Հունվար 2010

Հունվար 19, 2010թ. 15:23

«Ռոյթր» գործակալության տեղեկացմամբ, ԵԱՀԿ-ն կոչ է արել Թուրքիային, բացել 3700 համացանցային կայքեր, որոնք արգելափակվել են մանկական պոռնոգրաֆիա տարածելու դեմ պայքարի անվան տակ: Դրանց թվում են հայտնվել նաև  YouTube, GeoCities, Google և այլ կայքեր: «Նման քայլը ոչ միայն սահմանապակում է խոսքի ազատությունը, այլև սահմանափակում է մարդկանց` տեղեկացված լինելու իրավունքը»,- ասել է ԵԱՀԿ ԶԼՄ-ների հարցերով ներկայացուցիչ Միկլոշ […]


Հունվար 19, 2010թ. 15:05

Մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարարության այսօր տարածած հայտարարությունը, որտեղ ասվում է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը նախապայմաններ է պարունակում և հակասում է հայ-թուրքական արձանագրությունների ոգուն, սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասաց. «Շատ տարօրինակ հայտարարություն է, որովհետև, մի կողմից, մեզ մեղադրանքներ են ներկայացվում, որ իբր ՀՀ ՍԴ որոշման մեջ կան արձանագրությունների տառին ու ոգուն հակասող նախապայմաններ կամ դրույթներ, բայց, մյուս […]


Հունվար 19, 2010թ. 14:20

ՈՒկրաինայում արդեն հաշվել են հունվարի 17-ին տեղի ունեցած նախագահի ընտրության քվեաթերթիկները: Հայտնի է` ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են ընդդիմադիր` Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը և վարչապետ Յուլիա Տիմոշենկոն: Ուկրաինայի նախագահական ընտրությունները կարևոր իրադարձություն են ոչ միայն այդ երկրի, այլև եվրոպական երկրների, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և մի շարք այլ պետությունների համար: Ուկրաինական ընտրությունները առանձնակի հետաքրքրություն են […]


Հունվար 19, 2010թ. 14:09

«Իտառ Տասս»-ի տեղեկացմամբ, ուժեղ ալեկոծության հետևանքով ծանծաղուտ է քշվել և երկու մասի բաժանվել Մոլդովայի դրոշի տակ նավարկող 150 մետր երկարություն ունեցող բեռնանավը: Փրկարար ծառայությանը հաջողվել է ափ տեղափոխել անձնակազմի 20 անդամներին: Դեպքի պահին նեղուցը փակ է եղել նավարկության համար: ArmAr.am


Հունվար 19, 2010թ. 13:29

«Telepolis» գերմանական ամսագիրը, որի հիմնական թեմաներից մեկը քաղաքականությունն է, վերջերս բավականին ծավալուն վերլուծական նյութ է հրապարակել Թուրքիայի մասին: Հոդվածում նշվում է, որ  Թուրքիան արտաքին քաղաքականության իր դոկտրինան է մշակում: Հիշատակվում է այն փաստը, որ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ, Գերմանիայի Սոցիալ-քրիստոնեական միության գլխավոր քարտուղար Ալեքսանդր Դոբրինտը Թուրքիայի Եվրամիությանը միանալուն դեմ արտահայտվեց: Ինչպես […]


Հունվար 19, 2010թ. 13:23

Թուրքիայի ԱԳՆ տարածած հայտարարության  առնչությամբ, որում ասվում է, որ  ՀՀ ՍԴ որոշման մեջ ի հայտ են եկել դրույթներ, որոնք պարունակում են նախապայմաններ և հակասում են ստորագրված արձանագրությունների ոգուն , ArmAr.am-ը դիմեց  ՀՀ Սահմանադրական դատարան՝ պարզելու, թե արդյոք ՀՀ ՍԴ որոշումը կարելի է այդ կերպ ընկալել։ ՍԴ-ից մեզ խոստացան առաջիկա մի քանի ժամում պարզաբանել Թուրքիայի ԱԳՆ […]


Հունվար 19, 2010թ. 13:12

«Hrant Dink Society» կազմակերպության նախաձեռնությամբ՝ ի հիշատակ «Ակօս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի, այսօր Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանատան շենքի առջև ցույց տեղի կունենա: Ցույցի մասնակիցները բռնելու են «Թուրքիա, դեմհանդիման կանգնիր քո պատմությանը», «Հարգիր փոքրամասնության իրավունքները» վերտառությամբ ցուցապաստառներ: Ցույցից բացի, Մեծ Բրիտանիայի խորհրդարանում տեղի կունենա  «Իրականում ի՞նչ է կատարվում Թուրքիայում» վերնագրով միջոցառում: Միջոցառման շրջանակներում հանդես […]


Հունվար 19, 2010թ. 12:32

«Զրո խնդիր հարևանների հետ» Թուրքիայի արտաքին քաղաքական մարտավարությունն իրականում արտաքին քաղաքական պնդաճակատություն է: Համենայնդեպս, այդ են վկայում հայ-թուրքական կարգավորման գործընթացում Անկարայի գործելաոճն ու խոսելաոճը: Պաշտոնական Երևանը, Վաշինգտոնը, Մոսկվան և Բրյուսելը մեկ մարդու պես միաբերան բարձրաձայնում են, որ ղարաբաղյան հիմնախնդիրն ու Հայաստան-Թուրքիա մերձեցումը միանգամայն անջատ գործընթացներ են, հետևաբար, առանձին լուծումներ են ենթադրում: Բայց Անկարան շարունակել և […]


Հունվար 19, 2010թ. 12:07

Հունվարի 18-ին Սոֆիայում Հայաստանի եւ Բուլղարիայի արտգործնախարարությունների միջեւ անցկացվել են խորհրդատվություններ` Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի եւ Բուլղարիայի արտգործնախարարի տեղակալ Մարին Ռայկովի գլխավորությամբ: Կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային զարգացումներին, Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրի իրականացմանը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների գործակցությանը և Սևծովյան տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը կարևորել է […]


Հունվար 19, 2010թ. 11:56

Մինչ Ուկրաինան պատրաստվում է նախագահական ընտրությունների երկրոդ փուլի անցկացմանը, քաղաքագետներն արդեն իսկ արձանագրում են, որ Վիկտոր Յանուկովիչի ընտրվելու դեպքում շատ հավանական է դառնում ՎՈՒԱՄ-ի (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) փլուզումը, քանզի ռուսամետ Ուկրաինան ՎՈՒԱՄ-ում այլևս անելիք չի ունենա:  Իսկ ՎՈՒԱՄ-ն առանց Ուկրաինայի նման հզոր տերության  կկորցնի  իր դերը։ Պետք է նկատել, որ Մոլդովան ևս բազմիցս հայտարարել […]