Կրոնական ու էթնիկ բախումներով հարուստ Թուրքիայում վերջին ամիսներին կրկին ակտիվացել է ալևիների կրոնական շարժումը, որը համառորեն պահանջում է իրավունքների ընդլայնում և համապատասխան պաշտպանություն քրդերից: Դեռևս 2009-ի գարնանից Անկարայում սկսված ալևիական լայնամասշտաբ ցույցերն ու բողոքի ակցիաները անհանգստություն առաջացրին թուրքական իշխանությունների մոտ, որոնք էլ մի քանի անգամ ապարդյուն փորձեցին համաձայնության գալ վերջիններիս հետ: Թուրքական իշխանությունները համառորեն մերժում […]
Հունվար 2010
Անհատի դաստիարակության, նախադպրոցական կրթության ասպարեզում պետությունը գլխավոր դերը վերապահում է ընտանիքին: Վերջինիս աջակցելու համար ստեղծվում են նախադպրոցական հաստատություններ, իսկ հետո երաշխավորում միջնակարգ կրթությունը: Սակայն փաստն այն է, որ անկախացումից հետո նախադպրոցական համակարգը հայտնվեց ճգնաժամում: Պակասեց դրանում եղած հաստատությունների թիվը, նվազեց երեխաների ընդգրկվածությունը: Հենց այդ տարիներին, իրար հերթ չտալով, բացվեցին մասնավոր մանկապարտեզները: Այս վճարովի հաստատությունները, պարզ […]
Իտալիան նշում է մեծ կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 90-ամյակը: Նա մահացավ 1993 թվականին, այն նույն թվականին, երբ ստացավ ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը կինոարվեստում ունեցած մեծ ներդրման համար: Այդ նույն թվականին էլ Ֆելինին պատրաստվում էր նշել իր «ոսկե հարսանիքը» Ջուլիետա Մազինիի հետ, որը նրանից հետո ապրեց ընդամենը մի քանի ամիս: ArmAr.am
Ինչպես տեղեկացրել է ArmAr.am էլեկտրոնային օրաթերթը, Թուրքիայի ԱԳ նախարարությունը երեկ հայտարարություն էր տարածել` դժգոհելով, թե հայ-թուրքական արձանագրությունների վերաբերյալ 2010թ. հունվարի 12-ին ՀՀ Սահմանդրական դատարանի կայացրած որոշումը նախապայմաններ է պարունակում, որոնք «հակասում են արձանագրությունների «հիմնարար նպատակներին»: Այս առիթով ArmAr.am-ի լրագրողի հարցմանն ի պատասխան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը երեկ ասել էր, թե` […]
«Թեև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում 2009 թվականին գործնական արդյունքներ չեն եղել, կարծում եմ` որոշակի առաջընթաց կա: Արդեն էլ ավելի են որոշակիացվել, թե ինչ ուղիներով պետք է հիմնախնդիրը լուծվի: Նախորդ տարի Աթենքում ԱԳՆ մակարդակով ԵԱՀԿ նիստի ժամանակ այդ հարցով ընդունված փաստաթուղթը հստակ ներկայացնում է հակամարտության կարգավորման ուղին: Այնտեղ նշվում է, որ այդ հիմնախնդիրը պետք է լուծվի […]
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե ՀՀ ՍԴ որոշումը նախապայմաններ է պարունակում: Այս առիթով ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի լրագրողի հարցմանն ի պատասխան, նախ ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նկատեց, թե «ՍԴ մասին» օրենքի համապատասխան՝ ՍԴ-ն չի կարող մեկնաբանել իր որոշումը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայտարարությունն արվել է Թուրքիայի ԱԳՆ-կողից, […]
Հունվարի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերը՝ ի դեմս «Ժողովրդավարություն», «Հայրենիք» և «ՀՅԴ-Շարժում-88» խմբակցությունների, ընդունել են հայտարարություն Բաքվի հայերի 1990թ. հունվարյան ջարդերի կապակցությամբ։ Ստորև ներկայացվում է հայտարարության ամբողջական տեքստը. Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Քսան տարի առաջ, պաշտոնապես դեռեւս խորհրդային կոչվող Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում, պետականորեն կազմակերպվեց եւ […]
«Տեղեկատվական պատերազմում հայկական կողմը, ցավոք , զիջում է ադրբեջանցիներին։ Նրանք մեծ ծավալներով հրատարակում եւ անգլերեն են թարգմանում իրենց բոլոր հետազոտությունները, որոնք խեղաթյուրում են պատկերացումները իրականության վերաբերյալ»,-այս մասին ասել է ռուս քաղաքագետ Վլադիմիր Զախարովը «Ես ուզում եմ դիմել Հայաստանի իշխանություններին, հայ գործարարներին եւ ասել՝ ինչո՞ւ դուք համարժեք քայլեր չեք ձեռնարկում, ինչո՞ւ անգլերենով չեք հրատարակում գրքեր, որպեսզի […]
Գիտությունների ազգային ակադեմիայում այսօր տեղի է ունեցել գիտաժողով՝ նվիրված 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած կոտորածների 20- ամյա տարելիցին։ Միջոցառման ընթացքում միաժամանակ կայացել է լրագրող Մարինա Գրիգորյանի «Բաքու. 1990 հունվար. սովորական ցեղասպանություն» փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը։ Տեղեկացնենք, որ Ֆիլմի ստեղծմանն օժանդակել է ՀՀ նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատության կենտրոնը։ Պետական-քաղաքական գործիչ, հանրային խորհրդի անդամ Վլադիմիր […]
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպան Մելանի Մոլթմանին, Կովկասում և Կենտրոնական Ասիայում Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության /DAAD/ պատասխանատու քարտուղար Մանյա Հոսներին և Ալեքսանդրա Գերստներին: Նախարարը, ներկայացնելով Հայաստանի կրթական համակարգի բարեփոխումներում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, նշեց, որ գործընթացներն իրականացվում են համակարգի բոլոր աստիճաններում` նախադպրոցականից մինչև հետբուհական: 2010 թվականի բարեփոխումների կիզակետում […]




