19 Դեկտեմբեր 2009

Դեկտեմբեր 19, 2009թ. 13:10

«Գելլափ» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ առաջիկայում Ադրբեջանի չափահաս բնակչության թիվը 20%-ով կնվազի։ Նրանց կատարած հարցումները փաստում են, որ Ադրբեջանի բնակչության 28%-ից ավելին ցանկություն ունեն տեղափոխվել և բնակվել այլ երկրներում։ Եթե նկատի ունենք այն «փաստը», որ Ադրբեջանի իշխանությունները առավոտից երեկո հայտարարում են, թե երկրի բնակչությունը ապրում է գոհ ու երջանիկ, և այս երկրում ապրելը երանություն է […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 12:38

Հայաստանի աշխատաշուկայի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անցումային բնույթի տնտեսությամբ այլ երկրների պես, գործազրկության մակարդակն այստեղ էլ բարձր է` հատկապես, երիտասարդության շրջանում այն անցնում է  50%-ը։ Մեզանում բարձր է, հատկապես, երկարատեւ գործազրկության մակարդակը, իսկ կրթությունը` որպես «ուղիղ ճանապարհ» ուղին ընտրածների 56%-ը չի աշխատում իր մասնագիտությամբ։ Փաստ է նաեւ, որ մեր երկրում առաջարկվող աշխատատեղերի համար տարիքային […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 12:00

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին մեկնել էր Տրապիզոն: «Արսինի» կենտրոնական մզկիթում ուրբաթօրյա նամազից հետո` մզկիթից դուրս գալու պահին, Էրդողանը զրուցել է իրեն շրջապատած հայրենակիցների հետ: Այդ պահին քաղաքացիներից մեկը բղավելով` կշտամբել է Թուրքիայի կառավարության ղեկավարին: Ինչպես հաղորդում է «Ihlas» լրատվական գործակալությունը, նա մոտենալով Էրդողանին ասել է. «Քաղցած ենք: Երկու տարի է քաղցած ենք: Ի°նչ […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 11:04

ArmAr.am-ի թղթակիցը Պոլսո «Ակոս» թերթի խմբագիր Արիս Նալջիի հետ խոսել է  պոլսահայության ներկայիս վիճակի մասին: Արիս Նալջին գտնում է, որ այսօր որոշակի` դրական տեղաշարժեր են նկատվում Թուրքիայում ապրող հայերի իրավունքների հարցում.  «1955-ից հետո պոլսահայերը պատգամավոր չունեին Թուրքիայի մեջլիսում: 2007-ի ընտրությունների ժամանակ հայերն ասացին, որ իրենք պետք է քվեարկեն իրենց նախընտրած անկախ թեկնածուների օգտին: Իհարկե, այդ […]


Դեկտեմբեր 19, 2009թ. 11:01

Ուժեղ քամու պատճառով Թուրքիայում մզկիթ է փլվել։ Ութ մարդ մնացել են փլատակներում։ Փրկարարների ուժերով հաջողվել է նրանց այնտեղից դուրս բերել։ Սակայն, նրանցից 4-ն արդեն մահացել էին, մյուսներին տեղափոխել են հիվանդանոց։ Վիրավորների վիճակը շատ ծանր է։ ArmAr.am


Դեկտեմբեր 19, 2009թ. 10:57

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրապարակած վերջին տվյալների համաձայն А/H1N1  գրիպից մահացածների թիվը, դեկտեմբերի 13-ի վիճակով, աշխարհում կազմում է  10 582 մարդ։ Դեկտեմբերի 6-ի դրությամբ այդ թիվը 9 596 է եղել։ Հրապարակված փաստերի համաձայն А/H1N1 գրիպի դեպքեր են գրանցվել աշխարհի 208 երկրներում։ ArmAr.am


Դեկտեմբեր 19, 2009թ. 10:00

Ադրբեջանի Գուբայի շրջանում 15-ամյա աղջնակն ինքնասպանություն է գործել: Իսկ պատճառն այն է, որ աղջկա ծնողները նրան պարտադրանքով  ամուսնացրել են չսիրած տղամարդու հետ: Կատարվածին արձագանքել է  Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռ.Ասլանովան: Նա ասել է, որ աղջկան ամուսնացրել են շարիաթի օրենքով: Պատգամավորը պահանջել է պատասխանատվության ենթարկել մոլլային: Ադրբեջանցի հոգեբան Ազադ Իսազադեի խոսքով, Ադրբեջանի հարավային շրջանների բնակչությունը  մոլեռանդ ավանդապահներ […]