀՀ պատկան մարմինները   չե՞ն պատրաստվում դիմել Հաագայի միջազգային դատարան` հանդես գալով հայկական մշակութային արժեքների հետևողական ոչնչացում իրականացնող Ադրբեջանի դեմ դատական հայցով: […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 14:22

Թուրքիայի Սահմանադրական դատարանի դեկտեմբերի 11-ի որոշմամբ լուծարված քրդական «Ժողովրդավարական հասարակություն կուսակցությունը» մեջլիսում ներկայացված էր 21 պատգամավորով: Դատարանի վճռով կուսակցության առաջնորդ Ահմեթ Թյուրքն ու «ԺՀԿ»-ական պատգամավոր Այսել Թուղլուքը զրկվել էին պատգամավորական մանդատից: Մնացած 19 խորհրդարանականներն ակամա հայտնվում էին անկախ պատգամավորների կարգավիճակում: Սակայն կուսակցությունը փակվելուն պես վերջիններս որոշում էին ընդունել հրաժարվել իրենց մանդատներից: «CnnTurk» լրատվական կայքի տեղեկացմամբ, […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 14:18

«Բա դպրոցը կփակե՞ն… Ու՞ր մնաց մեր բարեկամությունը… Բա մեր հայ մանուկները մեղքը չե՞ն.. Գնան վրացանա՞ն… Ես դեռ ցույց կտա՛մ… » Սրանք էին 70 – ամյա բոլնիսեցի Սերյոժա Մարտիրոսի Ափրամյանի վերջին խոսքերը, որից հետո ծանր նյարդային հիվանդությամբ մի քանի օր տառապեուց հետո կնքեց իր մահկանացուն։ Նրա մահով Բոլնիս քաղաքի հայկական զանգվածը ծանր կորուստ կրեց. համայնքից բացակայեց […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 14:00

«Փաստարկ» մամուլի ակումբում, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր հաստատումից, հանրապետական պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր ասել է, թե Թուրքիան երբեք իր շահերին հակասող որեւէ որոշում չի կայացնի: Երեկ Թուրք լրագրողները հայ լրագրողներին փորձում էին հասկացնել, որ Թուրքիան փակուղային վիճակում է հայտնվել, եւ որ այդ երկրի ներքաղաքական վիճակը լարվել է քրդական կուսակցությունը փակելու ՍԴ-ի որոշումից հետո: Եվ այս […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 13:40

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ԱՄՆ պետդեպարտամենտին է փոխանցել իր երկրի բողոքի նոտան, կապված Կոնգրեսի օրինագծի հետ, որով ԱՄՆ 8 մլն դոլար օգնություն է հատկացնում ԼՂՀ-ին: Դեսպանը հայտարարել է, թե ԱՄՆ կառավարությունը պետք է բացատրություն տա այս հարցի վերաբերյալ: Նա նշել է նաեւ, թե Լեռնային Ղարաբաղում ծրագրերի իրագործումն առանց Ադրբեջանի մասնակցության դիտվում է որպես ‘ԱՄՆ աջակցություն սեպարատիստական […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 13:00

ԵԽ-ն դեկտեմբերի 16-ին  բանաձև է ընդունել, որը վերնագրված է՝ «Արտահայտվելու ազատության իրավունքն Ադրբեջանում»: Այնտեղ շատ կոշտ գնահատականներ  են հնչում Ադրբեջանի դեմ` մի երկիր, ուր ոտնահարված է  խոսքի ազատությունը: Նշյալ փաստաթուղթն ընդունվել է խորհրդարանականների մեծեմասնության նախաձեռնությամբ։ Փաստաթղթի համար հիմք են հանդիսացել այն հաշվետվությունները, որոնք կազմվել են  միջազգային կազմակերպությունների կողմից՝ այդ երկրում  լրատվամիջոցների  ներկայացուցիչներին ճնշելու ու վախեցնելու […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 12:51

Ս. թ. դեկտեմբերի 18-ին Իտալիայի Հանրապետության նախարարների խորհրդի նախագահության Հանրային ծառայության դեպարտամենտի եւ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական ծառայության խորհրդի միջեւ ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված երկու երկրների հանրային կառավարման ծառայությունների միջեւ համագործությանը եւ ոլորտում բարեփոխումների, ակադեմիական վերապատրաստման, կենտրոնական կառավարման համար ավագ քաղաքացիական ծառայողների համալրման, ինչպես նաեւ տեղական հանրային ծառայության համար կադրերի վերապատրաստման ծրագրերի իրականացմանը: Հուշագիրը Հայաստանի […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 12:48

Եվրասիայի էներգետիկ խնդիրների ուսումնասիրման կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդրոս Պետերսենի կարծիքով, Ադրբեջանը, որպես գազ արտահանող երկիր, ոչ հեռու ապագայում կարող է կորցնել իր կարևորությունը Եվրամիության համար: Դրան կարող են նպաստել «Նաբուկո» ծրագրից Ադրբեջանի դուրս մնալը, այդ ծրագրին Մերձավոր Արևելքի երկների մասնակցությունը, ինչպես նաև Եվրոպայում գազի ոչ ավանդական հանքավայրերի մշակումը: Ուստի Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը պետք է ջանա, […]


Դեկտեմբեր 18, 2009թ. 12:00

Այսօր Նախագահ Սերժ Սարգսյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան, որտեղ կմասնակցի պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին: Հանդիպման ընթացքում կքննարկվեն միջազգային քաղաքականությանն առնչվող, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող խնդիրներ։ Հանդիպմանը կմասնակցեն նաև Ռուսաստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի նախագահները։ Ղազախստանը 2010 թ. ստանձնում է Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության նախագահությունը: ArmAr. […]