Հունվարի 19-ին պատգամավոր Հակոբ Հակոբյանի նախագահությամբ տեղի ունեցավ Այսօր տեղի է ունեցել ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ` օրակարգում` կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն էր: Նիստին մասնակցում էին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներ, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի անդամներ: Այս մասին հայտնում […]
Հունվար 2010
«Իտառ-Տասսի» փոխանցմամբ, Ուկրաինայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Միխայիլ Զուրաբովը միաժամանակ նշանակվել է Ուկրաինայի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ: ArmAr.am
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսը հունվարի 15-ին Աթենքի նախագահական պալատում, պաշտոնական հանդիպում է ունեցել Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլիասի հետ, որին ներկա էին Հունաստանի եկեղեցու առաջնորդ՝ Հերոնիմուս Բ. Արքեպիսկոպոսը և հայ ու հույն բարձրաստիճան հոգևորականների պատվիրակությունը: Կաթողիկոսը Հունաստան էր այցելել համայն Հունաստանի հոգևոր առաջնորդ, Հերինիմոս Բ. Արքեպիսկոպոսի հատուկ ու պաշտոնական հրավերով: Արամ Ա. Կաթողիկոսին օդանավակայանում […]
Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԵՄ խորհրդատվական խմբին` Ռաուլ դը Լուցենբերգերի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին վարչապետը կարեւորել է ԵՄ խորհրդատվական խմբի ավանդույթ դարձած հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս ամփոփել կատարված աշխատանքն ու մատնանշել հետագա գործողությունները: Անդրադարձ է արվել Հայաստանի կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն քաղաքականությանը, հարկային ու մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, մասնավորապես թափանցիկ կառավարման համակարգի […]
Հունվարի 20-ից ՀՀ կառավարությունում ՀՀ նախարարները եւ ՀՀ կառավարությանն առընթեր մարմինների ղեկավարները կներկայացնեն 2009 թ. իրենց գերատեսչությունների գործունեության հաշվետվությունները: Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարականի համաձայն, հաշվետվությունները կներառեն ինչպես հաշվետու ժամանակաշրջանում կատարված աշխատանքներն ու դրանց արդյունքները, այնպես էլ թերացումները, չկատարված աշխատանքների պատճառները, այդ թվում` ՀՀ կառավարության 2009թ. հունվարի 15-ի N 40-Ն եւ դեկտեմբերի 24-ի N 1523-Ն որոշումներով […]
«Մարդասիրական Ճեմարանում սերունդներ են կրթվել հայրենաշունչ ոգով, մեր Սուրբ Եկեղեցու և մեր ժողովրդի հանդեպ սիրով ու հավատարմությամբ և իրենց կյանքն ու գործը նվիրում դարձրել Մայր Եկեղեցու պայծառացմանը, ազգային բարօրությանն ու առաջընթացին՚: Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Հայապահպանության և հայեցի դաստիարակության հնագույն օրրաններից մեկը` Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանը (ՀՄՃ), գրեթե երկու դար շարունակում է կրթել նորանոր […]
Սովորաբար, ոչ միշտ է լինում, որ այս կամ այն խնդրի շուրջ գերտերությունները միակարծիք ու նույնական դիրքորոշում են արտահայտում: Սակայն այդ առումով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը բացառիկների շարքում է: Նույնիսկ փորձագետներն են զարմանքով արձանագրում այդ քաղաքական համերաշխությունը: Իհարկե, ցանկացած խնդրում գերտերություններից յուրաքանչյուրն առաջնորդվում է սեփական շահերով: Հետևապես, եթե հայ-թուրքական հարաբերությունների կագավորման խնդրում նրանք նույն դիրքորոշումն […]
Բաքվում իրականացված հայերի ջարդի 20-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու ոճրագործության զոհերի հիշատակին: Վարչապետը եւ նրան ուղեկցող անձինք ծաղկեպսակ են դրել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին: Հիշատակի խաչքարի առջեւ այցելուները ծաղկեպսակ են դրել, մեկ րոպե լռությամբ հարգել են անմեղ զոհերի հիշատակը եւ մասնակցել հոգեհանգստյան արարողությանը: «Այսօր հիշատակի, մտորումների եւ […]
Այս մասին թուրք հանրությանն ահազանգում են թուրքական լրատվամիջոցները` վկայակոչելով գերմանացի մասնագետների ուսումնասիրության արդյունքները: Մասնավորապես,թուրքական «Vatan» թերթը տեղեկացնում է, որ Գերմանիայի համապատասխան հետազոտական կենտրոնների մասնագետները, ուսումնասիրելով Մարմարա ծովի տեղանքը, եկել են հետևյալ եզրահանգման. Ստամբուլը հարավից գոտեվորող հողաշերտը աստիճանաբար լիցքավորվում է, և ընդերքում կուտակված այդ էներգիան դատարկվելու է, ոչ թե 7.5 կամ 7.6 բալ հզորությամբ մեկ երկրաշարժով, […]
Այսօր Երևանում Բաքվի ջարդերի 20-րդ տարելիցի կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպել Հայաստանի երիտսարդական միություններն ու ուսանողական կազմակերպությունները: Ստորագրահավաքին մասնակցած հայ երիտասարդները միջազգային կազմակերպություններին, խորհրդարաններին հորդորում են կատարվածը գնահատել որպես ցեղասպանություն, վերականգնել կես միլիոն ադրբեջանահայերի և ադրբեջանցի ազգայնամոլների գործողություններից տուժած այլ ազգերի ներկայացուցիչների իրավունքները: Աշխարհի պետությունները պետք է ապացուցեն իրենց հավատարմությունը մարդու իրավունքների պաշտպանությանը: Նրանց համոզմամբ, անտարբերությունն […]




