ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել էր, որ հունվարի 16-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով ժամանել է Եգիպտոսի Արաբական Հանրապետություն: Նույն օրը կեսօրին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունն այցելեց ԵԱՀ խորհրդարան: ՀՀ ԱԺ նախագահին ԵԱՀ Ժողովրդական ժողովի դռների մոտ դիմավորեց ԵԱՀ ԺԺ նախագահ Ահմեդ Ֆաթհի Սուրուրը: Պաշտոնական […]
Հունվար 2010
Այժմ Թուրքիայի վարչական տարածքում գտնվող Բաթման նահանգի արևմտահայկական Սասուն գավառի և Դիարբեքիրի Քուլփ շրջանի լեռներում զինված ընդհարում է տեղի ունեցել «ՔԲԿ»-ի (Քրդական բանվորական կուսակցություն) գրոհայինների ու Թուրքիայի անվտանգության ուժերի միջև: «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթի կայքէջի տեղեկացմամբ` փոխհրաձգության հետևանքով սպանվել է թուրքական ժանդարմերիայի սերժանտ, մեկ սերժանտ էլ վիրավորվել է: Քրդական կողմի զոհերի կամ վիրավորների մասին ոչինինչ չի […]
Ս.թ. հունվարի 18-ին մեկնարկել է ՀՀ պետական համակարգում ներգրավված պետծառայողների ֆրանսերենի ուսուցման ծրագիրը: 2009 թ. հունիսի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության, Ֆրանսիայի Հանրապետության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության և Բելգիայի ֆրանսիական համայնքի կառավարությունների միջև ՀՀ պետծառայողների ֆրանսերենի ուսուցման բազմամյա ծրագրի մասին ստորագրված հուշագրի համաձայն` այսօրվանից մեկնարկում են Հայաստանում «Ալիանս Ֆրանսեզ» (Alliance Française-Arménie) կենտրոնի կողմից […]
Սուրբ Ծննդին նվիրված միջոցառումը, որ կազմակերպել էր Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունը, նպատակ ուներ ներկաներին ծանոթացնել տոնի խորհրդին: Դասական, հոգևոր, էստրադային երգի ու աստվածաշնչյան խոսքի յուրօրինակ համադրումը ունկնդրին հնարավորություն ընձեռեց համոզվելու, հավատալու, որ կան արժեքներ, որոնք ամեն ինչից վեր են: Հենց այդ արժեքներով է առաջնորդվել «Արարատ» երգչախմբի կազմակերպիչն ու ղեկավարը` Տեր Հակոբ քահանա Խաչատրյանը, որ […]
Թամարա ՎԱՐԴԱՆՅԱՆ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում սպանվեց «Ակոս» թերթի խմբագիր, հայազգի լրագրող Հրանտ Դինքը։ Կատարված ողբերգությունն անմիջապես արձագանք գտավ և լայնորեն լուսաբանվեց արևմտյան լրատվամիջոցներում՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով։ Դա հասկանալի դարձավ սպանության հենց առաջին իսկ օրերից, երբ դեռ դիակը հողին չհանձնած և այդ ցնցումից ուշքի չեկած հասարակությանը հրամցվում էր այն թեզը, թե Հրանտ […]
Երեք տարի առաջ՝ հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրատան առջև թուրք ազգայնամոլները սպանեցին Հրանտ Դինքին: Նրա մահվան պատճառները շատ խորն էին … Խաղաղություն ենք մաղթում նրա հոգուն: ArmAr.am էլեկտրոնային օրաթերթի ընթերցողներին թարգմանաբար ներկայացնում ենք թուրքական Todayszaman կայքում` Օրհան Քեմալ Չենգիզի հրապարակած պատմությունը Հրանտ Դինքի մասին: «Ծուխը», որն սպանեց Հրանտ Դինքին «Դուք միգուցե չեք դիտել «Կորուսյալները», սակայն […]
Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Հանրապեետության Նախագահը նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան: ArmAr.am
Պինոչետից հետո առաջին անգամ Չիլիի նախագահ է ընտրվել աջ քաղաքական կողմնորոշում ունեցող գործիչը: Երկրորդ փուլից հետո Չիլիի նախագահ է ընտրվել պահպանողական միլիարդատեր Սեբաստիան Պինիերան: ArmAr.am
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով, նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ` Ռիտա Սարգսյանի հետ, այսօր կարճատեւ աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա: Սերժ Սարգսյանը նույն օրը ուշ երեկոյան կվերադառնա Երեւան: ArmAr.am
Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ԿԸՀ փոխնախագահ Անդրեյ Մագերան: Արդեն հաշվարկվել է քվեաթերթիկների կեսից ավելին. Ձայների 36.86 տոկոսով առջևում է Վիկտոր Յանուկովիչը, երկրորդը Յուլյա Տիմոշենկոն է`24,31 տոկոս: ArmAr.am




