Հունվար 2010

Հունվար 18, 2010թ. 15:57

Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, և որ ռուսական կողմը հավատում է` խնդրի խաղաղ կարգավորմանը: «Պաշտոնական Մոսկվան շարունակում է ակտիվացնել իր ջանքերը` ուղղված ԼՂ հակամարտության կարգավորմանը: Վլադիմիր Դորոխինը  նաև անդրադարձել է Հայաստանի և Թուրքիայի մեջ Ցյուրիխում ստորագրված արձանագրություններին ու նկատել, որ […]


Հունվար 18, 2010թ. 15:21

ԱԺ պատգամավոր Գագիկ Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՍԴ հայտնի որոշմանը, փաստեց, որ դատարանը իր բարձրագույն իրավական գնահատականն է տվել մի փաստաթղթի, որը վերաբերում է  երկու հարցի` երկկողմ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի բացմանը: Տարածված այն կարծիքը, թե դրանցում առկա են նախապայմաններ, թվացյալ են, ցանկությունների  ոլորտից: «Եթե այդ արձանագրությունները նպաստավոր լինեին Թուրքիայի համար, նրանք […]


Հունվար 18, 2010թ. 14:06

Բաքվի իրադարձությունների 20-ամյակին նվիրված համաժողովում Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հայտարարել է, որ խորհրդային զորքերի կողմից 20 տարի առաջ Բաքվում իրականացրած գործողությունների կազմակերպման մեջ մեղքի մեծ բաժին ունեն Մոսկվայի հայկական լոբբին և Միխայիլ Գորբաչովի հայկական շրջապատը: Զարմանալին հոգևոր այս առաջնորդի կարճ հիշողությունն է, քանի որ նա չի հիշում, ավելի ճիշտ, չի ուզում հիշել, […]


Հունվար 18, 2010թ. 14:05

Ս.թ. հունվարի 15-ին Բեռլինում բացվել է 75-րդ «Միջազգային կանաչ շաբաթ» գյուղատնտեսական հեղինակավոր ցուցահանդեսը: Ցուցահանդեսն առաջին անգամ անց է կացվել 1926 թ. և այս տարի նախատեսվում է, որ այն կհյուրընկալի իր 30 միլիոներորդ այցելուին: Ամենամյա այս ցուցահանդեսն իր տանիքի տակ է հավաքել աշխարհի ավելի քան 70 երկրների 1600 ներկայացուցչի գյուղատնտեսական արտադրանք, մասնավորապես` սննդամթերք և ըմպելիքներ արտադրող […]


Հունվար 18, 2010թ. 14:02

1981թ. Հռոմի Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ մահափորձ կատարած թուրքը՝ Մեհմեդ Ալի Ագջան, այսօր ազատ է արձակվել։ Իր անձի շուրջ ստեղծված անհարկի հետաքրքրությունից, ամենայն հավանականությամբ, թուրք հանցագործի խելքը գլխից թռել է. նա հայտարարել է, որ ինքը Քրիստոսն է ու սկսել է կանխագուշակումներ անել մարդկության մոտալուտ վախճանի մասին։ Նա նաև հայտարարել է, որ բանտարկության տարիներին ինքը […]


Հունվար 18, 2010թ. 13:52

Այս մասին Արցախում լրատվամիջոցների ներկայացուցիչների  հետ հանդիպման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն Ինչպես արդեն տեղեկացրել ենք , հունվարի 17-ին Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Ստեփանակերտ ժամանած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեին եւ նրան ուղեկցող անձանց: Նախագահի հետ ավելի քան մեկժամյա առանձնազրույցից հետո ամերիկացի համանախագահն այցի նպատակները […]


Հունվար 18, 2010թ. 13:41

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակում է կիսել հաջողության իր գաղտնիքը տարբեր համալսարանների ուսանողների հետ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը`  տեղեկացնում է, որ ուսանողների վերլուծական մտածողությունը զարգացնելու ինքնատիպ քննարկում է ծավալվել Եվրասիա միջազգային համալսարանում (ԵՄՀ): Կառավարման կարևոր հմտություններից են ժամանակի ճիշտ և օգտակար տնօրինումը, թիմային աշխատանքի կազմակերպումն ու արդյունքները վերլուծելու կարողությունը: Գործունեության սկզբից այդ տրամաբանությունը կարևորող ՎիվաՍել-ՄՏՍ-ի օրինակը, ոչ պատահականորեն, հետաքրքրել է նաև […]


Հունվար 18, 2010թ. 13:38

Թուրքական «Հաբեր 1»  (Haber 1) լրատվական կայքի տեղեկացմամբ`ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցության փոխնախագահ Դենիզ Բոլուքբաշը Լյուլեբուրգազ գավառում կազմակերպված կոնֆերանսի ժամանակ ասել է. «Եթե մենք վարչապետ Էրդողանի օձիքից չբռնենք ու արդարադատության առջև չկանգնեցնենք, ուրեմն մենք ստոր ենք»: Բոլուքբաշի իր ելույթում նշել է, որ Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժը երկիրը հասցրել է կործանման եզրին: Օրինակ, նախաձեռնելով քրդական խնդրի լուծումը, […]


Հունվար 18, 2010թ. 13:37

Մեր զրուցակիցն է ԼՂՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը -Ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադկեի այցը Ղարաբաղ։ -Մյուս համանախագահներից անջատ, առանձին կարգավիճակով ու ձևաչափով սա Բրադկեի առաջին այցն էր Ղարաբաղ, իսկ ընդհանուր առմամբ՝ երկրորդը։ ԱՄՆ ներկայացուցչի այցն Արցախ, հանդիպումը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ՝ երկկողմ հարաբերությունների դրսևորման մի ձև էր, որն անչափ կարևոր […]


Հունվար 18, 2010թ. 13:02

Կովկասի մուսուլմանների առաջնորդ շեյխ ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Բաքվի դեպքերի 20-ամյակի կապակցությամբ հրավիրված խորհրդակցությունում հայտարարել է, որ հունվարի 20-ի արյունահեղության մեղավորներին` Միխայիլ Գորբաչովի գլխավորությամբ, պետք է դատի Հաագայի դատարանը, եթե իրենք կարողանան անհրաժեշտ փաստեր տրամադրել դատարանին: ArmAr.am