Հունվար 2010

Հունվար 18, 2010թ. 17:34

Բրիտանական «Թայմսը» տեղեկացնում է, որ լոնդոնցիների հազարավոր բողոքներից հետո քաղաքի իշխանությունները կասեցրել են Եվրոպայում ամենամեծ մեջիթի կառուցումը օլիմպիական մարզադաշտի հարևանությամբ: Անցյալ շաբաթ Լոնդոնի կենտրոնից վտարվել է իսլամական աղանդավորական այն կազմակերպությունը, որը ձեռնարկել էր 12 հազար հավատացյալների համար նախատեսված մեջիթի կառուցումը: Մեծ Բրիտանիայի մուսուլմանների խորհուրդը աղանդավորական կազմակերպությանը համարել է թշնամանքի զոհ: ArmAr.am


Հունվար 18, 2010թ. 17:30

Վանի Ախթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին 2010 թվականի սեպտեմբերի 12-ին կբացվի կրոնական արարողությունների համար։ Թուրքական ՙTakvim՚ կայքէջի փոխանցմամբ՝ Վանի նահանգապետ Մունիր Քարաօղլուն վերջակետ է դրել Վանի Սուրբ Խաչ եկեղեցու շուրջ պտտվող թուրքական վերնախավում առկա հակասություններին։ Նա կրկին հերքել է Թուրքիայի մշակույթի եւ զբոսաշրջության նախարար Էրթուղրուլ Գյունայի հայտարարությունը, համաձայն որի կառավարությունը Սուրբ Խաչը չի ներառել այս […]


Հունվար 18, 2010թ. 17:23

Բաքվում հայկական ջարդերի 20-ամյակի կապակցությամբ Թբիլիսիի հայ առաքելական Ս. Էջմիածին նորաբաց եկեղեցում, նաեւ վիրահայոց թեմին պատկանող բոլոր եկեղեցիներում կատարվել են պատարագի եւ հոգեհանգստյան արարողություններ: Ս. Էջմիածին եկեղեցում հոգեհանգստյան արարողությունը նախագահել է Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Արարողություններին մասնակցել է Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, վիրահայոց […]


Հունվար 18, 2010թ. 16:59

«Էլիի գիրքը» ֆիլմը, որտեղ գլխավոր դերում հանդես է գալիս ամերիկացի հայտնի դերասան Դենզել Վաշինգտոնը, ցուցադրվում է ամբողջ Ամերիկայի կինոթատրոններում: Ֆիլմի ռեժիսորներն են Ալեն և Ալբերտ Հյուզ երկվորյակ եղբայրները, որոնց նախորդ՝ «Դժոխքից» կինոնկարը, նկարահանվել է 2001 թվականին: Ալեն և Ալբերտ Հյուզ (Allen&Albert Hughes) եղբայրները ծնվել են Միչիգանի նահանգի Դետրոյտ քաղաքում: Նրանք կիսով չափ հայ են, կիսով […]


Հունվար 18, 2010թ. 16:58

«Ընդհանուր տպավորությունն այսպիսինն է, որ Անկարան իր բոլոր «ձվերը» Եվրոպայի և ԱՄՆ-ի, այսինքն տրանսատլանտյան հարաբերությունների զամբյուղի մեջ դնելու փոխարեն արդեն` և Արևմուտքին, և Արևելքին նայող, միևնույն ժամանակ Ռուսաստանի հետ համագործակցության պլատֆորմ ձեռք բերող տարածաշրջանային ուժի տպավորություն է թողնում»,- թուրքական «Sabah» օրաթերթում տեսակետ է հայտնել թուրք վերլուծաբան Օմեր Թաշփընարը: Վերջինս նախ նկատել է տալիս, որ եվրոպացի […]


Հունվար 18, 2010թ. 16:38

Գնահատման և թեստավորման կենտրոնը սույն թվականի փետրվարի 1-ից սկսում է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2009-2010 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Ընդհանուր պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն» առարկաներից պետական ավարտական և միասնական (2010 թվականի բուհերի […]


Հունվար 18, 2010թ. 16:33

Ուկրաինայի ԿԸՀ–ն տեղեկացնում է, որ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա 2010թ. փետրվարի 7-ին։ Երկրորդ փուլում կմրցեն Վիկտոր Յանուկովիչը և Յուլյա Տիմոշենկոն: Փորձագետների կարծիքով, Ուկրաինայում արդեն իսկ սկսվել է «մեծ առևտրի» շրջանը։ Ընտրությունների առաջին փուլում պարտված թեկնածուները աճուրդի են հանել իրենց ձայները։ ArmAr.am


Հունվար 18, 2010թ. 16:30

Նախագահների հանդիպումից բեկումնային արդյունքներ սպասել պետք չէ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների ակնկալվող հանդիպման արդյունքում ԼՂ կարգավորման գործընթացում կարելի է հասնել միայն փոքր քայլերի և առաջընթացի:   Երևան-Մոսկվա տեսակամուրջի ժամանակ այսօր հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը: «Ես չեմ զարմանա, եթե նախագահների հանդիպման արդյունքում որոշ առաջխաղացում լինի, բայց ես զգուշանում եմ ասել, որ կլինի բեկումնային […]


Հունվար 18, 2010թ. 16:28

Ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեկնաբանելով Հայաստանի նախագահի այցը Ռուսաստան, նշում են, թե  հանդիպման ընթացքում խոսք կգնա նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման մասին: Ապա, հղում անելով ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Սամվել Ֆարմանյանին  նշում են, թե, իբր` վերջինիս խոսքի համաձայն, սպասվող հանդիպումը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա`Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձևաչափով` ակնարկելով, որ տեղի կունենա ձևաչափի փոփոխություն: ArmAr.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում […]


Հունվար 18, 2010թ. 16:14

Հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում Լեռնային Ղարաբաղի շուրջ. մի կողմից, Ռուսաստանի գործողությունների  ակտիվացումը` որպես միջնորդ կողմ, մյուս կողմից, ԱՄՆ-ի կատարած քայլը`մասնավորապես, Բրադկեի այցը Լեռնային Ղարաբաղ: Այս առիթով, ArmAr-ին տված հարցազրույցում  իր գնահատականն է ներկայացնում քաղաքագետ Լևոն Շիրինյանը: «ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև  տրամաբանված և ինչ որ տեղ միջազգային իրավունքին համահունչ քաղաքականություն է իրականացվում: Դա նշանակում է, […]